Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
[B]
Կկրթվեն (չեն ծլի կամ Աստված կուղարկի) երկու կողմից էլ նոր մտածելակերպով ԵՐԻՏԱՍԱՐԴ քաղաքական գործիչներ, , նրանք արդեն կան, ձեր մեջ են, կհավաքեն այս տարիների փորձը ու իրենք էլ կշարունակեն։ Միասին, նույնիսկ տարբեր ճամբարներում, դա է բոլորիս իմացած ժողովրդավարությունը, չէ՞
Տատ ջան, քանի որ քո գրածիդ միտքը հասկանալու համար առնվազն պետք է Վանգա տատիկի թոռնիկը լինել ու քանի որ չեմ ուզում այս թեման էլ դառնա Ոտերի "պառլամենտական բռնապետության նախագահական դիկտատուրա"-ի պես թեմա, ուր դիմացինի ասածը կրկնվում է այլ շարադրանքով, ուրեմն քեզ մի հարց տամ ու հստակեցնենք բանավեճի առարկան.. հիմա հարցս
կարող ես շարադրել այդ ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ, ինչ է նշանակում ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ, ինչքան ես գիտեմ պետության կայացման ու կառավարման մեջ արդեն նոր հեծանիվ մոգոնելը անիմաստ է, կան արդյունավետ կառավարման ու ՂԵԿԱՎԱՐՄԱՆ շատ օրինակելի մոդելներ որոնք իսկապես կախված չեն կառավարողր տարիքից, մտածելակերպից ու այլ մարմնական ու հոգևոր բարեմասնություններից, այսինքն եթե այսօր հայ ժողովուրդը ԸՆԴԱՄԵՆԸ պահանջում է որ իրեն թողնեն կատարելու սեփական ընտրությունը, ԸՆԴԱՄԵՆԸ, ոչ ավել ու ոչ պակաս, ես չեմ կարողանում հասկանալ թե ինչ այլ գեղեցիկ մտածելակերպով կարելի է փոխարինել աստվածատուր ազատ կամքի կամ սեփական ազատ ընտրության իրավունքը, ինչով, որ նոր մտածելակերպով՞
Շնորհակալություն