Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Ես չեմ ասում իրանց մոտ էլ ա ըտենց ուրեմն ամեն ինչ նորմալա Ուղղակի օրինակ բերեցի ևս մի հանրային հեռուստաընկերության:

Արդարացնել չարդարացնելու հարց չի.. ոնց էլ պտտվենք բնության օրենքներին դեմ չենք կարող գնալ, այսինքն եթե մի բան ի վիճակի չենք փոխելու, ապա ադապտացվում ենք:
Ինչ կառավարություն էլ լինի հանրայինը մնալու է պաշտոնական լրատվամիջոց, ոչ թե ժողովրդական Ասենք դու կամ ես ՀՀ Նախագահն ենք, ու ինչ պետք ա Հանրայինին ասենք ման եկեք տեսեք ով ինչա ասում հաղորդեք ժողովրդին? Ես որ հաստատ ասողը չեմ Լրատվամիջոցը, այն էլ հեռուստատեսության նման լրատվամիջոցը, շատ հզոր զենք է, ու անկապ տեղը դրանից չեն հրաժարվում

Դե իսկ մեզ ինչ ա մնում: Այն ինչ որ անում ենք, այսինքն Հ1 առանձնապես չենք դիտում:
Իհարկե հանրայինը այդպես չի լինի, որ ինչ տեսնի հանգիստ ցուցադրի, բայց էս աստիճանի ժողովրդին էշի տեղ դնեն, ու ժողովուրդը լռի՞, հլը մի բան էլ Դայուշի նման ասի՝ տենց էլ պետքա լինի՞: Էդ անտերը նրա համար ա, որ ինձ ու քեզ, ինչպես նաև Դայուշին տեղեկացնի, թե ինչ ա կատարվում, օրինակ՝ մեր մայրաքաղաքում, բայց արի ու տես, որ ինքը մեզ խաբում ա, ու մենք էս դեպքու ի՞նչ պետքա անենք, պետքա ասենք՝ տենց էլ պետքա լինի՞: Լուրջ եմ ասում, էս տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ կարողանում խելքին մոտ ընդունել, ով ուզում ա ասի, չեմ կարում ընդունեմ, որ սա խելքին մոտ ա: Ի՞նչ աստիճանի պրիմիտիվ ձևով ներկայացնեմ, որ պարզ լինի: Ոնց որ դու Պողոսին փող տաս, ասես՝ Պողոս ջան, էսքան փող եմ տալիս, ամեն օր ժամը 9-ին պատուհանից նայի, ներքևում ինչ ա կատարվում ու ինձ ասա, ինքն էլ համաձայնի, ու ամեն օր փողդ վերցնի ու սուտ բաներ քեզ ասի, ներքևում մարդ սպանեն, ինքը քեզ չասի դա, ասի՝ ամեն ինչ նորմալ ա, ներքևում հրդեհ լինի, քեզ չասի, դու էս դեպքում ի՞նչ պետքա անես՝ պետքա ասես՝ տենց էլ պետքա լինի՞