Բարև Ակումբ ջան : Ես էլ Մալուն եմ
Քանի որ ժամանակին բաց եմ թողել ներկայանալու հնարավորությունը, ապա հիմա ուզում եմ այդ բացը լրացնել
Խոստանում եմ ժամանակ առ ժամանակ կորել, ու նորից գալ, որ ինձ շատ կարոտեք: Գալու դեպքում կաշխատեմ հնարավորինս ակտիվ լինել, ձեզ գեղեցիկ գրառումներ նվիրել, մի քանի ցնդած ու տխուր բանաստեղծություն գրել, մի քիչ անկեղծ գրառումներ թողել Ինտիմ անկյունում , ու իմ ներկայությամբ էլ գեղեցկացնել ու համովացնել ակումբի հանդիպումները: Հուսով եմ ակումբի անդամները ինձ կամ կսիրեն, կամ էլ կատեն, քանի որ անտարբեր մարդկանց չեմ սիրում
Ոտքս խերով լինի ակումբի մեծ ընտանիք ( չնայած արդեն 2 տարի է խերով է ոնց որ )