User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    Ուրեմն որոշ ժամանակ անց (կոնկրետ որքան, չեմ նշում) Մարդուկ մականվամբ անդամն իր իսկ բացած այս թեմայում գրառում է անելու. «Սատանան տանի, սխալվեցի Ժառանգության հարցում, փաստորեն նա էլ է ապազգային կամ էլ ՀՀՇ-ի կուտը կերավ» կամ էլ նման մի բան:

    Հարգարժան Մարդուկ, ես սրտանց ցանկանում եմ, որ դու մի օր սկսես քաղաքականությունից գլուխ հանել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն որոշ ժամանակ անց (կոնկրետ որքան, չեմ նշում) Մարդուկ մականվամբ անդամն իր իսկ բացած այս թեմայում գրառում է անելու. «Սատանան տանի, սխալվեցի Ժառանգության հարցում, փաստորեն նա էլ է ապազգային կամ էլ ՀՀՇ-ի կուտը կերավ» կամ էլ նման մի բան:

    Հարգարժան Մարդուկ, ես սրտանց ցանկանում եմ, որ դու մի օր սկսես քաղաքականությունից գլուխ հանել

    Նույն հույսը ես ունեի երբ Սատոռը մեզ հավաստիացրեց որ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը լքեզ Հայաստանը մեկընդմիշտ, սակայն երբ նրանք վերադարձան հույսս ի դրև ելավ Նա էլ չգրեց "սատանան տանի ինձանից բացի էլի մարդիկ կան որ սիրում են Հայաստանը"
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  3. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.regnum.ru/news/958376.html
    Դե իսկ Ջավախքի հարցում ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ:

    Ջավախքում տասնյակ մարդկանց հենց այնպես բռնել են, այսինքն քաղբանտարկյալ են: Կա երկու զոհ, հայ ոստիկաններ, լարված վիճակ է: ՀՀՇ պահպանում է քար լռություն: Դե իրեն այդպիսի հարցեր չեն հետաքրքրում :

    Իսկ Ժառանգությունը այդպես չի: Այսօր ի դեպ Լարիսա Ալավերդյանը անդրադարձել է Ջավախքյան իրադարձություններին
    ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


    Համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով:

    Համաժողովրդական շարժման կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում Ջավախքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Խորը մտահոգություն են առաջացնում օրերս տեղի ունեցած պայթյուններն ու կրակոցները, որոնց հետեւանքով կա երկու զոհ:

    Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ, որը աչքի է ընկնում Ջավախքում առկա խնդիրների շարունակական անտեսմամբ եւ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցաբար դրանք լուծելու անկարողությամբ: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները մշտապես օգտագործել են Ջավախքի բնակչությանը իրենց նպատակների համար, մասնավորապես ապորինաբար ներգրավվելով վերջիններիս հայաստանյան ընտրական միջոցառումներում:

    Այսօր էլ, փոխանակ հանդես բերվեր հստակ մոտեցում կատարվածի վերաբերյալ, իշխանությունները սահմանափակվում են անհեթեթ հայտարարություններով, հիասթափություն եւ անտարբերություն առաջացնելով մեր հայրենակիցների շրջանում:

    Բարեկամական Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության կողմնակիցը լինելով, Համաժողովրդական շարժումը մշտապես կարեւորել է Ջավախքում ժողովրդավարական գործընթացների խորացման, հասարակական կազմակերպությունների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության աստիճանի բարձրացման, հայ բնակչության ինքնակառավարման եւ լեզվամշակութային իրավունքներին առնչվող խնդիրները: Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին այնպիսի անհրաժեշտ եւ համարժեք միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման նպատակով, որ որեւէ կերպ չտուժեն ջավախցիների հիմնարար իրավունքները, ազատությունները եւ արժանապատվություն:
    ......

