նիկիս համար չեմ ստացել.պռոստո ինձ լավ չեմ պահել.մի անգամ մի շաբաթով արգելապակել եին ինձ.չեի կարում մտնեի ֆոռում.էլ՞, կասես նիկդ ինչիա՞ տենց բոբո
ամենախիստը զգուշացրել են հակերների թիմ սարքելու համար.հայ հայ ա հեռացնում եին.են ել հիմա ուղղվել եմ.մենակս ել եմ արդյունքների հասել.
ես մարդակեր չեմ.ես սայթակեր եմ![]()
Բարի գալուստ Լուսիանա: Ուրախ ժամանց Ակումբում:
I may be paranoid but no android!
ԷԷԷԷԷՀ
քանի որ ինձ էլ այստեղ չեն ողջունել գալուց , մի հատ ես էլ ինձ ռեկլամ անեմ :
ես Պետրոսն եմ , 1 տարի է ինչ ապրում եմ ակումբում , հուսով եմ բոլորիդ հետ կմտերմանամ![]()
Վայ մամա ջան , որ ես եկա մի հատ ինձ այսպես չդիմավորեցիք..![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Բարև բոլորին: Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ Ձեզ մոտ....
Բայց ուրախ եմ շատ![]()
Բարի գալուստ, Խաչմերուկ:
Կարող ա նիքդ Մեսչյանի երգի պատվին ես դրել?
Խաչմերուկ
Կորչում գնում են, հեռանում
Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ,
Որտեղ տիրում են թմբուկները
Որտեղ ամեն մի մեղեդի
Փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան`
Նրանք են մենակատարները
Ձեզ չեն ների, որ դիմացաք,
Չնվաղեց երբեք ձեր կամքը,
Չներեցիք և հեռացաք`
Նախազգալով խաղի ավարտը
Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք
Երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն
Կպահանջվեն շինարարները
Ձեզ չեն ների, որ չկորաք,
Պահպանեցիք ոգու տաճարը,
Որ դատեցիք ինքներդ ձեզ`
Հեգնած նրանց նեխած ատյանը
Որ հարբեցող դուք չդարձաք,
Կյանքի հոտած պանդոկների մեջ,
Եվ չկորաք թմրած ծխում
Տառապյալի հիմար դերի մեջ
Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված
Լուռ հեռանում են սպիտակները…
I may be paranoid but no android!
[QUOTE=Werewulf;721917]Բարի գալուստ, Խաչմերուկ:
Կարող ա նիքդ Մեսչյանի երգի պատվին ես դրել?
Խաչմերուկ
..... Օօօ, անտարակույսՀետաքրքիր է, առաջինն էիք, որ նկատեցիք:
Սիրում եմ Մեսչյան, լսում եմ առանց հոգնելու, լսում եմ հենց այս պահին, լսում եմ միշտ.... Իսկ ԽԱՉՄԵՐՈՒԿ երգի մեջ շատ բաներ կան, որ ինձ հենց այսօր ստիպում են անընդհատ լսել...
Ակումբցիներ ջան, ես Աննան եմ, որ փնտրում էր «Արաբո» երգը....
Ուզում էի ասել, թե որքան ուրախ եմ գտնվելու այստեղ...
Գիտեմ, սկզբում երևի թե մի փոքր դժվար լինի, չէ որ սա ընտանիք է, և նոր ընտանիքում միշտ էլ սկզբում դժվարություններ լինում են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