Ոչ, Ջավախք ջան, ծանոթ չեն, ափսոս, ժամանակին Միացումում այդքան չխորացա այդ թեմաների մեջ, այնտեղ իրոք բազմակողմանի նյութեր էին հայտնվում…Խելքս տվել էի քրդերին ծանոթանալուն…
Մարկիզ, չէ, հանրահավաքի մասին չեմ։ Փոքր բաների մասին են խոսում։
Մատենադարանի դիրեկտորն ազնվագույն մարդ է՞։ Իր աշխատակիցներից իրոք լավագույնների՞ն է ուղարկում միջազգային կոնֆերանսների, իրոք եղած (թող չնչին) բյուդժեն առանց նախասիրությունների հատկացնում է ում որ պետք է։ Նա երևի չի օգտագործում "ծանոթ" բառը, չի խծկվում այն մասնագիտական խմբի մեջ` արտասահման գնալուց, որի գործի հետ կապ չունի։
Այդքան մտավորական կա Շարժմանը կից, մի հատ բուհի, դպրոցի, բանկի տնորեն չկա՞։ հաստատ չգիտեմ իհարկե, բայց պիտի որ լինի։
Այդ օրինակ դպրոցի դասատուները անարդարություններ չե՞ն անում, "լավ տղաների" երեխաներին ներելով աններելի լկտիությունը, թվանշանների բոլորիս ծանոթ պատմություննեը…վախենու՞մ են այն "լավ պապաներից"` պիտի տնորենը բոլոր միջոցներով պաշտպանի, թե անազնիվ են ու տնորենն աչքերը փակում է…
Էլի բարձրացա պեչենու ծառը՞։
Էջանիշներ