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


    Համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով:

    Համաժողովրդական շարժման կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում Ջավախքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Խորը մտահոգություն են առաջացնում օրերս տեղի ունեցած պայթյուններն ու կրակոցները, որոնց հետեւանքով կա երկու զոհ:

    Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ, որը աչքի է ընկնում Ջավախքում առկա խնդիրների շարունակական անտեսմամբ եւ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցաբար դրանք լուծելու անկարողությամբ: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները մշտապես օգտագործել են Ջավախքի բնակչությանը իրենց նպատակների համար, մասնավորապես ապորինաբար ներգրավվելով վերջիններիս հայաստանյան ընտրական միջոցառումներում:

    Այսօր էլ, փոխանակ հանդես բերվեր հստակ մոտեցում կատարվածի վերաբերյալ, իշխանությունները սահմանափակվում են անհեթեթ հայտարարություններով, հիասթափություն եւ անտարբերություն առաջացնելով մեր հայրենակիցների շրջանում:

    Բարեկամական Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության կողմնակիցը լինելով, Համաժողովրդական շարժումը մշտապես կարեւորել է Ջավախքում ժողովրդավարական գործընթացների խորացման, հասարակական կազմակերպությունների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության աստիճանի բարձրացման, հայ բնակչության ինքնակառավարման եւ լեզվամշակութային իրավունքներին առնչվող խնդիրները: Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին այնպիսի անհրաժեշտ եւ համարժեք միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման նպատակով, որ որեւէ կերպ չտուժեն ջավախցիների հիմնարար իրավունքները, ազատությունները եւ արժանապատվություն: ......

    Ապրես, Նորտոն ջան:

    Մարդուկ, երեւի օգոստոսի 1-ի հանրահավաքին գաս...

  5. #5
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    Մարկիզ

    Հետո, քո խոսքերց մարդ բան չի հասկանում. ում կողմից ես՞…
    Ազգայնական ես, ազատական ես, դաշնակ ես, ժառանգությունից ես, տենց էլ բան չհասկացա...

    Նոր հին գրառումներդ էի նայում...
    Օր ու մեջ մտածելակերպդ փոխվում ա կուսակցությունների ու գործիչների մասին…
    Իմ խոսքերը հակասական են թվում եթե դու դրան նայես կուսակցականության ու անհատապաշտության տեսանկյունից:
    Բայց իմ խոսքերի մեջ հակասություն չկա եթե ասեմ որ այն բխում է իմ մի քանի սկզբունքներից:
    1. Ես ուզում եմ ապրել խաղաղ, ապահով ու արդար Հայաստանում, որը չի շրջապատված թշնամիներով:
    2. Որպեսզի լինի երկարաժամկետ խաղաղություն պետք է մեր հարևանները ընդունեն մեր ապրելու իրավունքը: Իսկ դա փաստացի նշանակում է որ վաղ թե ուշ պետք է ընդունեն որ 1915-ին եղել է Ցեղասպանություն: Ես չեմ խոսում հողեր, փոխհատուցում ու նման բաներ: Ընդամենը տարրական հարգանք հարևանի ապրելու իրավունքի նկատմամբ:
    3. Դրանից էլ բխում է նաև մյուս հարցերի կարգավորումը: Իրական կարգավորումը: Նկատի ունեմ արցախյան հարց ու ջավախքահայերի պահպանման հիմնախնդիրներ:
    4. Եվ իհարկե այդ բոլորին Հայ ժողովուրդը կարող է հասնել եթե ինքը իր երկրում կերտած լինի արդար հասարակություն ու հպարտության զգացում ունենա սեփական հասարակարգի նկատմամբ: Դա հայությանը կտա պոզիտիվ էներգիայի պաշար որ նա հեշտությամբ կլուծի վերոնշյալ բոլոր հարցերը:

    Այս մի քանի սկզբունքներից էլ և ևս մի քանի այլ կետերից էլ բխում է իմ վերաբերմունքը այս կամ այն քաղաքական կուսակցության ու գործչի նկատմամբ:



