Մեջբերում Ալեքս-ի խոսքերից Նայել գրառումը
Բարև բոլորին,

Իմ մասին ի՞նչ ասեմ։ Անունս Ալեքս է, Կանադացի եմ, Մոնրեալում եմ ապրում։ Թարգմանիչ եմ, բայց անգլերեն և ֆրանսերեն լեզուների հետ աշխատում եմ։ Հայերենս մի քիչ տկար է. հայերեն խոսելու և գրելու շատ առիթ չունեմ։ ՈՒրեմն փորձում եմ ինտերնետում մի քիչ գրել ու կարդալ։ Փորձում եմ նաև արևելահայերեն սովորել (արեւմտահայերէն կը խօսիմ եւ դասական ուղղագրութեամբ սորվեցայ գրել)։

Բարևներ
Բարև Ալեքս և բարի գալուստ Ակումբ:
Ողջունում եմ քո հայերենը զարգացնելու որոշումը
Ակումբում կան մասնագիտությամբ բանասերներ, որոնք կպատասխանեն քո բոլոր հարցերին համապատասխան բաժնում և նրանից դուրս: Բացի դրանից, եթե ուզում ես արևելահայերեն ավելի լաց խոսել (գրել), երևի ճիշտ կլինի գրես արևելահայերեն և բանասերներից որևէ մեկին խնդրես նամակների միջոցով գրել սխալները: Ինչևէ, դա քո գործն է:
Իմ կողմից մաղթում եմ բարի ժամանց:

Հ.Գ. Ի դեպ, արտասահմանից կարող ես մտնել http://cpanel.host.am/~akumb/ հասցեով, որև իմ կարծիքով ավելի արագ է բացում: