Ես դա չեմ կանչում, ես իրոք չգիտեմ ու չեմ տեսնում, ինչ կարող է անել Հայաստանի ղեկավարությունը միևնույնն է` որը այդ հարցում։ ՍՍ-ն չի անում, հասկացա։ օրինակ, բացի նամակներ գրելուց, ԼՏՊ-ն ունի՞ իր տարբերակը Ջավախքի հարցում։ Եթե ունի`հետաքրքիր է, ինչքանով է այն լավ և իրականցվելիք։
Ախր այս բոլոր հաստատումները կեղծ, լեգիտիմ…բխում են հավատից, որ կեղծել է Սերժը, իսկ ԼՏՊ բյուրեղային մաքրության ընտրություն է կայացրել։ Այդպես չէ։ Կեղծել են բոլորը, նաև իմ ընտրածը (այս երկուսից չէ)։ Այդ պարագաներում ուղղակի ամոթ է կեղծիքը որպես չափանիշ վերցնել։
Նորից պետք է վերադառնալ ծրագրերին, ՍՍ-ն սխալ բան է անում` հրապարակեք Ձեր առաջարկը այդ հարցով։ Հեռոստականալ պետք է իհարկե, դրա համար արժե պայքարել, բայց թերթեր էլ հո կան…Իսկ երբ լավ բան է անում` պապանձվում կամ կանչում` իմիտացիա:
հիմա ես տեսնում եմ բարելավումներ այդ ընտրություններից հետո, ավելի շուտ` ձգտում դրանք անելու, բավականին ձգայուն բնակավառներին մատը դնելու և կռիշկան բացելու քայլեր։ Դուք ասում եք`իմիտացիա, ես`ոչ։
Ընդդիմության ճնշումից է՞։ Այո, թեկուզ։ Թող այդպես էլ լինի։ իսկ Լևոնին ով էր ճնշելու, թե դրա կարիքը չկա՞։
Ով՞ էր առաջ լսել օմբուդսմեն խոսքը, ես` ոչ։ հիմա կա, միջամտում է, քննադատում, մանրամասն օրենքի փոփոխություն (ընտրությունների մասին) առաջարկում։ Շատ հնարավոր է, որ ընդունվի։ Ինձ թվում է, դրանք են ճանապարհները: Նա ըստ իր էության ընդդիմության կողմից է, բայց իր լոյալ վերաբերմունքի համար որոշ քարեր է հավաքում ընդդիմությունից, չէ, դու պիտի գող ու ավազակով խոսաս դրանց հետ։
Դե, խոսեք այդպես, քանդեք, հայհոյեք, այդպես սկված պայքարն այդպես էլ իշխելու է։
Էջանիշներ