User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Chat

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. CHAT

    այ ձեր ցավը տանեմ ինչ մառշուտկա ինչ բան, չաթում 99 տոկոս տղեքը աղջիկ են կպցնում ու հաստատ ոչ տուն տանելու նպատակով, ու ետ ախպերնել պտի հանգիստ նայի որ քուրը մտնի չատ ետ տղեքի հետ ծանոթանալու?
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 24.07.2008, 12:16:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. CHAT

    Եկանք հասանք հենց էն հարցին, որին սպասում էի, ճիշտն ասած: Ուրեմն հարցը ոչ թե էն դեբիլներն են, որ ձեր քրոջը մեկ էլ տեսար փիս բաներ գրեցին, այլ էն անվստահությունը, որ ունեք ձեր քույրերի նկատմամբ:
    Թեման սպառված է, հեսա ուղղությունը կփոխվի:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    57
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. CHAT

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկանք հասանք հենց էն հարցին, որին սպասում էի, ճիշտն ասած: Ուրեմն հարցը ոչ թե էն դեբիլներն են, որ ձեր քրոջը մեկ էլ տեսար փիս բաներ գրեցին, այլ էն անվստահությունը, որ ունեք ձեր քույրերի նկատմամբ:
    Թեման սպառված է, հեսա ուղղությունը կփոխվի:
    Ամեն աղջիկ չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի առանց ուղորդվելու ինչ որ մեկի օգնությամբ ... Հետո էլ ինչի համարա անունդ ախպեր, որ ամեն ինչ քուրդ պետքա իրա խելքոv անի ՞՞

  4. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. CHAT

    Մեջբերում AristocraT-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն աղջիկ չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի առանց ուղորդվելու ինչ որ մեկի օգնությամբ ... Հետո էլ ինչի համարա անունդ ախպեր, որ ամեն ինչ քուրդ պետքա իրա խելքոv անի ՞՞
    Վերաձևակերպելով տրամաբանությունդ՝ ստանում ենք՝ ախչի՛, խելքն ինչի՞դ ա պետք, եթե ախպեր ունես: Բախտի բերմամբ ես ախպեր չունեմ, դրա համար եմ էսքան խելքիս զոռ տալիս, կներեք:

  5. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. CHAT

    Եկանք հասանք հենց էն հարցին, որին սպասում էի, ճիշտն ասած: Ուրեմն հարցը ոչ թե էն դեբիլներն են, որ ձեր քրոջը մեկ էլ տեսար փիս բաներ գրեցին, այլ էն անվստահությունը, որ ունեք ձեր քույրերի նկատմամբ:
    Թեման սպառված է, հեսա ուղղությունը կփոխվի:
    հա բա վստահությունը ժամանակի հետա գալիս, քանի մի գրամ կասկած կա, որ կարողա խաբվի քուրդ, պետքա դրանից հեռու պահես, ախպերը չպահի էլ ովա պահելու? ստեղ սեփական սխալների վրա սովորելու տարբերակը բացառվումա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    Մեջբերում AristocraT-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն աղջիկ չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի առանց ուղորդվելու ինչ որ մեկի օգնությամբ ... Հետո էլ ինչի համարա անունդ ախպեր, որ ամեն ինչ քուրդ պետքա իրա խելքոv անի ՞՞
    Պատկերացնո՞ւմ ես, քույրդ էլ քո նման մտածի։
    «Ամեն տղա չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի, պետքա ախբորս ուղղորդեմ։ Էլ ինչի՞ համարա անունս քուր, թե ախպերս ամեն ինչ իրա խելքով պիտի մտածի»։
    AristocraT ջան, ինձ թվումա իզուր էս էդ աստիճանի քրոջդ թերագնահատում։

    Եթե մտածում ես, որ ինչ–որ հարցերում անփորձա, կարողա սխալ կողմորոշվի, ապա ավելի լավա լավ խորհուրդ տուր, բացատրի քո իմացածը։ Բայց արգելելով բան դուրս չի գա։ Արգելես տնից ինտերնետ մտնել, ուրիշ միջոցներ կգտնի։ Հո չե՞ս կարող օր ու գիշեր պահակություն անես կամ էլ փակի տակ պահես։

    Ընդհանրապես, դաստիարակության հարցում դարերի փորձը ցույց է տալիս, որ արգելելը ոչ մի օգուտ չի տալիս, նույնիսկ հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում։
    Նենց որ, իմ համեստ կարծիքով ավելի լավա ուղղակի քրոջդ նկատմամբ ուշադիր լինես, անհրաժեշտության դեպքում որպես եղբայր ճիշտ խորհուրդներ տաս, քան թե արգելես։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    57
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնո՞ւմ ես, քույրդ էլ քո նման մտածի։
    «Ամեն տղա չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի, պետքա ախբորս ուղղորդեմ։ Էլ ինչի՞ համարա անունս քուր, թե ախպերս ամեն ինչ իրա խելքով պիտի մտածի»։
    AristocraT ջան, ինձ թվումա իզուր էս էդ աստիճանի քրոջդ թերագնահատում։

    Եթե մտածում ես, որ ինչ–որ հարցերում անփորձա, կարողա սխալ կողմորոշվի, ապա ավելի լավա լավ խորհուրդ տուր, բացատրի քո իմացածը։ Բայց արգելելով բան դուրս չի գա։ Արգելես տնից ինտերնետ մտնել, ուրիշ միջոցներ կգտնի։ Հո չե՞ս կարող օր ու գիշեր պահակություն անես կամ էլ փակի տակ պահես։

    Ընդհանրապես, դաստիարակության հարցում դարերի փորձը ցույց է տալիս, որ արգելելը ոչ մի օգուտ չի տալիս, նույնիսկ հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում։
    Նենց որ, իմ համեստ կարծիքով ավելի լավա ուղղակի քրոջդ նկատմամբ ուշադիր լինես, անհրաժեշտության դեպքում որպես եղբայր ճիշտ խորհուրդներ տաս, քան թե արգելես։
    Իմ ասածի լրիվ հակառակն ես գրել ու մի հատ ել դեմից գրել ես նույն տրամաբանությամբ ... Ոչինչ ՞՞

    Հետո ես չեմ ասում արգելել ... Պատկերացրու ես իմ վարքով եսքան ժամանակ ենքան եմ կարացել, որ ինքը չի գա ինձ ասի ուզում եմ չատ մտնեմ ... Ու հաստատ ինքը չի ել ուզի ...
    Ու ես ընդհանրապես ել չեմ կարծում, որ ինքը դրա համար ինչ-որ բանից զրկվում ա .

    Ինչ ել լինի էս հարցում ես կմնամ իմ կարծիքին ...

  8. #8
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. CHAT

    չէ, լուրջ, ես սենց բան չէի սպասում…
    Անվստահություն ու թերագնահատում սեփական քրոջը, դաժան ա… էդ ո՞նց ստացվեց, որ իրենից ավելի խելացի ստացվեցիք, չեմ հասկանում…

    այ մարդ, չաթ ա էլի, եթե ձեր քույրիկը «կպնող» չի, հաստատ չի կպնի իսկ եթե «կպնող» ա, փողոցում էլ կկպնի էն տղային, որ իրան «հաստատ ոչ տուն տանելու նպատակով» ա կպցնում…

    Ես ինքս հենց Չաթ որ ասեմ սուտ կլինի, բայց ԱյՍյՔյու ու նպանատիպ Չաթ անելու համար նախատեսված ծրագրերից օգտվում եմ, ու դեռ ոչ մի դեբիլիկ ինձ չի գրել…
    Ի դեպ, էդ ծրագրերից օգտվել ինձ սովորեցրել ա քեռուս տղան, որը որ ինձանից տասնհինգ տարի մեծ ա, իսկ դուք իրանից ավելի բիձայավարի եք ստեղ խոսում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. #9
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    ես էլ եմ երկար ժամանակ չատ մտել, ու եղբայրս էլ դեմ ա եղել, բայց հարգել ա իմ ազատ կամքը, ու լիքը դրական կողմեր էլ ա ունեցել չատը ինձ համար.… Ու մինչև ինքս չատից չհոգնեցի ու ինչ- որ տեղ հիասթափվեցի, ոչ մեկը չկարողացավ ստիպել ինձ չատ չմտնել
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  10. #10
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, լուրջ, ես սենց բան չէի սպասում…
    Անվստահություն ու թերագնահատում սեփական քրոջը, դաժան ա… էդ ո՞նց ստացվեց, որ իրենից ավելի խելացի ստացվեցիք, չեմ հասկանում…

    այ մարդ, չաթ ա էլի, եթե ձեր քույրիկը «կպնող» չի, հաստատ չի կպնի իսկ եթե «կպնող» ա, փողոցում էլ կկպնի էն տղային, որ իրան «հաստատ ոչ տուն տանելու նպատակով» ա կպցնում…

