Ի՞նչ եք կարծում, մարդիկ լինում են չար և բարի, թե՞ մարդիկ երբեմն ստիպված են լինում չար լինել:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ լինում են չար և բարի, թե՞ մարդիկ երբեմն ստիպված են լինում չար լինել:
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Չար մարդ չկա…կա չարացած մարդ…
Բարի մարդ կա= չչարացած մարդ![]()
մեր բախտը բերել ա հա…բոլորս մեկ անվան տակ ենք…Մարդ…
և ինչպես ասել է ՀանճարեղԱմենայն հայոց բանաստեղծը…
…ու հեռու է մինչև մարդը մեր ճամփան…![]()
Եթե միայն խաչմերուկներն այդքան դժվար չլինեին…![]()
Չեմ հիշում, թե ով է ինձ պատմել այս պատմությունը, բայց դե…
Ուրեմն մի համալսարանի դասախոս, խոսելով երեխաների մասին, այսպիսի բան է ասում, որ իր կարծիքով երեխան ծնվելուց լաց է լինում, քանի որ այդ պահին նրա ճակատին խփվում է ճակատագիրը: Իհարկե եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն արդեն որոշված է, թե նա ինչպիսին պիտի լինի:![]()
Բայց ես ավելի ռեալիստորեն եմ նայում այդ հարցին և կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը և եթե կյանքի որոշակի պայմաներից որոշակի ձևով փոխվում է, ապա նա թույլ է գտնվել ընդամենը: Իհարկե հեշտ է ասելը, բայց մարդկանց մեծ մասը, փոխվելով հանդերձ, էլի պահպանում են իրենց մեջ որոշակի բարություն: Եվ երևի լիովին չար լինելու համար`մարդու մոտ պետք է լինեն լուրջ հոգեկան խնդիրներ:
Մի տեղ լսել էի էլի մի տեսանկյուն, բայց չեմ հիշում:Բայց կարծեմ էլի կապված էր հենց ծծնդյան օրվանից երեխայի մեջ եղածի հետ:
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Իհարկե կան...
Մեր ակումբակիցներից շատերը ցանկանում են իրենց հոգու ջերմությունը ամսվա մեջ գոնէ 1 օր նվիրել իրենց լրիվ անծանոթ, բայց էտ ջերմության պակաս ունեցող երեխաներին:
Լավ մարդիկ են...
Վարչապետի ապարատում նստած ոմն պողոս տարվա մեջ 365 օր մոգոնում է, թէ ինչպես մի արտասահմանցու հետ հաջող առևտուր անի էտ երեխանեի հոգու ու մարմնի վաճառելու վրա /անունը ռեալ չէ, բայց գործողությունը՝ ռեալ է/:
Վատ մարդ է : Կեղտոտ մարդ է: Ավելի ճիշտ՝ մարդ չէ:
Կարծում եմ մարդ չունի ճակատագիր: Համաձայն եմ մտքիդ հետ, որ մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը: Աստված մեզ տվել է ազատ կամք, այսինքն մենք ենք մեր գլխի տերը, մենք ենք ընտրում մեր ճանապարհը: Աստված միայն մեզ ցույց է տալիս կյանքում գոյություն ունեցող երկու ճանապարհները` բարու և չարի, լավ և վատ ճանապարհները: Մենք պետք է այնքան խելացի ու իմաստուն լինենք, որ կարողանանք ճիշտ կողմնորոշվել, որն է մեզ համար բարի և որը հակառակը:
Իսկ երեխան, ինչպես հստակորեն գիտությւնն է ապացուցում, այսինքն` հոգեբանությունը, լաց է լինում, քանզի նա մի աշխարհից մյուսը տեղափոխվելով և մանավանդ ծանր ծննդաբերաություն ապրելով ստրես է տանում: Դրա համար երեխան երբ ծնվում է նրան մցնում են ջրի մեջ, որ իրեն թվա, թե դեռ արգանդում է, հետո տալիս են մոր գիրկը, որտեղ նա իրեն հանգիստ է զգում և ազատվում է ստրեսից:
