Ժող ջան խի եք էսքան ձայն տվել Բարսային…
Արդեն ԹՌԵԵԵԵԼԱ…
Ժող ջան խի եք էսքան ձայն տվել Բարսային…
Արդեն ԹՌԵԵԵԵԼԱ…
Ռեալ մոտեցեք հարցին, երկրպագելը մի խառնեք իրական հնարավորությունների գնահատման հետ: Էդո ջան, հաստատ բարսելոնի շանսերը հիմա 50% ից ցածր էՇատ դժվար կլինի պատասխան խաղում և այն, որ բարսելոնին կհաջողվի լիվերպուլի դաշտում երկու գնդակ խբել… այն դեպքում երբ լիվերպուլը կսատկացնի խաղը և անգամ 0:0 ից հաշիվը տեղաշարժելը արդեն մեծ խնդիր է… լավ մի նեղվեք բարսելոնի բազմահազար երկրպագուներ, բայց արդեն ամեն ինչ գրեթե վճռված է
![]()
Դու էլ Հենօի խելքի ես:
Հասկացեք, Բարսայի խաղը դա ֆուտբոլ չի, դա թատրոն ա, հո միշտ կատակերգություն չի լինելու, երեկ օրինակ դռամա էր
«Կսատկացնի» ասելով ի՞նչ ի նկատի ունեսԼիվերը հաստատ Էնֆիլդում 0:0-ի խաղ չի անց կացնելու... բարսելոնան թռավ ( Հենո (c) )
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Էհ՜, բարսելոնի խաղին անիմաստ սիրահարվածներ…![]()
Անիմաստ աննպատակ ֆուտբոլը բարսելոնի կատարմամաբ ինձ երբեք դուր չի գա: Չկա կայունություն, չկա նպատակ… կա թիթիղություն, կա ինքնասիրահարվածություն…
Վառ օրինակ Գուդյոնսենըկարդին տղա էր, գիտեր իր տեղը ու դերը թիմում, հիմա էլի ֆինտիֆլուշկա ա դարցել
Համ էլ այս քվեարկությունը ամենեվին էլ չի համապատասխանում իրականությանը, ուղղակի մարդիկ լավ չեն կարդացել հարցը: Գրված է՝ ո՞վ է դարնալու չեմպիոնների պիգայի հաղթող, ոչ թե՝ ո՞ր թիմին եք երկրպագում:![]()
Բարսելոնայի երգը երգված է, թֆու, թֆու, թֆու: Սպասեք մարտի 6-ին և 7-ին:
Вот и все... я уже НЕ в армии
Բարսելոնի խաղը թատրոն ա, եթե բեմադրիչ ռեժիսյորը իրան ճիշտ ա պահում: Երեկ Բենիտեսը էնպես կարողացավ բեմադրել իր խաղը, որ իր դերասանները (բարսելոնցիներին ակնհայտորեն զիջող) շարքից հանեցին ամեն մի կատակերգության փորձ:
Իսկ սեփական հարկի տակ այս տակտիկան շատ ավելի հեշտ կաշխատի, ու Ձամբրոտան էլ դժվար թե հնարավորություն ունենա մոտենալ տուգանային հրապարակին.....
Ձեր դպրոցի տեղն ու ֆիզկուլտի ժամերը կասե՞ս: Աբոնեմենտ կգնեմ ու ամեն անգամ կգամ ձեր խաղերին:
Իրականում իմ կարծիքով այս շաբաթվա լիգան շաաաատ հաջող էր զուտ ֆուտբոլի որակի առումով, նրա համար չեմ ասում, որ Ռեալը հաղթել է ու Բարսան պարտվել: Այլ իսկական որակյալ ֆուտբոլ տեսանք տարբեր կոնցեպցիաների մարզիչների գլխավորությամբ: Երեւի նաեւ նրանից էր, որ կարոտել էի Չեմպիոնների Լիգան:
— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
...Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...
8 խաղերից ամենակենտրոնականը, անշուշտ, սա էր: Մրցում էին 2004-2005 և 2005-2006 մրցաշրջանների Եվրոպայի ակումբային չեմպիոնները: Բարսելոնայի շանսերը, բնականաբար, ավելի բարձր էին գնահատվում, բայց, Լիվերպուլը, պարզ է որ պարտվելու համար չէր մեկնել ՆոուԿամպ:
Բարսելոնան խաղում էր 4-3-2-1 դասավորությամբ: Պաշտպանությունում խաղում էին Պույոլը, Մարկեսը, Ձամբրոտտան և Բելետտին, կիսապաշտպանությունում` Դեկուն, Խավին, Մոտտան, որպես առաջ քաշված հարձակվող գործում էր Սավիոլան, նրան թիկունքից օգնում էին Ռոնալդինյոն և Մեսսին: Լիվերպուլը խաղում էր 4-5-1 դասավորությամբ: Պաշտպանությունում գործում էին Արբելոան, Ռիիսեն, Ֆիննանը, Քարրագերը, կիսապաշտպանությունում` Ագգերը, Ջերարդը, Բելամին, Սիսոկոն, Ալոնսոն, միակ հարձակվողը Կույտն էր: Չնայած հանդիպման սկզբում Լիվերպուլը փորձում էր ակտիվություն ցույց տալ, սակայն Բարսելոնան արագորեն տիրեց նախաձեռնությանը և 14-րդ րոպեին բացեց հաշիվը. Ձամբրոտտան գնդակը կախեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն, Արբելոան ցատկեց, բայց չհասավ գնդակին, և Դեկուն գլխի հարվածով գրավեց դարպասը: Դրանից հետո խաղի պատկերը չփոխվեց. Բարսան գրոհում էր, իսկ Լիվերպուլը անգամ չէր հակագրոհում: 38-րդ րոպեին Լիվերպուլը ունեցավ իր առաջին գոլային հնարավորությունը. տուգանայինի խաղարկումից հետո Բելամին սուր անկյան տակ գլխով հարվածեց, բայց անհաջող: 5 րոպե անց ուելսցին նորից գլխով հարվածեց: Հարվածը թույլ էր, և Վալդեսը առանց մեծ դժվարության տիրեց գնդակին, բայց գնդակը հատել էր դարպասային գիծը: Դա Ռայկարդի և իր տղաների համար սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ: 2-րդ կեսում հյուրերը ավելի համարձակ էին գործում, իրենց կամքը թելադրելով դաշտի տերերին: Հաշիվը նրանց ձեռնտու էր, այդ պատճառով նրանք ուղղակի գնդակ էին պահում, իսկ երբ զգում էին Բարսելոնի ֆուտբոլիստների մոտ գալը, գնդակը փոխանցում էին հետ` Ռեյնային: Սկզբում խաղը ձանձրալի էր: ժամանակ առ ժամանակ անգլիացիները անհանգստացնում էին Վալդեսին: Դրվագներից մեկում Վալդեսը խաղընկերոջ` ոտքով կատարած փոխանցումից հետո ձեռքով վերցրեց գնդակը: Մրցավարը նշանակեց ազատ հարված: Ջերարդի հուժկու հարվածից հետո Վալդեսը ետ մղեց գնդակը դեպի ձախ եզր: Այնտեղից միանգամից հետևեց փոխանցում դեպի Դիրկ Կույտը, որը 3 մետրից բարձր հարվածեց: 73-րդ րոպեին նույն Կույտը հայտնվեց նպաստավոր դիրքում: Նրա հարվածից հետո Վալդեսը ետ մղեց գնդակը: Այն հասավ Մարկեսին, որը գնդակը հեռացնելու անհաջող փորձ կատարեց, այն նվիրելով Բելամիին: Ուելսցին փոխանցեց դեպի Ռիիսեն, որը թնդանոթային հարվածով գրավեց գրեթե անպաշտպան դարպասը: Մինչև խաղի վերջ Բարսան ուներ խաղը փրկելու հնարավորություններ. 2 անգամ իր պահը չիրացրեց Սավիոլան, իսկ Դեկուի` տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով` հօգուտ հյուրերի: Լիվերպուլը հերթական անգամ ցույց տվեց իր կամային բարձր հատկանիշները: Պատասխան խաղում թիմին բավարարում է նույնիսկ ոչ-ոքին:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Նայեք, բայց ահավոր անորակ էին նկարները, հազիվ մի քիչ դզել եմ.
http://image.4amnet.info/gallery/42
Ճիշտ է դժվար կլինի, բայցՌեալը
կհաղթի: Ամեն դեպքում աշխարհի ամենահզոր թիմն է: Անցյալ տարվա` բարսելոնայի հաղթանակը շատ մեծ
պատահականություն էր: Ափսոս, որ Ռեալը դուրս էր մնացել, որ մի լավ ջարդ տար դրանց
:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ու՞մ պետք ա ջարդ տար. Արսենալի՞ն թե՞ Լիոնին:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
էսօր Վալենսիան ու Լիվերպուլը հուփ են տալու
![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