    Ես ինքս հենց Չաթ որ ասեմ սուտ կլինի, բայց ԱյՍյՔյու ու նպանատիպ Չաթ անելու համար նախատեսված ծրագրերից օգտվում եմ, ու դեռ ոչ մի դեբիլիկ ինձ չի գրել…
    Ի դեպ, էդ ծրագրերից օգտվել ինձ սովորեցրել ա քեռուս տղան, որը որ ինձանից տասնհինգ տարի մեծ ա, իսկ դուք իրանից ավելի բիձայավարի եք ստեղ խոսում…
    աչկիս տարբեր բաների մասին ենք խոսում չատ որ ասվումա, ես օրինակ ի նկատի չունեմ ետ ծրագրերից մեկի օգտագործումը, այլ ինտերնետով ծանոթությունները, թե չե ծանոթների հետ խոսալը ետ չեղավ չատ անել, ձևերը կասենք նենց կխոսա որ կողից ոչմեկ չի էլ կարանա գրի վաբշե ուր մնաց նիտո բաներ գրի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  11. #11
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    Անդրադառնամ թեմայի բուն իմաստին: Քույրը չպետք է նստի այդպիսի չաթեի դիմաց, որովհետև չաթով խոսացող աղջկան մենակ կարան գրավեն դատարկ քաղցր խոսքերով, ստից փիլիսոփայություններով, ու դրանցից լավ զգացող աղջինրն էլ դուք մտաքեք թե ինչ բնավորություն կունենան: Փորձի համար մի անգամ մտել էի love.am ու հիսաթափվել էի կներեք արտահայտությանս այդտեղի որոշ աղջիկների գռեհկաբանությունից: Էնքան ավելի օպտիմալ շփումների ձևեր կան հիմա~ : Ակումբ, ծանոթների ծանոթներ համադասարանցիներ սայթում և այլն, տեսնել միմյանց հետաքրքրությունները, գտնել ընդհանուր բաներ, ի վերջո քիչ թ շատ ճանաչել նոր եթե կարք կա զրուցել հաղորդակցման այլ միջոցներով: Իմ քույրերը կյանքում ձեր ասած չաթը չեն մտել չենել մտնի, բայց ես իրանց չեմ արգելում օգտվեն facebook ից, հարգելի տղաներ, քրոջը թողնել բաղտի քմահաճուքին դաելա ծայրահեղություն, քրոջ ամեն մի քայլը կարգադրելն ու հրամայելնել ա ծայրահեղութուն: Այսքանը:

  12. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    Թե ես փոքր ժամանակ ի՜նչ էի էշ-էշ դուրս տալիս՝ մամ, ապերիկ եմ ուզում:

  13. #13
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    տենաս մեր ակումբում «քարե դար» անունով մի հատ բաժին չկա՞ շիֆթ անենք էս թեման Էնտեղ,
    Էս մեր թառլան impressionն էլ մենակով դուրս ա եկել անկառավարելիի դեմ

    է Լիլ ջա~ն, ինչքան ասես, մեկա անուղղելի հասարակության ստվար զանգվածներ դեռ շարունակելու են սղոցաբանական աշխատանքները քույրերի հանդեպ և հակառա~կը……

    Հա ինչ անեմ թե օֆֆտոպ եղավ……ասեցի ինչ մտածեցի……
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  14. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    հետաքրքիր թեմա ստացվեց

    ոնց քցում-բռնում եմ, բոլորդ էլ ճիշտ եք

    Բայց ես որ ըլնեի, կհետևեի, որ իմ քուրը չատ չմտներ:
    Թող մի երկու անգամ մտներ, տենար ինչ մակարդակ ա, բայց որ չհամոզվեր, էլի մտներ, կարգելեի:
    Ավելի շատ երևի տղաներից ա գալի: Երևի մտածում են, որ եթե աղջիկ ա չատ մտնում, ուրեմն տղու կարիք շատ ունի, որ տենց հուսահատ քայլի ա դիմել (թե չէ, հազար ձև կա մաքուրով ընգերություն անելու ), ուրեմն "կպնովի ա", ուրեմն իրա ներկայությամբ կարելի ա ամեն ինչ գրել:
    Ասենք, եթե մի անգամ մտնում ա աղջիկը, տենում ա մտնելու տեղ չի, դուրս ա գալի, էտ հլա մի բան էլ գովելի ա: Կամ որ կարգին տեղեր ա մտնում (ասենք, ICQ ա, համադասարանցիներ ա (ըտեղ արխային. մի հատ կարգին նկար ես դնում, տղեքը տենում են "մաքուր" աղջիկ ես, չեն "կպցնում"), կամ MSN ա կամ մի ուրիշ բան ա), էտ հեչ: Բայց որ ասենք պարբերաբար մտնում ա մեր հայկական չատերը, լավ չի:

    էն ձեր ասած մարշուտնին չպետք ա համեմատել չատի հետ, որովհետև էտի, էտ նույն չատ մտնող տղաների մտածելակերպով, հասարակական տրանսպորտ ա, ամեն տարիքի մարդիկ էլ կան մեջը, դրա համար էլ ամոթ ա մարշուտկեն chat-room սարքելը: Թե չէ, եթե ասենք ավտոբուս ա, մեջը ջահելներով տեղ են գնում, սաղ իրար անծանոթ են, աղջիկ տենան, կդառնա չատի նման մի բան: Դրա համար, նույն ձևով, ես իմ քրոջը չէի թողա, ասենք, մենակով ճամբար գնար անծանոթների հետ, մանավանդ եթե մի քանի օրով ա գնում:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մտածում եմ, որ հայկական անխտիր բոլոր չատերը աղբ են
    այ ապրես

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկը ինքն է որոշում ում հետ խոսի, իսկ ում հետ`ոչ: Ու եթե աղջիկը գոնե մի քիչ մակարդակ ունի, նա իմ կարծիքով քաղցր խոսքերին և խոստումնալից մականունների վրա ուշադրություն չի դարձնում, այլ խոսում է նրանց հետ, ում հետ հաճելի է..........
    սրա հետ էլ եմ համաձայն
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 25.07.2008, 22:39: Պատճառ: Գրառման ավելացում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chat

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    P.S. Ինչ լավա, որ ես հարազատ եղբայր չունեմ, ջան......
    Ինչ լավ ա, որ հարազատ եղբայր ունեմ, բայց երբեք նման հարցեր չեն ծագել՝ չաթ մտնել–չմտնելու հետ կապված...

    Կյանքումս երկու անգամ եմ չաթ մտել, ընդ որում նույն չաթը. Skiz.am–ն էր կարծեմ։ Էդ ժամանակ դեռ Ակումբը չկար, Surprise ֆորումում էինք, որի համարյա բոլոր անդամները մտնում էին էդ չաթը։ Մեկ էլ մի օր Artgeo–ն ինձ ու Chuk–ին «տարավ» էդ չաթը, ես առաջին անգամ էի չաթ մտնում, կարծեմ Չուկն էլ, հիմա մտել ենք, գլուխներս պտտվում ա , ոնց որ գժանոց լիներ , էդ պահին բոլոր օնլայն մարդիկ մեր ֆորումի անդամներն էին, ու բոլորը միանգամից վրա տված բաներ են գրում, բայց չէինք հասցնում կարդալ, հետևել, մինչև մեկին պատասխանում էինք, էդ գրածն արդեն պատմություն էր դառնում, մի խոսքով՝ մի քիչ հետո ես էլ, Չուկն էլ գլուխներս բռնած դուրս փախանք էդ գժանոցից։ Դրանից հետո մեկ էլ մի անգամ եմ մտել ու վերջ։ Ես ուղղակի զգացի, որ հաղորդակցության էդ տեսակն իմը չի, էդ տեմպն ու դրան համապատասխան լրջության ցածր մակարդակն անձամբ ինձ դուր չի գալիս, բայց մարդ կա, գուցե մտնում, լիցքաթափվում է էնտեղ, ի՞նչ իմանամ։ Ես որ միայն հոգնեցի, որովհետև ավելի լուրջ ու հանգիստ պայմաններում եմ սիրում զրուցել մարդկանց հետ, ընդ որում ամեն մեկի հետ առանձին, ոչ թե խմբովի։

    Բայց որ կարդում եմ ոմանց նկարագրությունները չաթերի մասին, կարծես անառականոցների մասին խոսելիս լինեն։ Պարզ է, որ ամեն տեղ էլ ամեն տեսակի մարդիկ հանդիպում են, չաթե՞րն են, որ պիտի մարդուն շեղեն ճշմարիտ ուղուց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական chat
    Հեղինակ՝ Fashist, բաժին` Վեբ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.10.2011, 12:20
  2. chat.armavir.am
    Հեղինակ՝ hayarm, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.07.2010, 23:59
  3. chat
    Հեղինակ՝ Princessofarmenia, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2009, 09:50
  4. Զրուցարան (Chat) մեր ակումբում
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.08.2007, 14:02
  5. voice chat
    Հեղինակ՝ AMD, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.07.2006, 12:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •