User Tag List

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 420 հատից

Թեմա: Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

  1. #46
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,878
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Ինչքան էլ Հ1-ը վատ կողմեր ունենա, մեկա չի կարելի համեմատել իր հզորությամբ որևէ այլ հեռուստաալիքի հետ: Մակարդակի հարցնա...: Ճիշտա, անմակարդակ հաղորդումներ կան, բայց Հ1-ի մակարդակը համեմատել չես կարող ուրիշ հեռուստաալիքի մակարդակի հետ: (lol մի քիչ շատ էղավ մակարդակ բառը...) Հենց վերցնենք լուրերը....: Ուրիշ տելեներում բոլորը գնում են ամերիկյան ոճերի, այսինքն տաղավարը պետք է լինի ահռելի մեծ ու անպայման լուրերը հաղորդեն մի քանի հոգի: Եվ աշխատեն 3-ից ավելի տեսախցիկներ: Դրանով մակարդակ չի բարձրանում: Մակարդակը բարձրանումա նյութը մատուցելու ձևից: Եվ Հանրայինի հայլուրը ինձ չի հետաքրքրում սուտա ասում, թե ոչ, բայց իրա մատուցումը ու հաղորդավարները չեն զիջում ոչ մեկին:

  2. #47
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Հա բայց դե չմոռանանք, որ Հ1-ը տարեկան 6մլն դոլլարա ստանում բյուջեից, հետևաբար իրան շատ ավելի խիստ չափանիշներով պետքա գնահատենք;

    Բացի դա էլ անիմաստա գլխամասային ֆիրման համեմատել իր մասնաճյուղերի հետ:
    Երևի ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ մրցակցության գաղափար էտ ոլորտում չկա ընդանրապես ու էտ մասնաճյուղերի մեծ մասի բուն նպատակը, հաճախականություն զբաղեցնելնա:

    Հենց այդպես կոչված մասնավոր հեռուստաընկերությունեից մեկում դիտվող հաղորդումա հայտնվում, գլխամասային ֆիրման անմիջապես վերցնումա/երջանկության մեխանիկա, կինոկիկս, չեմպիոնների լիգա, քնելուց առաջ/

    Էս ամեն ինչը հաշվի առնելով առնվազն ծիծաղելիա, երբ Հայլուրի հաղորդավարները հորթային հրճվանքով հայտարարում են, թե իրանք ամենա-ամենա են:

    Հ1 = Անմարդաբնակ կղզու վազքի չեմպիոններ

  3. #48
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Երևի 2 ամիս առաջ էր. ուրեմն հայլուրով հաղորդվում է բանկային համակարգում սպասով փոփոխությունների մասին: Հետո անցում կատարվեց հետևյալին, որ պետք է այնպես անել, որ Հայաստանում ներդրումները ավելանան: Հիմա կադրը գնում է, և մի «անուշիկ» ձայնով աղջիկ կադրից դուրս ասում է՝ «Ամեն ինչ արվում է Հայաստանում ինտերվենցիաների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»/հա ասենք գիտենք, որ արվում է, բայց հայտարարել ամբողջ աշխարհին... /: Խեղճ երեխա: Ինվեստիցիան ու ինտերվենցիան իրարից չի տարբերում. լավ, բայց տվյալ տեսանյութի պատրաստման վրա երևի 10 հոգի մարդ է աշխատում, մի՞թե ոչ ոք չէր նկատել դա: Ու այսպիսի մի շարք սխալներ...
    Սակայն այնքան միեւնույն է...

  4. #49
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Չգիտեմ ինչ, բայց որ ֆիլմերի թարգմանությունների որակը կտրուկ աճել է, դա հաստատ է: Բայց կան անիմաստ ու անկազմակերպ հաղորդումներ, որոնք իզուր եթերային ժամեր են զբաղեցնում

  5. #50
    ՆԿԱՐԻՉ ԱՆԴԱՄ :) Ann87-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում MariKa-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչ, բայց որ ֆիլմերի թարգմանությունների որակը կտրուկ աճել է, դա հաստատ է: Բայց կան անիմաստ ու անկազմակերպ հաղորդումներ, որոնք իզուր եթերային ժամեր են զբաղեցնում
    ես չէի ասի որ ֆիլմերի թարգմանության որակը աճելա,օրինակ բերեմ մի ռւսական ֆիլմի թարգմանությունից "ну ты зараза"-"դու մի վարակ ես"
    Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
    Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ

  6. #51
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,290
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ դիտվող միակ բանը Ֆուտբոլի ուղիղ հեռարձակումներն են... Անկեղծ ասած ֆուտբոլի մեծ սիրահար չեմ, ուղղակի այս պահին չմտաբերեցի որեւիցե այլ օգտակար կամ ժամանցային լավ հաղորդում, որը հեռարձակվում է Հ1-ով... Դե իսկ իրենց թարգմանած ֆիլմերը ընդհանրապես չեմ էլ դիտում, նախընտրում եմ ֆիլմերի օրիգինալ տարբերակները դիտել, որոնք ավելի տպավորիչ են իրենց ձայնային որակներով...

