User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Ծնողնե՞ր, թե՞ սիրած էակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողներ թե սիրած էակ?

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ. ասվածը բոլոր ծնողներին չի վերաբերում:
    Բայց երիտասարդության մեջ ընդունված է կատեգորիկ մերժել, անգամ բնազդաբար հակառակվել ծնողներին, որ իրանք բան չեն հասկանում: Հավերժ խնդիրն ա հայրերի ու որդիների: Ու ես ուզում էի ընդամենը ասել, որ արժե որ երեխան մի հատ էլ ուրիշ դիրքից նայի ծնողի խորհրդին, մի քիչ հավատով
    Համաձայն եմ, բայց դրա համար էլ ծնողները պետք է ի սկզբանե այնպիսի հարաբերություններ ձևավորած լինեն իրենց ու իրենց երեխայի միջև, որ նման անվստահություն ու հակառակվելու ցանկություն չլինի։ Բացի դրանից, եկեք չմոռանանք նաև այն ծնողներին, ովքեր իրենց մտքում իրենց երեխայի ապագա կողակցի ցանկալի կերպարն են հյուսում, ու եթե իրենց երեխայի ընտրյալը ինչ–ինչ կետերով չի համապատասխանում իրենց նախընտրած կերպարին, ուրեմն իրենց համար սխալ ընտրություն է, կամ ծնողներ կան, ովքեր ոչ մեկի չեն հավանում ու համարում են, որ իրենց երեխան ավելիին է արժանի։ Նման դեպքերն, ի դեպ, քիչ չեն: Էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ ծնողներն իրենց երեխային շահադիտական նպատակներով դրդում են ամուսնանալ հարուստ թեկնածուի հետ՝ թքած ունենալով զավակի զգացմունքների վրա։ Հիմա ի՞նչ, էդ դեպքու՞մ էլ ասենք՝ մի բան գիտեն, պետք է իրենց լսել։

    Ուրիշ բան, եթե ծնողը տվյալ մարդու մեջ տեսնում է այնպիսի բացահայտ բացասական ու վտանգավոր հատկանիշներ կամ պահվածք, որոնք իրենց զավակը, սիրահարված լինելով, չի տեսնում, և հարկավոր է նրա աչքերը բացել։ Միայն նման դեպքերում կարելի է արդարացնել ծնողների կտրուկ միջամտությունը, բայց էլի շատ պատասխանատու բան է, քանի որ ոչ ոք չգիտի, թե հետագայում դրանից ինչ դուրս կգա։

    Չգիտեմ, ինձ թվում է՝ նորմալ ընտանիքներում նման սուր խնդիրներ պիտի որ չառաջանան։ Առավելագույն «տարաձայնությունը» կարող է լինել այն, որ ծնողներն այնքան էլ գոհ չլինեն իրենց զավակի ընտրությունից, բայց համարելով, որ դա ամեն դեպքում իրենց զավակի կյանքն է, սահմանափակվեն միայն իրենց կարծիքը մեղմորեն արտահայտելով, քանի որ որևէ լուրջ հիմք չունեն դեմ լինելու համար։

    Վերջիվերջո, լինում են նաև դեպքեր, երբ զավակը սիրում է և ուզում է ամուսնանալ, իսկ ծնողն այդ հարաբերությունները սխալ կամ ոչ հարմար համարելով, կտրուկ արգելում է կամ ամեն գնով խափանում նրանց միությանը, իսկ զավակը, հետագայում այդպես էլ չգտնելով իր երջանկությունը, ամբողջ կյանքում մեղադրում է ծնողներին, որ ժամանակին իր բախտի վրա քար գցեցին, զրկեցին իրեն իր միակ սիրո հնարավորությունից։ Նման դեպքեր գիտեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.07.2008, 05:00:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սիրած էջերից
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.02.2015, 18:39
  2. Մեր սիրած պատմվածքները
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 30.10.2010, 18:44
  3. Իմ սիրած գիրքը
    Հեղինակ՝ gags4oco, բաժին` Գեղարվեստական գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.01.2010, 20:11
  4. Մեր սիրած մուլտֆիլմերը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.08.2007, 22:57
  5. Իմ սիրած հերոսը
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 23.03.2007, 19:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •