Հայլուրը կարծես գովազդային ծրագիր լինի: Գովազդը կառուցված է համեմատության սկզբունքի վրա:
Հայլուրը կարծես գովազդային ծրագիր լինի: Գովազդը կառուցված է համեմատության սկզբունքի վրա:
Սակայն այնքան միեւնույն է...
Մոդերատորական։ Կոպիտ և վիրավորական գրառումները Ակումբում արգելված են։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.10.2007, 18:46:
Հա: Սերժի գծած սխեմայով ծնվեց Լեվոնը, ավարտեց համալսարանը, … հետո դարձավ Նախագահ, … հիմա էլ նրան նորից "հակառակ էֆեկտով" բերում են Նախագահության…
Ժողովուրդ ջան: Դուք կյանքում տեսե՞լ ու լսե՞լ եք ՀՀԿ-ի կառկառում դեմքերին մոտիկից: Եթե չէ, ապա մեկ մեկ այցելեք թոխմախի Մհերի վետերոկը, ու մոտիկից կտեսնեք ու կլսեք ձեր կումիռների մակարդակը:
Դուք հասկանու՞մ եք, որ խոսում եք մի մարդկանց մասին, որոնք հայերենի այբուբենը կարգին չգիտեն:
Ես էլ եմ այդպես մտածում: Մտածում, որ վերևում նշված անձինք դրածո, ֆունկցիոնեռ-կատարողներ են: Կատարողներ, որոնց վրա են տերերը բարդում ամեն ինչ, բոլոր գործերը, իրենք ապահով ձևով մնալով ստվերում /հիշեցնում են Պոնտի Պիլատին/:
Սակայն մտածելը շատ քիչ է: Վաղուց ժամանակն է հասնել հրեշի իրական գլխին /գլուխներին/, իմանալ իրական չարիքի ակունքները: Առանց դրա առաջ գնալ չենք կարող:
Զարմանում եմ, էսքան փոքր երկիր ենք,որպես ազգ փոքրաթիվ, սակայն քթներիցս բռնած ման են տալիս: Աչքներիս առաջ ինչ ուզում անում են, իսկ մենք մենակ "ենթադրում ենք" :
Եվ այսպես,
ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՜՜՜վ է ն՜՜՜ա:
ԿԳԲ-ն ՞, ՖԲՌ-ը՞, մասոնները , Պուտի՞նը, Շիրա՞կը… Արմենչի՞կը, Պեսոկ Սամո՞ն, Դոդի Գագո՞ն , դաշնակնե՞րը…
ո՞վ է նա
Ապաժողովրդավար ալիք
Այն, որ Հ1-ը հանրային հեռուստաընկերություն է և պիտի ծառայի ժողովրդին զուտ ֆիկտիվ երևույթ է կրում։ Իրականում այս ալիքը վերջին 10 տարվա ընթացքում ծառայում է Սերժ-Քոչարյան կլանին։ Վերջին մի շաբաթը ավելի քան վառ կերպով ապացուցեց այս ալիքի ապաժողովրդավարական լինելը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում որևէ խոսք չեղավ այսօր Երևանի կենտրոնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացվող հանրահավաքի մասին։ Ես «լևոնական» չեմ, սակայն ամբողջ շաբաթ Հ1-ով միայն Լևոնի ու ՀՀՇ-ի վրա տեղացող լկտի ու ատելությամբ լցված սյուժեները վրդովեցրին նույնիսկ ինձ։ Ես հասկանում եմ, որ Սերժ-Քոչարյանը վախեցած են ու անելու են ամենը, իրենց դիրքը պահելու համար, սակայն Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է հասարկության բոլոր խավերին տալ եթեր, նամանավանդ, որ առաջին նախագահը ամենակարևոր դեմքերից մեկն է շարունակում մնալ։
Դատեք ինքներդ
http://www.youtube.com/watch?v=19ucgQr23BI
