Բա չէ, էն հայկական սերիալների մեջ խաղացողներն են դերասան...չեմի։
Վստահ եմ, որ էս 7.5 հոգուց մեծ մասը կարան խաղան ոչ թե կակոյ նիբուձյ սերիալում, այլ բարձր մակարդակ ունեցող ֆիլմում։
Արմեն
Արտյոմ
Գրիշ
Հայկո
Հովո
Մենչ
Մկո
Ռաֆո
Ճաշակին ընկեր չկա![]()
Ես ընտրել եմ Հայկոին ու Մկոին,ախր շատ լավն են է
![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մկոյին ու Արտյոմին եմ ընտրել, թեև, որ ճիշտն ասեմ, Հայկոյից էլ առանձնապես բողոքներ չունեմ։Իսկ մնացածին տեղը չբերեցի...
Գուցե գիտեմ, ուղղակի անուններով չեմ ճանաչում։ Մենակ Հովոն կասկածում եմ, որ էն շատ կոլոտ տղան ա, բայց համոզված չեմ։ Եթե դա ա, ուրեմն տանել չեմ կարողանում էդ տղային. անմակարդակության ու անգրագիտության մարմնացում։
Հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ կարծեմ Արմենիայի «Բարի լույս, հայեր» հաղորդման վարողներից էր... Վայ, որ հիշում եմ դրա խոսելաձևը ու հատկապես ինքնագոհությունը, սիրտս խառնում էր ուղղակի։ Էդ մարդու պահվածքից երևում էր, որ ինքն իրենց ահավոր գոհ ա, ինքն իրեն դեմք ա զգում։
Մանր–մունր դերեր կարծեմ տեսել եմ, բայց ոչ մի լավ տպավորություն չունեմ։
Լուի դե Ֆյունեսին երբեք չեմ տեսել լուրջ դերում, ու որքան գիտեմ, ինքը միայն կոմիկ դերեր է խաղացել, նույնիսկ էդ քո ասած լրջացած ժամանակ. լրջությունը չի հակասում կոմիկությանը։
Փորձեցի պատկերացնել։
Ուրիշների նույնը խորհուրդ չէի տա։
Այո, չի նշանակում, որ չի կարող, բայց նաև չի նշանակում, որ կարող է, ճիշտ այնպես, ինչպես որ չի նշանակում, որ եթե Մկոն ու Արտյոմը կամ մեկ ուրիշը մինչև հիմա միայն կոմիկ դերեր են խաղացել, ապա չեն կարող լուրջ դեր խաղալ։ Ես չեմ պնդում, թե կարող են, բայց ոչ էլ կհամաձայնեմ, թե չեն կարող։ Կարծում եմ՝ առանց տեսնելու՝ օդի մեջ դատողություններ անելն անիմաստ բան է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.07.2008, 21:33:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժողովուրդ ջան: Ես այդպես էլ չհասկացա: Դուք իրականու՞մ եք նրանց լավ դերասաններ համարում: Միայն հիշեցման կարգով ասեմ, որ հայ լավ դերասաններն են օրինակ Հրաչյա Ներսիսյանը ու Վահրամ Փափազյանը:
Հիմա Մկոն կան մյուսները ում են դերասանական արվեստով ավելի մոտ ՝ Հրաչյա՞ին թե Փափազյանին: Կամ միգուցե տվել ու անցել են Կարպ Խանչվանքյանի՞ն
Հ.Գ. Ժող. ջան, արժի արդյոք ԿՎՆ-ը խաղվել թատրոնի հետ իսկ կվնչիկներին դերասանների: Մի հատ կվնչիկ Հրանտը Թոխատյան մեր նման պուճուր ազգին հերիք չի՞![]()
ՉգիտեմՉեմ ասի որ Մկոն դուրս չի գալիս: Հակառակը, շատ ա գալիս ու լավ էլ ծիծաղում եմ իրա բեմականացումների ու տիպաժների վրա: Բայց և այնպես, դերասանը դա թատրոնն է /ես կինոն չեմ ուզում էստեղ խառնել : Հոլիվուդում էնքան առաջ են գնացել, որ հանգիստ ինձ կարան "Համլետ"-ում Համլետ խաղալիս նկարանհանեն
/: Իսկ նա փաստորեն թատրոնում չի խաղում:
դե չէ, կինո թատրոն - տարբեր ժանրեր են:
Թող կինոյում ավելի շատ "սարքած" լինեն, ու խաղը որակ ձեռք բերի ռեժիսորական ու այլ էֆեկտների շնորհիվ, բայց էլի արդյունքն ու նպատակը մնում են նույնը՝ արտահայտել, ներկայացնել ինչ-որ բան. կապ չունի ինչ հնարքներով, ու կապ չունի դերասանի ներքին տաղանդն ինչքանով ա մասնակցել: Եթե անգամ էդ դերասանը հատուկ մշակված խաղաոճ և այլն չունի, բայց բնածին ունի դեմքի կամ աչքերի ինչ-որ արտահայտություն, կամ բերանի ինչ-որ գիծ կամ ինչ-որ շարժուձև, որոնք արտահայտիչ են ու գրավում են նայողի ուշադրությունը, էդ մարդուն լիիրավ կարելի է ասել՝ բարի գալուստ դերասանական արվեստի աշխարհ![]()
Էս դեպքում ես ասելիք չունեմԵթե խոսում ենք ֆիլմի մասին և ոչ թե դերասական խաղի, ապա այստեղ միանշակ դու ճիշտ ես
Դրա համար էլ ես խոսում եմ թատրոնի մասին: Այստեղ ներկայացման ժամանակ անկախ բեմադրիչից, նկարիչից, ռեժիսորից... հաճախ դերասան է ու դու: Ես բախտ եմ ունեցել ներկա լինելու ռուս որոշ դերասանների խաղին Մոսկվայի տարբեր թատրոններում, ու դերասանը իմ համար ճիշտ ասած շատ հստակ սահմանված է այդ օրվանից:
Ի դեպ, ասեմ, որ թատրոն ավելի շատ եմ սիրում. այնտեղ դերասանը ուղիղ կապի մեջ ա իմ հետ, լրիվ իմ կանտրոլի տակ ա, ենթարկվում ա ինձ, հնազանդվում, ես նստած ղեկավարում եմ իր խաղը, հետևում եմ նրան հայացքով, մտքով, շարժումներով, էմոցիաներով, ես զուգահեռ խաղում եմ իր հետ, ու եթե վրիպեմ, ինքն էլ ա վրիպելու: Թատրոնը պարալել ապրումներ են, ու էդ առումով լավագույն հաճույքներից մեկը![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