Հաճախ ծննդաբերության ծամանակ ապրած ստրեսը մարդկանց ողջ կյանքի վրա բիծ է թողնում, ցավոք:
Ավելացվել է 7 րոպե անց
Ճիշտ ես, որ նման "մարդկանց" մարդ չես համարում: Դրանք անասուն էլ չեն: Կենդանիները գոնե գիտեն նվիրվել, չգիտեմ` ռեֆլեքս է դա, թե մտածողության արդյունք, ինչին ավելի հակված եմ հավատլու, բայց նրանք ավելի հավատարիմ են և անկեղծ, մանավանդ շներն ու ձիերը:
Վերջին խմբագրող՝ Hay-Qristonya: 12.05.2007, 01:06: Պատճառ: Գրառման ավելացում
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Մարդիկ լինում են չար, բարի, ավելի չար, ավելի բարի և այլն: Այսինքն հստակ սահման չարի ու բարու մեջ գոյություն չունի և չի կարելի մարդկանց բաժանել երկու խմբի (ըստ չարության կամ բարության աստիճանի): Իսկ չարության և բարության պատճառները կարող են տարբեր լինել՝ գեներ, դաստիարակություն, շրջապատ և այլն: Սակայն մինչ այս քննարկմանը անցնելը կարելի էր ճշտել, թե ինչ ենք մենք հասկանում չար և/կամ բարի ասելով. սա երևի արդեն ուրիշ թեմա է :
Այ լրիվ համաձայն եմ:
Իսկ ո՞վ է չար մարդը: Ի՞նչով է նա տարբերվում բարի մարդուց... Այս հարցին է պատասխանում սոցոլոգիան՝ այն ասում է, որ չար ու բարի մարդիկ չկան: Բացի այդ, մարկանց պետխ է լինում գնահատել ըստ իրենց մասնագիտությունների՝ օրինակի համար՝ ըստ ագրեսիվության: Եվ վերջում ասում է, որ հենց մարդկանց միջև անհամապատասխանություն է առաջանում, ապա այդտեղից էլ սկսվում է չար բարի և այլն դատողույունը...
Չնայած սոցոլոգիայի հետ լիովին չեմ կարող համաձայնել, Կիտայի ասած, ավելի լավն էր![]()
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Համամիտ եմ![]()
Իմ կարծիքով չկան չար ու բարի մարդիկ, որովհետև հստակ սահմանազտում անել հնարավոր չէ: Մարդ ի ծնե չի կարող չար լինել, պարզապես հնարավոր է, որ հետագայում, իր կյանքի ընթացքում չկարողանալով հոգեպես դիմադրել ինչ-ինչ դժվարությունների, չարանա աշխարհի ու, ընդհանրապես մարդկային հասարակության հանդեպ: Այսինքն այդ դեպքում տվյալ մարդու չար կեսը կգերակշռի իր բարի կեսին , արդյունքում էլ մարդը կդասակարգվի որպես չար մարդ իր էությամբ: Բայց դա բնավ չի նշանակում, թե այդ «չար» պիտակը կուղեկցի նրան իր ողջ կյանքի ընթացքում. միգուցե մի գեղեցիկ օր աշխարհիս երեսին գոյություն ունեցող հրաշքներից մեկը (սեր, երեխայի ծնունդ, շատերի համար՝ ֆինանսական հաջողություն) նրան դարձի բերի այդ չարությունից, մաքրի սիրտն ու հոգին![]()
Իսկ ինչ վերաբերում է ստիպված չար լինելուն, դա հնարավոր չէ, կարծում եմ, քանի որ եթե քո մեջ բարին է գերակշռում, ապա ստիպված չար լինելու քո ամենամեծ ջանքերն անգամ դատապարտված են անհաջողության, ավելի կոնկրետ՝ ցանկալի անհաջողության:Ի՞նչ եք կարծում, մարդիկ լինում են չար և բարի, թե՞ մարդիկ երբեմն ստիպված են լինում չար լինել:
Ընդհանրապես , ես գտնում եմ, որ մարդկանց մեջ բարին ավելի շատ է, պարզապես հանգամանքներն ու, հաճախ էլ, կենցաղային անտանելի պայմաններն են մարդկանց չարացնում:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Selene-ի հետ լիովին համաձայն եմ։
Թեմայից մի փոքրիկ շեղում անեմ, բայց թեմայի հետ սերտորեն կապված բան ասեմ. այն հարցին, թե աշխարհում որն է ավելի շատ՝ չարը թե բարին, ըստ իս՝ իմաստուն մի պատասխան կա. եթե աշխարհը դեռ գոյատևում է, ուրեմն հաստատ բարին ավելի շատ է, հակառակ դեպքում աշխարհը կկործանվեր։Եվ իսկապես, եթե խորը մտածենք, ապա կհասկանանք, որ մարդկանց մեջ բարին ավելի շատ է, քան չարը։
Իսկ ստիպված չար լինել, իսկապես հնարավոր չէ։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում ստիպված, նշանակում է կամքին հակառակ, չէ՞։ Իսկ եթե դու չես ուզում չար լինել, ուրեմն դու արդեն իսկ չար չես, ուղղակի չես կարող չար լինել, իսկ եթե ուզում ես չար լինել, ապա շնորհավորանքներս, դու չար էլ կաս, քո ցանկությունն ինքնին իրականացած է։ Էլ ի՞նչ ստիպվածի մասին է խոսքը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ո՞վ ա որոշում, թե որն ա չարը, որը բարին:
Միգուցե տվյալ մարդու համար մեր հասկացած բարին չար ա և հակառակը:
Ըստ իս ամեն ինչ փոխհարաբերական ա:
Արդեն գրվել են բավականին հետաքրքիր կարծիքներ, ինչպիսին էր նաև Մերիի կարծիքը: Համամիտ եմ Մերիի ասածի հետ, միայն կցանկանայի ավելացնել, որ մարդ ինքն ա ընտրում, թե ինչպիսին պիտի լինի, բայց կա նաև մի բան. էն, որ մարդ պտի սրտի խորքում ուզենա լավը լինել, ուզենա շրջապատին լավություն անել, ոչ թե չուզենալով անի էդ ամենը, իսկ ներսում չարությամբ լցված լինի և անի միայն նրա համար, որ ասեն «վայ, տեսեք ինչ լավ մարդ ա, տեսեք ինչ լավ բաներ ա արել»: Այս ամենը հավասարազոր ա չարածի:
Կարճ ասած, ուզում եմ ասել, որ պիտի մտքերդ էլ պայծառ լինեն մի լավ բան անելուց, պիտի ի սրտե ցանկանաս լավը լինել:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Շատ ճիշտ է ասում մի կողմից տիկնիկը ձեռքին փոքրիկ բալիկը (նիկը)![]()
մյուս կողմից արդեն իմաստուն մտքեր արտահայտող Arisol-իկը![]()
Մյուս ծննդյանդ ժամանակ կասես տորթիկիդ վրա 50 մոմ դնեն![]()
Այ այդքան խելքով ես Arisol ջան![]()
![]()
![]()
![]()
------------------------
Կարծում եմ լավ ու վատ մարդ չկա, եթե հարցին գլոբալ նայվի, այլ կան մարդիկ, որոնցից ոմանք շատ են զարգացման ուղով անցել առաջ, իսկ ոմանք էլ դեռ նոր են անցնում այդ ուղին ու դեռ շատ սխալներ են անում, ինչպես արել են մի ժամանակ նաև նրանք, ովքեր հիմա առաջ են իրենց զարգացվածությամբ ու այդ սխալներն էլ չեն անում:
Մի օրինակով ասեմ. օրինակ ճիշտ չի լինի եթե 10-րդ դասարանի աշակերտը ջղայնանա ու նեղանա 1-ին դասարանի աշակերտից, որ նա իր չափ չի հասկանում ու 10-րդ դասարանի համար նախատեսված բարդ խնդիրները չի կարողանում լուծել, բայց չէ՞ որ այդ 10-րդ դասարանի աշակերտն էլ ժամանակին եղել է 1-ին դասարանում ու չի կարողացել լուծել 10-րդ դասարանի համար նախատեսված բարդ խնդիրները մինչ չի անցել զարգացման այդ բոլոր փուլերով ու հասել 10-րդ դասարան:
Կյանքն էլ դպրոց է...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Լավ ես աչքիս նորից մի օրինակ բերեմ...