http://www.youtube.com/watch?v=0_WYLkLRHIE
Կարող եք համեմատել թեկուզ դաշնակցական երկիր մեդիայի հետ http://www.youtube.com/watch?v=soaXUNSflOY
Այս հանրահավաքի մասին, որտեղ հավաքվել էր ավելի քան 30 000 մարդ, չխոսվեց նաև այսօր։
Հակայկական ալիք
Տարիներ շարունակ այս ալիքը քարոզում է ռաբիզությունը, տգիտությունը։ Թեկուզ հենց էս պահին «2 աստղ» ծրագիրը կարող եք նայել։
Այս ալիքը խոչընդոտում է Հայաստանի և աշխարհի հայության հարաբերություններին մեծացնելով անդունդը նրանց միջև։
Հակամարդկային ալիք
Տարիներ շարունակ այս ալիքը քարոզել է ատելություն վրացիների, թուրքերի, եվրոպացիների հանդեպ։
Միասին ոչ ասենք կեղծիքին ու ստերին։ Հայերս միասին պայքարենք մթի ու խավարի դեմ։ Կառուցենք մեր վաղվա ապագան ճշմարտության վրա։ Չլինենք հիմար ու երջանիկ։ Նայենք խնդիրներին բաց աչքերով։ Ո՛չ Հ1-ին։
Շնորհակալ ենք Արտգեոին, այս նյութը տրամադրելու համար:Դատեք ինքներդ
http://www.youtube.com/watch?v=19ucgQr23BI
Ավելի օբյետկիվ ու իրական, հնրավոր չէր այլ կերպ ներկայացնել այն ամենը, ինչ արեց ՀՀՇ-ն, հատկապես երբ իր տանկերով «հաղթանակը» որակեղ արդար, ժողովրդավարական և թափանցիկ ընտրություն
Նրանք, ովքեր փորձում էին իմանալ թե Լևոն Տեև-Պետրոսյանը հատկապես ինչ է արել, կարող են դիտել այս նյութը, սա գիտենք բոլորս և կրկին այստեղ գրելու կարիք չկա:
Արտգեո դու փնովվում ես հանրայինը, քանի որ այլ բան չես կարող անել, նա իրականության կողմնակիցն է, նույն կերպ փնովվելով իմ գրառումները, հատկապես «Քվեարկույունների վերլուծությունը» այն փակում ես, այսինքն շարունակում ես ՀՀՇ-ի ոգին, խոսքի ազատությունը հենց այս ակումբում կոպտորեն ոտնահարում ես...
Ես չեմ հասկանում ինչպե՞ս կարող ես Հ1-ին այդպես անվանել՝ «իրականության կողմնակից»: Ախր ողջ աշխարհը և նույնիսկ հայերից բացի բոլորը գիտեն, որ այդ ալիքը թափթփուկ է, ոչ մի ինֆորմացիա չի տալիս: Ազատության հրապարակում հավաքվել էին հազարավոր մարդիկ, որոնք եկել էին լսելու իրենց իշխանությունների դեմ ուղղված ելույթները:
Ի՞նչ արեց Հ1-ը հանրահավաքի կապակցությամբ և ի՞նչ կանեյին, եթե լիներ «ոսկե» կամ «էլիտար» համերգ այդ նույն հարթակի վրա:
Նախ հավատացնեմ, որ համերգներին հաճախող ժողովուրդի քանակը երբեք չի գերազնացել հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ժողովուրդի քանակից:
Այդ պատճառով ես ուզում եմ իմանալ, թե ինչու՞ ոչինչ չեն ցուցադրում Հ1-ի եթերում ԼՏՊ-ի ելույթից: Վախեցա՞ծ են, թե մտածում են, որ անտեղի ելույթ է ունենում: Եթե անտեղի է, ապա ինչու՞ է այդ հրապարակում ավելի շատ մարդ հավաքվում, քան ինչ-որ մի համերգային թյուրիմածություն, որը կազմակերպված է լինում իշխանությունների կողմից:
Զարմանալի է նաև այն, որ այդ «ոսկե աշունը» համնկավ հենց հոկտեմբերի 26-ի հետ և դրա հետ միասին զարմանալի է, որ այդ համերգի մուտքն անվճար էր: Տեսնես դրա մեջ ի՞նչ օգուտ ունեն:
Նաև ասեմ, որ համերգի մասին հայտարարությունը արվել է այն հաջորդող օրը, երբ հայտարարվել է հաննրահավաքի մասին:
Մոդերատորական. Գրառումը խմբագրված է, վիրավորական հատվածը ջնջված: Մոդերատորը զգուշացված է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 28.10.2007, 20:13:
Ոսկե աշուն միջոցառումը մեր երկրում միշտ եղել է անվճար և այստեղ զարմանալու ոչինչ չկա... իզուր ապակողմնորոշում էր ձեռնարկված մյուսներին:
Նման մի ապակողմորոշում ցանկացար անել բենզինի վերաբերյալ, ինչ է նշանակում ամենա բարձ հարկման ապրանք ուսումնասիրիր հարկային օրենսդրություն և համոզվիր, որ նման բան գոյություն չունի...
Մոդերատորական. Գրառումը խմբագրված է, արդեն ավելորդ հատվածները ջնջված:
Վերջին խմբագրող՝ Chuk: 28.10.2007, 20:14:
Այսօր հերթական անգամ «Օտար խաղերը» դիտելուց հետո Հ1-ը վերջնականապես Delete արեցի հեռուստացույցի մեջից... Ջնջելուց հետո հեռուստացույցը Հայերեն տառերով էկրանին գրեց. «Մերսի, ցավտ տանեմ»...
Antiact programm of TV terrorism.
«Գնե՛ք միայն որակյալ հեռուստացույցներ, որոնք Հ1-ալիքը ցույց չեն տալիս...»
Այմարդ դե հերիքա էլի Հ1-ից բողոքեք:
Հ1–ից օբյեկտիվ լրատվություն ակնկալելու համար պետք է այն ամրագրել օրենքով։ Հասկանալի է, որ խաչաձևող քաղաքական և ֆինանսական այն հարաբերությունների ցանցում, որ այսօր հայտնվել է հեռուստաընկերությունը, անհնար է նրանից պահանջել օբյեկտիվ լրատվություն։ Դրա փոխարեն ընդդիմությունը կարող էր իր բոլոր մտահոգությունները ֆիկսել օրենքով՝ ամենայն մանրամասնությամբ։ Այդ դեպքում Հեռւոստաընկերությունն էլ կունենար օրենսդրական սահմանափակումներ։
Մինչդեռ ընդդիմությունը խորհրդանում օգտվում է միայն իրեն հասնող հայտարարությունների ժամից և միակ բանը, որով հետաքրքրվում է, իր խորհրդարանական ժամն է։ Այդ պատճառով էլ Հ1–ը անում է այն, ինչ արել է մինչև օրս։
Իսկական խեղկատակություն...էնքան եմ ծիծաղում Հայլուրի վերջին թողարկումների ժամանակ, հատկապես երբ ՀՀ նախագահը հակաքարոզչական ելույթներ է ունենում...
ՀԻմա «գերադասում եմ» անկապ-աննպատակ սերիալները ասենք
խնդրում եմ Հայլուրին չվիրավորել Ինչո՞վ ա պակաս բրազիլական սերիալներից: Այստեղ էլ է սյուժեն շատ դանդաղ զարգանում, միշտ նույն դեմքերն են, միշտ նույն խոսքերը, միշտ նույն տիտրերը վերջում (...Տաթևիկ Նալբանդյան, Հայլուր): Ըստ այդմն կոչ եմ անում օտար արտադրությանը գերադասել մերը, տեղականը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