Իիիինչ ֆուտբոլ էր Ռեալ-Բավարիա: Փոխանցումների 60 տոկոսը սխալ էր, փոխարենը` 5 գոլ: Շատ սխալ են արել նրանք, ովքեր չեն նայել խաղը:
Իսկ ովքեր որ նայել են. հայեր ջան, Ռաուլի երկրորդ գոլը, որ Հելգիերան գլխով տվեց, ինքն էլ վերջացրեց, պիտի չհաշվեին: Եթե գնդակը կպել էր Ռաուլին (իսկ իրականում կպել էր), ապա նա խախտել էր կանոնները....
Շատ գեղեցիկ էր Բեքհեմի տուգանայինը, երբ Կահնը ուղղակի փայլեց. այս պահերը հեռուստացույցից նկարել եմ ապարատով: Էսօր մի քիչ կմշակեմ, կդնեմ:

Իսկ տեսա՞ք Մանչեսթրի գոլը: Գիգզը Անրիից հո լավ բան չէր սովորի