Համաձայն եմ, Ջավախքի հարցում պետության վրա է անգործության և վախկոտության մեղքը։ Հիմա էլ կարդում եմ, Թիֆլիսի ելեղեցուց սկսած այս նոր բանտարկություններով վերջացրած-ոչ մի քայլ…բայց ի՞նչ է հնարավոր անել, վերջապես դա այլ պետություն է, իր օրենքներով ու խնդիրներով, որքանո՞վ կարող է Հայաստանը Վրաստանից բան պահանջել։ Հիշելով Ղարաբաղը, միայն իրենց, ղարաբաղցիների բացահայտ բողոքից հետո, իրենց պարզ ձևակերպումով` մենք Հայաստան ենք«, հնարավոր եղավ մեջ ընկնել ու մեջքին կանգնել որոշ չափով։
Միթե՞ այդ կարգավիճակն է Ջավախքում։ Ինչպե՞ս նստել երկու աթոռին` համ չպահաջել անջատում, համ` պահանջել այնեղի հայերի ինքնահաստատում։
գուցե ընտրություն էլ չկա- կամ սկսվում են միտինգներ ՋԱ-ՎԱԽՔ, ՋԱ-ՎԱԽՔ, կամ վրացին անում է ինչ ուզւոմ է իր երկրում։
Ասեք, ի՞նչ է կարող անել Հայաստանը հիմա, ի՞նչ տարբերակներ կան…
անհանգիստ, անդուր մտքեր են կուտակվում…լսեք, բայց սա ուրիշ թեմա է, վայ։
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Գալով Ժառանգությանը ասեմ որ նրա գործունեությունը շատ էֆեկտիվ է և անգնահատելի, սակայն հիշենք որ նրանք 10 տարի ասպարեզում էին և միայն վերջերս նրանց կշիռը կտրուկ բարձրացավ (թերևս շնորհիվ ԼՏՊ-ի սկսած շարժման):
10 տարի՞։ այո, հենց այդտեղ է թաղված շունը։ Առկա Շարժումն էլ պետք է մի քանի տարի գոյատևի որպես ընդդիմություն, իրեն ազնիվ ու դեմոկրատական բնույթն ապացուցի, ու նոր կգա նրան էլ բոլորի հարգանքն ու հավատը։
Լծակ չունի, այո, բայց միանգամից բոլորն է ուզում։ Տեղական ընտրություններ կան, իրենց ղեկավարած հիմնարկներ, դպրոցներ, ԲՈՒՀեր, այդտեղից էլ կարելի է սկսել։ Չասեք` չեն թողնի, լուրջ ուզողը կանի, որ օրենքն ինքը չխախտի, ոչ ոք չի կարող կպնել, մանավանդ` այսօր։