Հայրս նույնիսկ մի գյուղ էր գտել, որտեղ սովորույթ կար, որ մահացածների սիրտը բզով ծակում էին ու նոր թաղում, ըստ իրենց խոսքերի. «որպեսզի մահացածը հարազատներին երազներով չվախացնի»։

Ըստ երևույթին այդ գյուղում հաճախ էին լեթարգիայի դեպքեր լինում, գյուղացիք էլ բեխաբար լինելով դրա մասին, մեռած համարելով թաղում էին, ու արդյունքում կենդանի թաղված մարդը հաճախ տնեցիքի երազում գալիս էր, ասում, որ մեռած չի, հարազատներին անհանգստացնում։ Գյուղացիք էլ նկատել էին՝ որ մեռածի սիրտը ծակում ես, էլ երազում չի գալիս։ Այսինքն՝ իրականում սպանում էին։
Էջանիշներ