Պարզ բան եմ ասելու...
Մեր բակում լիազոր կա՝ մի տարիքով կին...մի խոսքով շատ աշխատասեր մարդա ու բակում մի փոքրիկ պարտեզա սարքել՝ սիրուն ու բուրավետ բույսերով...
Մի օր էլ ի՞նչ տեսնեմ - 2 լակոտ (այո լակոտ) մոտեցան մեծ ծաղկամաններից մեկին և ձեռքի փայտերով մի քանի հարված հասցրեցին չքնաղ բույսին՝ մի քանի վայրկյանում ամիսների չարչարանքով աճած բույսը վայր ընկավ... ի՞նչ կարելիա ասել էստեղ... կատարյալ անասուն են...(կներեք, երևի շատ եմ սրտիս մոտիկ ընդունում մարդկանց ոչ կատարելությունը... կամ ավելի շուտ անմարդկայնությունը): Որ ասես թե շատ փոքր են չեն հասկանում սխալ կլինի՝ եքա էլ հորթեր էին...
: Մի խոսքով ասեք տեսնեմ - ինչ խնդիր կարելիա տալ էս տխմար էակներին, որ նրանք մարդկային ձևով լուծեն......................
Ցավոք բանն այն է, որ էդպիսինները երբեք չեն փոխվում էտ 101 տոկոս....
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
"Երբեք չեն փոխվում" արտահայտությունը ճիշտ չեմ համարում, այդպիսի բան չկա աշխարհում որ չփոխվի, այլ բան է, որ ամենաուշ փոխվող բանը՝ մարդու գիտակցությունն է. հավատեցնում եմ, կգա ժամանակն ու նրանք էլ կփոխվեն ու կհասկանան որ պետք է գեղեցիկն աշխարհում շատացնեն ու պահպանեն, այլ ոչ թե ոչնչացնեն:
Քո բերած օրինակում երևում է, որ չնայած իրենց ֆիզիկական մարմնի ոչ քիչ տարիքին այդ ծաղիկներն այդպես ջարդողներն ու ավիրողները դեռ գիտակցության զարգացման իրենց մակարդակով շատ ցածր են, բայց իհարկե պետք է միջոցներ ձեռք առնել, որ նմանները չավերեն ու ոչնչացնեն ավելի առաջ գնացածների ստեղծածն ու ձեռք բերածը, օրինակ ինչպես ասենք պետք է պահպանել նմաններից արվեստի գործերն ու մարդկանց... և այլն:
Wisper ջան, մի բան էլ քեզ հարցնեմ. եթե տեսար, որ կոտրում են ծաղիկներն, ինչի՞ չմիջամտեցիր ու չփորձեցիր դա կանգնեցնել: Չէ՞ որ շատ հաճախ "չարը" գործում է ազատ, քանի որ շատ շատերն անտարբեր են լինում ու ինչ ինչ պատճառներով նրանց դեմ չեն գնում:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Նորից եմ հիշելու Թումանյանին…որ
…հեռու է մինչև մարդը «մեր» ճամփան…
քննարկումները հետաքրքիր են, բոլոր անկյուններից էլ կարելի է դիտել, հասկանալ ու ընդունել…
Բայց մենք խոսում ենք /լուրջ/ արդեն էակներից, ոչ թե մարդկանցից…
նույնն է՝գոյություն, ոչ թե կյանք…
Որ այսպես շարունակվի ինքս ինձ էլ չհակասելու համար, պիտի մարդ բառը չակերտներում գրեմ…բայց վախենում եմ, որովհետև հավատում եմ, որ մարդիկ կան…ու նույնիսկ իմ շուրջը…ու նույնիսկ ես ճանաչում եմ նրանց![]()
Եվայի հետ նույնը եղավ…աշխարհը պարզապես վխտում է օձերով…
Արգելված պտուղները տանում են դեպի սուտը, կեղծիքը, չարիքը…ու մեկ-մեկ թվում է, թե իրականում ոչ ոքմեզ ոչինչ չի արգելում…
Ի՞նչ կա բարուց և չարից անդին /ՆԻցշե/…երևի հենց դա պիտի տեսնենք, որ հասկանանք, թե ով է չարը ու ով է բարին…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