    Իսկ 32-ակումբում կատարվածի մեջ, որն ինչպես ասում եւ ցույց են տալիս , թե իբր շոու էր ( Շոու էր ) , ամբողջ Հ1-ի անձնակազմի «մատն էլ էր խառը»...

  7. #52
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում MariKa-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչ, բայց որ ֆիլմերի թարգմանությունների որակը կտրուկ աճել է, դա հաստատ է: Բայց կան անիմաստ ու անկազմակերպ հաղորդումներ, որոնք իզուր եթերային ժամեր են զբաղեցնում
    Թարգմանությունների որակն իմ կարծիքով հիմնականում նորմալ է (իզուր են շատերը բողոքում), բայց թարգմանվող կինոներն իրենք ագրեսիվ, անդուր, էժանագին, հնադարյան, ժամկետն անց կինոներ են հիմնականում լինում։ Եթե հին կինո ես ցույց տալիս, ուրեմն պիտի ձգտես դրանցից լավերը ընտրել։ Նրանք, որոնք այսօր էլ կարող են ինչ–որ բան ասել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #53
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,550
    Mentioned
    44 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարգմանությունների որակն իմ կարծիքով հիմնականում նորմալ է (իզուր են շատերը բողոքում), բայց թարգմանվող կինոներն իրենք ագրեսիվ, անդուր, էժանագին, հնադարյան, ժամկետն անց կինոներ են հիմնականում լինում։ Եթե հին կինո ես ցույց տալիս, ուրեմն պիտի ձգտես դրանցից լավերը ընտրել։ Նրանք, որոնք այսօր էլ կարող են ինչ–որ բան ասել։
    Ես դադարեցի դիտել Հ1-ի թարգմանությունները, երբ մի ֆիլմում ամբողջ կյանքը փողոցում մեծացած նեգրը եկավ բակ, որտեղ այլ նեգրեր բասկետբոլ էին խաղում և ասաց "Ձեզ մոտ զիլ է": Նշեմ, որ ամերիկյան ֆիլմերում հատուկ ուշադրություն են դարձնում նեգրական ակցենտին, որը կտրուկ տարբերվում է ամերիկյան անգլերենից:

    Ես զարմացա, որ մյուս նեգրերը նրան չսպանեցին "ԶԻԼ" բառի համար:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #54
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    27
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Ժող ջան բա եդ ալիքի Արբանյակայինում, վաբշե խայտառակությունա, Ամբողջ օրը
    Սերիալ ա մեկ էլ Հնադարյան հաղորդումներ որոնց վերջում գրվում ա 1994 թ. Ո՛չ ֆուտբոլ են ցույց տալիս, ո՛չ էլ ուղիզ եթերով այլ ծրագիր…

    Հ.Գ
    Հ1-ը ենքանովա լավ, որ ֆուտբոլ են ցույց տալիս

  10. #55
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    ԵՍ չեմ խելագարվում Հ1-ի համար ,բայց նորմալ ալիք ա, վատ հաղորդումներ չունի ,միգուցե թարգմանությունների որակը վատ է, բայց կարևորը հայերեն է( ի դեպ այս ֆորումի գլխավոր նպատակներից մեկը հայերենի պրոպագանդան չէ ?),իսկ մնացած ալիքներով դիտում ենք ֆիլմեր ռուսերեն ,իսկ որն է մեր մայրենին ?

    <<Ես չեմ ուզում լինել հիմար ու երջանիկ, ես չեմ նայում Հ1, իսկ դո՞ւ>>

    սա Արտեգոի ստորագրությունն է
    Ինչ է սա նաշանակում ? որ Հ1 դիտողները հիմար են ?
    թե նշանակում է, որ ֆորումում կան արտոնյալ մարդիկ ովքեր կարող են իրեն թույլ տալ վիրավորական արտահայտություններ
    նկատել եմ ,որ այս ֆորումում նեգատիվ են վերաբերվում Հ1-ին

    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 20.10.2007, 16:59: Պատճառ: դռ

  11. #56
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՍ չեմ խելագարվում Հ1-ի համար ,բայց նորմալ ալիք ա, վատ հաղորդումներ չունի ,միգուցե թարգմանությունների որակը վատ է, բայց կարևորը հայերեն է( ի դեպ այս ֆորումի գլխավոր նպատակներից մեկը հայերենի պրոպագանդան չէ ?),իսկ մնացած ալիքներով դիտում ենք ֆիլմեր ռուսերեն ,իսկ որն է մեր մայրենին ?
    Բայց ո՞վ ասեց, որ խոսքը հայերենի կամ ոչ հայերենի մասին է: Համարում եմ անհաջող փորձ մարդուն վերագրել այն, ինչը ինքը երբեք չի արել:
    Ինչ է սա նաշանակում ? որ Հ1 դիտողները հիմար են ?
    Եթե մի փոքր ուշադիր լինեիր, ապա կնկատեիր, որ այդ խոսքերը մեջբերված են ուրիշի խոսքից: Եթե շատ է հետաքրքրում թե ի՞նչ և/կամ ո՞ւմ ի նկատի ուներ հեղինակը, ապա դիմիր նրան կամ առնվազն կարդա նրա գրած հոդվածը: Միգուցե դրանից հետո պարզ դառնա, թե հատկապես ո՞ւմ ի նկատի ունի հեղինակը և, ըստ այդմ, ո՞ւմ ի նկատի ունեմ ես՝ մեջբերելով նրա խոսքը իմ ստորագրությանս մեջ: Համենայն դեպս գիտեմ լիքը խելացի մարդկանց, ովքեր նայում են Հ1:
    թե նշանակում է, որ ֆորումում կան արտոնյալ մարդիկ ովքեր կարող են իրեն թույլ տալ վիրավորական արտահայտություններ
    Եթե ինչ-որ մեկը վիրավորված է զգում իրեն նրանից, որ ես Հ1 չեմ նայում ապա դա միայն ու միայն նրա խնդիրն է: Եթե ինչ-որ մեկը վիրավորված է զգում իրեն, որ ես Հ1-ի գործելավոճի դեմ եմ բողոքում, ապա դա միայն ու միայն նրա խնդիրն է:
    նկատել եմ ,որ այս ֆորումում նեգատիվ են վերաբերվում Հ1-ին
    Ֆորումը ես եմ, դու ես, նա է... Ֆորումում չի կարող լինել դրական կամ բացասական վերաբերմունք որևէ երևույթին: Այստեղ կան անհատներ, որոնք ունեն անձնական կարծիք:

  12. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Վաղուց չէի նայել հայլուր կոչված թյուրիմացությունը: Էս կիրակի անկախ իմ կամքից եղա էտ հաղորդման դիտորդ:
    Մի բան միայն կարող եմ ասել:
    Ժողովուրդ ջան: Մեղք եք: Ձեր ներվերն ու առողջությունը խնայեք: Հեռու մնացեք առայժմ ՀՀ1 նայելուց: Լսեք լավ երաժշտություն: Դուրս եկեք փողոց ու զբոսնեք:

    Էսքան անմակարդակ չէի էլ պատկերացնում, որ հնարավոր է լինել:
    Էս հաղորդումը ծայրից ծայր թյուրիմացություն է: Սկսած գավառացի հաղորդավարների ականջ ծակող ղժղժան ձայնից, վերջացրած իրենց ուսուցողական տոները ու էլ չեմ ասում թեմաների մատուցման ձևերը ու մեթոդները: Անգամ Պուտինին ավելի մակարդակով են գովում :

    Սա սովետական "վրեմյաի" վատագույն կրկնօրինակն է: Գոնե էնտեղ հաղորդավարների ձայները էսքան տհաճ չէին:

    Մեկ էլ հայկական հեռուստատեսություն կդիտեմ հեղափոխությունից հետո: Երբ էլ որ դա լինի:

  13. #58
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան: Մեղք եք: Ձեր ներվերն ու առողջությունը խնայեք: Հեռու մնացեք առայժմ ՀՀ1 նայելուց: Լսեք լավ երաժշտություն: Դուրս եկեք փողոց ու զբոսնեք:
    Ախր հասկանում ես, Հայաստան երկրի պետական ալիքն է: Երկրի դեմքը, երկրի հանրության դեմքը: Նոր ինտերնետում մի հատ սյուժե գտա, որը նայելուց նենց զզվանք առաջացավ ներսումս: Ինքը նյութը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է (մի կողմ դնելով Լևոն Տեր-Պետրոսյան անձի և գործերի գնահատականները ու հիշեցնելով, որ նա ՀՀ առաջին նախագահն է): Նայելուց մի մեեեծ սրտխառնոց ու զզվանք առաջացավ պլինտուսից ցածր իջած լրարգրողի հանդեպ: Նենց ուզում էի իմանալ ո՞վ է հեղինակը, ո՞ր ալիքը կամ ուժն է նա ներկայացնում: Ընթացքում որևէ նշան էկրանի վրա չի երևում: Նայում ես ու միայն էս վիճակն ա մոտդ տիրում: Ու վերջում... «Տաթևիկ Նալբանդյան, Կարեն Գրիքորյան, «Առաջին ալիք»»... Զզվելի է, կրկնում եմ անկախ Լևոն Տեր-Պետրոսյան անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
    http://www.youtube.com/watch?v=19ucgQr23BI
    Դատելով այն բանից, որ «Հ1»-ի «սիրելի» լոգոն չկա վիդեոի վրա, ենթադրում եմ, որ վիդեն դնողը «Հայլուր»-ի աշխատողներից է (առնվազն «Հ1»-ի)։ Մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում, կարելի նկատել, որ վերնագիրը գրված է անգլերեն։ Կարծում եմ նշանակետը սփյուռքահայերն են։

    Կարելի է պարզապես համեմատել թեկուզ հենց Երկիր Մեդիայի հետ
    http://www.youtube.com/watch?v=soaXUNSflOY
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.10.2007, 01:17:

  14. #59
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաղորդավարը Կարեն Ալիխանյանն է: Դեռ սկսնակ է իր գործում, ու նման կարճ ժամանակում նման արդյունքը համարվում է փայլուն... Ուղղակի չես պատկերացնում ինչպիսի պատասխանատվություն է ու ինչպիսի լարվածություն...Կողքից հավատա , շատ հեշտ է դիտվում ,բայց իրականում դաժան աշխատանք է: Հետո վարողները անընդհատ կատարելագործվում են, պարապ չեն մնում...
    Կարիք չկա խիստ դատելու, որովհետև Հայլուրը ոչ թոք շոու է ոչ էլ ժամանցային ծրագիր...


    Մոդերատորական: Թեման առանձնացվել է Հեռուստալրագրողների «հանճարեղությունը» թեմայից:
    Հարգելի'ս: Ուղակի ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը սկսնակների ինքնահաստատման տեղ չի: Հուսով եմ արդեն բոլորին էլ պարզ ա, որ Հ1 ում հիմնականում աշխատանքի են ընդունվում ծանոթով: Դա այն բանի արդյունք է, որ այնտեղ որակի մասին չեն մտածում, քանի որ մրցակցության հարց չունեն ու աշխատում են հանրային սկզբունքներով: Հ1 ում դեռ կոմունիզմ ա տիրում:

  15. #60
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր հասկանում ես, Հայաստան երկրի պետական ալիքն է: Երկրի դեմքը, երկրի հանրության դեմքը: Նոր ինտերնետում մի հատ սյուժե գտա, որը նայելուց նենց զզվանք առաջացավ ներսումս: Ինքը նյութը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է (մի կողմ դնելով Լևոն Տեր-Պետրոսյան անձի և գործերի գնահատականները ու հիշեցնելով, որ նա ՀՀ առաջին նախագահն է): Նայելուց մի մեեեծ սրտխառնոց ու զզվանք առաջացավ պլինտուսից ցածր իջած լրարգրողի հանդեպ: Նենց ուզում էի իմանալ ո՞վ է հեղինակը, ո՞ր ալիքը կամ ուժն է նա ներկայացնում: Ընթացքում որևէ նշան էկրանի վրա չի երևում: Նայում ես ու միայն էս վիճակն ա մոտդ տիրում: Ու վերջում... «Տաթևիկ Նալբանդյան, Կարեն Գրիքորյան, «Առաջին ալիք»»... Զզվելի է, կրկնում եմ անկախ Լևոն Տեր-Պետրոսյան անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
    http://www.youtube.com/watch?v=19ucgQr23BI
    Որ կադրները ցույց են տալիս դա լավ է քանի որ մեր ազգը յուրահատուկ հիվանդությունովա տառապում՝ ազգովի սկլեռոզ։
    Իսկ ինչ վերաբերվում է մեկնաբանություններին ապա դրանք լցված են ցինիկությամբ ինչը շատ վատ է և որը կարող է բերել հակառակ եֆեկտի.. գուցե և դա ել հենց այն նպատակն է որն իրենք ձգտում են ?!..
    Վերջին խմբագրող՝ Grieg: 23.10.2007, 17:40:
    ...

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ա1+ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.09.2012, 17:23
  2. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  3. Խաչելությունը Հանրային Դպրոցներում
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Կրոն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 10.07.2010, 01:34
  4. <ԱՐ> Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 04.11.2009, 19:08
  5. «Արարատ» հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 11.11.2008, 14:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •