Նոր «Հ1»–ի եթերում Արմեն Դուլյանի հյուրն էր Լևոն Զուրաբյանը։ Ինչպես միշտ վերջինս փայլեց իր հիմնավորված պատասխաններով ու Դուլյանին փոխանցեց հոկտեբերի 17–ի հանրահավաքում Տեր–Պետրոսյանի ելույթի սկավառակը որպեսզի «Հ1»–ը ցուցադրի և ծանոթացնի հանրությանը հանրապետության թիվ մեկ ընդդիմադիր ուժի կարծիքը

(Դե իհարկե Հ1-ից հազիվ թե նման բան մոտ ապագայում սպասենք, բայց դե ի՞նչ իմանաս

)
Վաղուց հեռուստացույց չէի նայել, արտառոց թվաց «Հ1»–ի եթերում համարձակ ընդդիմադիր կարծիքներ լսելը, չնայած Արմեն Դուլյանը ամեն կերպ փորձում էր ընդհատումներով խանգարել Զուրաբյանին խոսել, բայց այնուամենայնիվ նահանջեց, ամեն դեպքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից է, համբավ, պատիվ…
Ինչևէ, ճնշումների տակ թե առանց, առաջ ենք գնում, Կոնգրեսը իր գործն անում է, առա՜ջ… էհ, ինչ եմ ասում, պայքա՜ր, պայքա՜ր…

Էջանիշներ