Ողջույն բոլորին: Ես ոչ թե հայ եմ, այլ հոլանդացի: Ամստերդամի համալսարանում ուսումնասիրում եմ ազգագրություն (էտնոգրաֆիա): ես պետք է ընտրեի մի ուղղություն մասնագիտանալու համար, իսկ մի օր որոշեցի որ դա Հայաստանը կլիներ: Դժբախտաբար մեր համալսարանում հայերեն լեզվի դասեր չկան, ուստի մենակ դասագրքով պետք էր սովորեմ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ հիմա հայերենս բավական կարգին ա մասնակցելու այս ֆորումին: Հույսով եմ որ հետաքրքիր կլինի, և դուք ներողությամբ կանտեսեք իմ քերականական և ուղղագրական սխալները:
Էջանիշներ