Պատկերացնո՞ւմ ես, քույրդ էլ քո նման մտածի։
«Ամեն տղա չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի, պետքա ախբորս ուղղորդեմ։ Էլ ինչի՞ համարա անունս քուր, թե ախպերս ամեն ինչ իրա խելքով պիտի մտածի»։
AristocraT ջան, ինձ թվումա իզուր էս էդ աստիճանի քրոջդ թերագնահատում։![]()
Եթե մտածում ես, որ ինչ–որ հարցերում անփորձա, կարողա սխալ կողմորոշվի, ապա ավելի լավա լավ խորհուրդ տուր, բացատրի քո իմացածը։ Բայց արգելելով բան դուրս չի գա։ Արգելես տնից ինտերնետ մտնել, ուրիշ միջոցներ կգտնի։ Հո չե՞ս կարող օր ու գիշեր պահակություն անես կամ էլ փակի տակ պահես։
Ընդհանրապես, դաստիարակության հարցում դարերի փորձը ցույց է տալիս, որ արգելելը ոչ մի օգուտ չի տալիս, նույնիսկ հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում։
Նենց որ, իմ համեստ կարծիքով ավելի լավա ուղղակի քրոջդ նկատմամբ ուշադիր լինես, անհրաժեշտության դեպքում որպես եղբայր ճիշտ խորհուրդներ տաս, քան թե արգելես։![]()
Էջանիշներ