ԱյոԻսկ ինչ վատ բան կա դրա մեջ? Ես չեմ կարող օգտվել մի ծառի պտուղներից, որի արմատները նեխած են: Ասեմ ավելին, ես չեմ կարող օգտվել նույնիսկ չնեխած արմատներով ծառի պտուղներից, եթե այդ ծառը բարդի է! Ես ուզում եմ, եթե անգամ բարդին պահեմ որպես դեկորացիա, ապա արմատախիլ անել այդ թտած արմատներով ծառը, տեղը նորը տնկել:
Ես Ծառի ընկերը չեմ, ես Ծառի բարեկամը, երկրպագուն, ֆանատը, զոմբին չեմ: Ես ուղղակի չեմ ուզում փտած ծառ, այլ ուզում եմ պտուղ տվող ծառ: Եթե որդերը սրա արմատներն էլ քայքայեն, սա էլ արմատախիլ կանեմ, ու այդպես շարունակ, քանի դեռ չեմ ստացել իմ երազանքների այգին:
Ուզում եմ հասկանաք, որ քանդելը երբեմն շատ ավելի անհրաժեշտ է, քան Դուք պատկերացնում եք. քանդել բառի իմաստի միայն կեսն է բացասական, ինչպեսեւ` շինել բառի: Նայած` ինչ ես քանդում եւ ինչ ես շինում:
Էջանիշներ