Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ ասեք, ես քանի անգամ եմ նշել ու համաձայնվել, որ առանց Շարժման կամ Լևոնի, շատ բաներ չէին լինի այնպես, ինչպես են հիմա???!!!
օմբուդսմեն, տամոժնյայի ստուգում, հարկերի ստուգում և պատժում, երթևեկության որոշ կարգավարում, А1+(կբացվի վերջը), չեմ ասել, որ ընդդիմության ներկայությունն արդեն գործում է??!!
Ի՞նչ հարկերի ստուգման մասին է խոսքը: Դուք իրո՞ք հավատում եք, որ այդպիսի երևույթ է գործում այսօր: Այն, որ մի քանի խանութ փակեցին հաց գնողին չեկ չտրամադրելու համար, դա համարում եք հարկերի ստուգո՞ւմ, իսկ այն, որ ԼՏՊ-ն, դեռևս 2007 թվականին իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց և միայն տրամաբանության միջոցով կարողացավ ապացուցել, որ արտերկրից Հ.Հ. վառելիք ներմուծողները ապօրինի կերպով գերշահույթներ են ստանում, դա ոչ ոք չհերքեց, ավելին` նույնիսկ պաշտոնապես չարձագանքվեց որևէ մեկի կողմից. հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ոչ ոք չարձագանքեց. եթե դա սուտ է, այսինքն` ԼՏՊ-ն ընդամենը զրպարտում էր, ապա կարելի էր նրան պատասխանատվության ենթարկել հրապարակայնորեն զրպարտելու համար, թե՞ մեծահոգություն արեցին: Իսկ հիմա այդ նույնը անում է Հրանտ Բագրատյանը, թող հերքեն, ինչո՞ւ չեն հերքում, եթե չեն կարող հերքել, ապա թող պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Նրանք արհամարհում են այսպիսի լուրջ մեղադրանքները, որոնք հնչում են հրապարակայնորեն, բայց լուրջ բարեփոխում են համարում հաճախորդին ծամոնի համար չեկ չտրամադրող խանութները փակելը: Այսքանից հետո նրանք փորձում են հասարակությանը համոզել, որ պայքարում են ապօրինությունների դեմ. այս համոզելու պրոցեսի մասին կարծիքս հայտնելիս, պետք է օգտագործեմ «ցավալի» բառը և ավելացնեմ, որ այնքան ցավալի չէ, որ նրանք համոզում են հավատալ մի բանի, որը չկա, ցավալին այն է, որ այդ ոչնչությանը հավատացողներ կան: Հուսամ, որ այսպիսի իրականությունը անցողիկ է: