Տեսանք:
Մենակ մի պահ ալիքը փոխեցի, Ռունին գոլ խփեց էտ ընթացքում: Չեմ կարողանում պատկերացնել ինչպես հաջողացեց: Ախր Մանչեսթերը չէր կարողանում խաղալ կարմիր քարտից առաջ էլ հետո էլ: Բոլորին էլ հայտնի է, որ աշխարհի չեմպիոն Տոտտիից գնդակ խլելու միակ ձեւը քացի տալն է:
Իսկ Վալենսիայի գոլը ֆանտաստիկ էր: Լավ դարպասապահներին միայն այսպես կարելի է անակնկալի բերել: Դարպասապահներն էլ իրենց ցատկերով գեղեցկացնում են գոլերը: Տպավորություն է ստեղծվում, որ Վալենսիան, եթե մտքին դրեց ում հետ ասես կարող է ոչ ոքի խաղալ: Հիմա էլ «Մեստալիայում» 0-0 են ձգելու՞: Ինչքան կարելի է չարաշահել մրցակցի դաշտում խփած գոլի մասին կանոնը եւ առանց հաղթանակների առաջ շարժվել:
Երկու զույգերում էլ դեռ ոչինչ պարզ չէ: Բայց մտածում եմ, որ 2-1ը հարմարավետ հաշիվ է Մանչեսթերի համար:
Էջանիշներ