    Իսկ ԼՂ-հիմնահարցի կարգավորման քո տարբերակը կասե՞ս…
    Արցախյան հարցը դա մի մեծ հարցի մի մասն է միայն:
    Մեծ հարց նկատի ունեմ հայ-թուրք-ադրբեջանական հարցերի այն ամբողջ թնջուկը որ կուտակվել է դարեր ի վեր: Ամեն անգամ ամեն նոր սերունդ այն չի կարողացել լուծել ու թողել է հաջորդներին և այդպիսով այն հիմա եկել հասել է մեզ:
    Մենք հիմա կարող ենք անել մեր նախնիների պես, այսինքն մի կիսատ պռատ կիսալուծում տանք նրան ու հերթական ականը թողնենք սերունդներին կամ էլ փորձենք լուծել այն ԻՐԱՊԵՍ, վերջնական ու հիմնավոր ձևով:
    Վերջնական ու հիմնավոր լուծում գտնելու համար պետք է սթափ վերլուծել անցյալը, պետք է անընդհատ երկխոսել հարևանների հետ: Մեր ու նրանց միջև չպետք է լինեն արգելված թեմաներ: Պետք է համբերատար բանավիճել ու գտնել մի միասնական աշխարհայացաք որը մեր ու նրանց անցած ուղիների միավորումը կլինի:

    Եթե դա չի արվում ապա դրսից գալիս են ինչ որ դյադյաներ որոնք պարտադրում են ինչ որ ժամանակավոր «լուծումներ», որոնք հետագայում դառնում են չարիք: Բոլոր դեպքերում սա բավականին մեծ հարց է ու պետք է առանձին քննարկել:
    Ուղղակի այս թեմայում ասեմ որ այն ինչ առաջարկում է ԼՏՊ-ն և այն ինչի շուրջ բանակցում է այսօր ԱԳՆ-ն համարյա թե նույն բանն են: Եվ դրանք լուծումներ չեն, այլ ուղղակի ժամանակավոր սառեցման մի ձև որը մի հերթական ցնցման դեպքում նորից կպայթի այս անգամ ավելի վատ հետևանքներով մեր համար:

    Այսպես պետք է մնանք՞:
    Այսպես չենք մնա եթե փնտրենք իրական լուծում: խորքային ես կասեի փիլիսոփայական լուծում: Բայց դրա համար պետք է Ոգի ու գիտելիք, և դա պետք է ձգտի անի նոր սերունդը:

    Լուռ են, հիմա:
    Կխոսեն հետո…
    Դու իշխանություններին միայն մեղադրիր…
    Պետության փաստացի ղեկավարը ԼՏՊ-ն չէ…
    Ասեն էլ , դրանից որեւիցե բան չի փոխվի…
    Ամեն մարդու խոսք էլ կարևոր է, հատկապես եթե այն մի շարժման մասին է որ իր վրա վերցրել է համաժողովրդական ազգային-ազատագրական անունը:

    Ավելացվել է 11 րոպե անց
    հ.գ. Կոնկրետ մի օրինակի վրա կարող եմ ցույց տալ թե ինչու է առաջին հայացքից իմ գրածները հակասական բայց իրականում հետապնդում են նույն նպատակը:
    Օրինակ քեզ կարող է թվալ որ ես չեմ ուզում որ օգոստոսի մեկին միտինգը լինի մարդաշատ: Բայց դա այդպես չի: Սերժը մեծ շատ մեծ սխալ է արել և հայությունը պետք է նրան կանգնեցնի: Իհարկե ԼՏՊ-ն էլ չի տալիս ինձ գոհացնող լուծումը, բայց նա խանգարում է Սերժին ( հույս ունենանք որ իսկապես մտադիր է խանգարել այլ ոչ թե իմիտացիա անել ինչպես մի պահ փորձ կատարվեց): Իմ համար և Սերժի և ԼՏՊ-ի գաղափարները հայկական ազգային հարցերում անընդունելի են, դրա համար էլ նրանք պետք է իրար խանգարեն ինչքան հնարավոր է շատ որպեսզի հայ հասարակությունում գիտակցվի որ այս ուղին չի աշխատելու: Հասարակությունում իհարկե կա պահանջ նոր մոտեցումների և դրանց պոտենցիալ կրողներից են Րաֆֆին, Տիգրան Սարգսյանը, Սեֆիլյանը և էլի մի շարք անձնավորություններ: Բայց նրանց համար պետք է ճանապարհ բացել: Բոլոր դեպքերում նրանք էլ իմ համար կուռք չեն, բայց ավելի լավ են քան 90-ականների քաղաքական գործիչները:

    Ավելացվել է 15 րոպե անց
    Ուրեմն որոշ ժամանակ անց (կոնկրետ որքան, չեմ նշում) Մարդուկ մականվամբ անդամն իր իսկ բացած այս թեմայում գրառում է անելու. «Սատանան տանի, սխալվեցի Ժառանգության հարցում, փաստորեն նա էլ է ապազգային կամ էլ ՀՀՇ-ի կուտը կերավ» կամ էլ նման մի բան:
    Chuk

    Նայած թե ոնց կմիավորվի: Եթե Րաֆֆին ընդունի ԼՏՊ-ի մոտեցումները ուրեմն հաջողություն իրան էլ ու իր պարտիային էլ:
    Եթե ԼՏՊ-ի Կոնգրեսը ընդունի Րաֆֆու կուսակցության մոտեցումները ապա ես առաջինը կլինեմ որ կշնորհավորեմ Կոնգրեսի ստեղծումը:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 26.07.2008, 17:38: Պատճառ: Գրառման ավելացում
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


    Համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով:
    Իսկ այ սա արդեն շատ դրական է: Ես նայեցի այն Ռեգնումով գնաց, այսինքն Վրաստանում հաստատ տեսան, ինչը շատ կարևոր է:

    Այնպես որ մեր Ընդդիմությանն էլ երբեմն պետք է ընդդիմադիր լինել որպեսզի նրանք էլ չքնեն պոստի վրա:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ
    Իմ խոսքերը հակասական են թվում եթե դու դրան նայես կուսակցականության ու անհատապաշտության տեսանկյունից:
    Բայց իմ խոսքերի մեջ հակասություն չկա եթե ասեմ որ այն բխում է իմ մի քանի սկզբունքներից:
    1. Ես ուզում եմ ապրել խաղաղ, ապահով ու արդար Հայաստանում, որը չի շրջապատված թշնամիներով:
    2. Որպեսզի լինի երկարաժամկետ խաղաղություն պետք է մեր հարևանները ընդունեն մեր ապրելու իրավունքը: Իսկ դա փաստացի նշանակում է որ վաղ թե ուշ պետք է ընդունեն որ 1915-ին եղել է Ցեղասպանություն: Ես չեմ խոսում հողեր, փոխհատուցում ու նման բաներ: Ընդամենը տարրական հարգանք հարևանի ապրելու իրավունքի նկատմամբ:
    3. Դրանից էլ բխում է նաև մյուս հարցերի կարգավորումը: Իրական կարգավորումը: Նկատի ունեմ արցախյան հարց ու ջավախքահայերի պահպանման հիմնախնդիրներ:
    4. Եվ իհարկե այդ բոլորին Հայ ժողովուրդը կարող է հասնել եթե ինքը իր երկրում կերտած լինի արդար հասարակություն ու հպարտության զգացում ունենա սեփական հասարակարգի նկատմամբ: Դա հայությանը կտա պոզիտիվ էներգիայի պաշար որ նա հեշտությամբ կլուծի վերոնշյալ բոլոր հարցերը:
    Մարդուկ, մենք բոլորս էլ դա ենք ուզում:
    Իսկ արդար, ազատ հասարակություն ստեղծելը, լիովին համաձայն եմ քո հետ, մեր գոյատեւման միակ ուղին է…
    Ներկայիս պայքարը հենց այդպիսի հասարակություն, այդպիսի պետություն ստեղծելու համար է: Կարծում եմ, դու գնալով համոզվում ես, որ ԼՏՊ-ի գլխավորած շարժումը իրոք համաժողովրդական է ու բխում է մեր քաղաքացիների, մեր պետության շահերից:
    Ես չեմ ասում, որ շարժման հաղթանակի դեպքում մենք կունենանք արդեն կայացած հասարակություն եւ կայացած պետություն…
    Ոչ: Չենք ունենա: Բայց դա կլինի մեր երազանքների երկրի ստեղծման սկիզբը…

    Այս մի քանի սկզբունքներից էլ և ևս մի քանի այլ կետերից էլ բխում է իմ վերաբերմունքը այս կամ այն քաղաքական կուսակցության ու գործչի նկատմամբ:
    Փորձիր, նայել ներկային, մի քիչ էլ ապագային:
    Մյուս կողմից էլ, եթե նայում ու տնտղում ես քաղաքական գործիչների ու կուսակցությունների անցյալը, ապա դիտարկիր բոլորինը եւ կատարիր օբյեկտիվ վերլուծություններ:
    Արցախյան հարցը դա մի մեծ հարցի մի մասն է միայն:
    Մեծ հարց նկատի ունեմ հայ-թուրք-ադրբեջանական հարցերի այն ամբողջ թնջուկը որ կուտակվել է դարեր ի վեր: Ամեն անգամ ամեն նոր սերունդ այն չի կարողացել լուծել ու թողել է հաջորդներին և այդպիսով այն հիմա եկել հասել է մեզ:
    Մենք հիմա կարող ենք անել մեր նախնիների պես, այսինքն մի կիսատ պռատ կիսալուծում տանք նրան ու հերթական ականը թողնենք սերունդներին կամ էլ փորձենք լուծել այն ԻՐԱՊԵՍ, վերջնական ու հիմնավոր ձևով:
    Վերջնական ու հիմնավոր լուծում գտնելու համար պետք է սթափ վերլուծել անցյալը, պետք է անընդհատ երկխոսել հարևանների հետ: Մեր ու նրանց միջև չպետք է լինեն արգելված թեմաներ: Պետք է համբերատար բանավիճել ու գտնել մի միասնական աշխարհայացաք որը մեր ու նրանց անցած ուղիների միավորումը կլինի:

    Եթե դա չի արվում ապա դրսից գալիս են ինչ որ դյադյաներ որոնք պարտադրում են ինչ որ ժամանակավոր «լուծումներ», որոնք հետագայում դառնում են չարիք: Բոլոր դեպքերում սա բավականին մեծ հարց է ու պետք է առանձին քննարկել:
    Ուղղակի այս թեմայում ասեմ որ այն ինչ առաջարկում է ԼՏՊ-ն և այն ինչի շուրջ բանակցում է այսօր ԱԳՆ-ն համարյա թե նույն բանն են: Եվ դրանք լուծումներ չեն, այլ ուղղակի ժամանակավոր սառեցման մի ձև որը մի հերթական ցնցման դեպքում նորից կպայթի այս անգամ ավելի վատ հետևանքներով մեր համար:
    Համամիտ չեմ: Մեկ այլ անգամ, մեկ այլ թեմայում կբանավիճենք այս հարցում տարբեր գործիչների որդեգրած քաղաքականությունից…

    Ամեն մարդու խոսք էլ կարևոր է, հատկապես եթե այն մի շարժման մասին է որ իր վրա վերցրել է համաժողովրդական ազգային-ազատագրական անունը:
    Լավ, շարժումն արդեն ասաց…
    Նորտոնն էլ արդեն տեղադրել է շարժման կոչը:
    Իսկ ինչու նմանատիպ կոչերով հանդես չեն գալիս մյուս քաղաքական ուժերը, հատկապես՝ կոալիցիայի մաս կամող կուսակցությունները կամ ինչու չեն որեւէ կերպ մի երկու խոսք ասում իշխանությունների խամաճիկ սուտ ընդդիմադիրները…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 118
    Վերջինը: 16.09.2009, 14:12
  2. Գրառումներ: 49
    Վերջինը: 14.02.2008, 20:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •