Բա չէ, էն հայկական սերիալների մեջ խաղացողներն են դերասան...չեմի։
Վստահ եմ, որ էս 7.5 հոգուց մեծ մասը կարան խաղան ոչ թե կակոյ նիբուձյ սերիալում, այլ բարձր մակարդակ ունեցող ֆիլմում։
Արմեն
Արտյոմ
Գրիշ
Հայկո
Հովո
Մենչ
Մկո
Ռաֆո
Ճաշակին ընկեր չկա![]()
Ես ընտրել եմ Հայկոին ու Մկոին,ախր շատ լավն են է
![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մկոյին ու Արտյոմին եմ ընտրել, թեև, որ ճիշտն ասեմ, Հայկոյից էլ առանձնապես բողոքներ չունեմ։Իսկ մնացածին տեղը չբերեցի...
Գուցե գիտեմ, ուղղակի անուններով չեմ ճանաչում։ Մենակ Հովոն կասկածում եմ, որ էն շատ կոլոտ տղան ա, բայց համոզված չեմ։ Եթե դա ա, ուրեմն տանել չեմ կարողանում էդ տղային. անմակարդակության ու անգրագիտության մարմնացում։
Հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ կարծեմ Արմենիայի «Բարի լույս, հայեր» հաղորդման վարողներից էր... Վայ, որ հիշում եմ դրա խոսելաձևը ու հատկապես ինքնագոհությունը, սիրտս խառնում էր ուղղակի։ Էդ մարդու պահվածքից երևում էր, որ ինքն իրենց ահավոր գոհ ա, ինքն իրեն դեմք ա զգում։
Մանր–մունր դերեր կարծեմ տեսել եմ, բայց ոչ մի լավ տպավորություն չունեմ։
Լուի դե Ֆյունեսին երբեք չեմ տեսել լուրջ դերում, ու որքան գիտեմ, ինքը միայն կոմիկ դերեր է խաղացել, նույնիսկ էդ քո ասած լրջացած ժամանակ. լրջությունը չի հակասում կոմիկությանը։
Փորձեցի պատկերացնել։
Ուրիշների նույնը խորհուրդ չէի տա։
Այո, չի նշանակում, որ չի կարող, բայց նաև չի նշանակում, որ կարող է, ճիշտ այնպես, ինչպես որ չի նշանակում, որ եթե Մկոն ու Արտյոմը կամ մեկ ուրիշը մինչև հիմա միայն կոմիկ դերեր են խաղացել, ապա չեն կարող լուրջ դեր խաղալ։ Ես չեմ պնդում, թե կարող են, բայց ոչ էլ կհամաձայնեմ, թե չեն կարող։ Կարծում եմ՝ առանց տեսնելու՝ օդի մեջ դատողություններ անելն անիմաստ բան է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.07.2008, 21:33:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