Մեջբերում Nightman-ի խոսքերից Նայել գրառումը
Բարև Ձեզ:
Գրանցվելուց մտածում էի, միգւցե անիմաստ է… Դե գիտեք, հիմա չափազանց շատ են նման ֆորումները և մեծամասնությունը անիմաստ ժամանակ անցկացնելու համար են ստեղծված…
Բայց հիմա տեսնում եմ, որ բոլորդ էլ գրագետ, կրթված, մակարդակով և հետաքրքիր մարդիք եք
Նամանավանդ, որ բացի միայն խոսաքցություններից, փորձում եք ռեալ ինչ որ բան անել:
Թե հանդիպումներ, ինտելեկտուլ խաղեր , և թե բարեգործական միջոցառումներ կազմակերպելով, ինչը չափազանց ողջունելի է!!!
Հուսով եմ տարիքս խոչնդոտ չի հանդիսանա, որ նույն անմիջականությամբ կարողանանք շփվել միմիանց հետ

Բարի գալուստ ակումբ… Շնորհակալություն լավ կարծիքի համար:
Հավատա, որ տարիքդ հաստատ խոչընդոտ չի հանդիսանա, քանզի դու միակը չես Միայն մի խնդրանք, աշխատիր գրառումներդ համապատասխան թեմաներում անել…