Ինչ լավ ա, որ հարազատ եղբայր ունեմ, բայց երբեք նման հարցեր չեն ծագել՝ չաթ մտնել–չմտնելու հետ կապված...![]()
Կյանքումս երկու անգամ եմ չաթ մտել, ընդ որում նույն չաթը. Skiz.am–ն էր կարծեմ։ Էդ ժամանակ դեռ Ակումբը չկար, Surprise ֆորումում էինք, որի համարյա բոլոր անդամները մտնում էին էդ չաթը։ Մեկ էլ մի օր Artgeo–ն ինձ ու Chuk–ին «տարավ» էդ չաթը, ես առաջին անգամ էի չաթ մտնում, կարծեմ Չուկն էլ, հիմա մտել ենք, գլուխներս պտտվում ա, ոնց որ գժանոց լիներ
, էդ պահին բոլոր օնլայն մարդիկ մեր ֆորումի անդամներն էին, ու բոլորը միանգամից վրա տված բաներ են գրում, բայց չէինք հասցնում կարդալ, հետևել, մինչև մեկին պատասխանում էինք, էդ գրածն արդեն պատմություն էր դառնում, մի խոսքով՝ մի քիչ հետո ես էլ, Չուկն էլ գլուխներս բռնած դուրս փախանք էդ գժանոցից։
Դրանից հետո մեկ էլ մի անգամ եմ մտել ու վերջ։ Ես ուղղակի զգացի, որ հաղորդակցության էդ տեսակն իմը չի, էդ տեմպն ու դրան համապատասխան լրջության ցածր մակարդակն անձամբ ինձ դուր չի գալիս, բայց մարդ կա, գուցե մտնում, լիցքաթափվում է էնտեղ, ի՞նչ իմանամ։ Ես որ միայն հոգնեցի, որովհետև ավելի լուրջ ու հանգիստ պայմաններում եմ սիրում զրուցել մարդկանց հետ, ընդ որում ամեն մեկի հետ առանձին, ոչ թե խմբովի։
Բայց որ կարդում եմ ոմանց նկարագրությունները չաթերի մասին, կարծես անառականոցների մասին խոսելիս լինեն։Պարզ է, որ ամեն տեղ էլ ամեն տեսակի մարդիկ հանդիպում են, չաթե՞րն են, որ պիտի մարդուն շեղեն ճշմարիտ ուղուց։
![]()
Էջանիշներ