Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
Mephistopheles, այս թեմայում Ջավախքի կոնտեքստում ես օգտագործեցի “Ղարաբաղ-2” արտահայտությունը, սակայն ՈՉ այն իմաստով, որը Դուք ընկալել եք: Ես ի նկատի ունեի ոչ թե այն, թէ մենք հիմա պիտի Վրաստանի դեմ Ղարաբաղ-2 սկսենք, այլ հակառակը` որ մենք դա անելու կարիք չունենք: Կարծում եմ որ Տատ-ը կհաստատի դա…



Գիտե՞ք երբ Հայաստանին ուղղաթիռով ուտելիք կգցեն…

Հայաստանի հյուսիսային հարեւանը Վրաստանն է… Սակայն… ավելի ՍՏՈՒՅԳ Հայաստանի հյուսիսային երկու հարեւան երկրամասերն են.

1. թուրքաբնակ Բորչալուն, որը կարող է մի օր մեր համար նույնքան անանցանելի դառնալ, որքան թուրքաբնակ Նախիջեւանը (կարիք կա՞ հիշեցնելու, թէ այնտեղ քանի անգամ պայթեցվեց Հայաստան մտնող գազատարը կամ երկաթուղին),

2. հայաբնակ Ջավախքը, որը Հայաստանի ամանահարմար, ամենակարճ, ամենապահով ելքն է դեպի արտաքին աշխարհ, դեպի Ս¨ ծով…

1918-20 թթ. սովամահ լինող Հայաստանը վերցրեց իր վրա Ջավախքի պարենային ապահովումը, եւ Ջավախքին տվեց ԱՄՆ-ից ստացված մթերքի համարյա հինգերորդ մասը… Նրանք գիտեին այդ տարածքի արժեքը Հայաստանի համար:

Այ եթե մի օր Ջավախքը չլինի (իսկ վրացի ազգի դեմեգրաֆիական անկման պայմաններում “Ջավախքը չլինի” դարձվածքը նշանակում է միայն տարածքի ԹՈՒՐՔԱՑՈՒՄԸ), ապա Հայաստանին ուղղաթիռով ուտելիք գցելու ժամանակը վրա կհասնի…
:
Ճիշտ ես ասում, որ Ղարաբաղ-2 դու ուրիշ իմաստով ես ասել և ես ուշադիր չեմ եղել: Բայց այն որ դու մեր ելքը դեպի ծով և ընդհանրապես արտաքին աշխարհ պայմանավորում ես միայն հայաբնակ տարածքներով, խոսում է այն մասին, որ դու թուրքին դիտում ես բացառապես որպես թշնամի և տրամադրված չես հայ թուրքական/ադրբեջանական հարաբերությունների նորմալացմամբ… Այս դեպքում "ուղղաթիռի" տարբերակն իր ակտուալությունը չի կորցնում: Ջավախքը մեզ համար կենսական նշանակություն ունի, բայց նա չի կարող փոխարինել ու նսեմացնել հայ թուրքական/ադրբեջանական հարաբերությունները…Ջավախքի ճանապարհը (եթե չասենք արահետը) չի կարող բավարարել Հայաստանին որպեսզի նա տնտեսապես հզորանա ու դեմոգրաֆիական աճ արձանագրի…Ջավախքի կարևորությունը պետք է գնահատել, բայց ոչ գերագնահատել