_Միշտ էլ իմ մեջ էր չարի պատճառը,
Քթի տակ խնդաց բարու հանճարը:
Ժամանակակից հայ մտածողի խոսքեր
_Միշտ էլ իմ մեջ էր չարի պատճառը,
Քթի տակ խնդաց բարու հանճարը:
Ժամանակակից հայ մտածողի խոսքեր
Չե,կասեի լինում են լավ և վատ գործեր,յուրաքանչյուր մարդ էլ լավ գործեր էլ է անում,վատ էլ,ուղղակի տարբեր հաճախություններով
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Իսկ եթե տխմար էակները թվաքանակով ավելի շատ են... այս դեպքում ուզած չուզած դու ես մեկուսանում իրանց ֆոնի վրա... իրանք էլ իրանց նմանների մեջ իրանց լավ են զգում ու մտածում են, թե միակ ճիշտն ու ճշմարտությունն իրանք են...
![]()
Իսկ էտ այգին էլ սովորական մի ծաղկանոցի նման բանա, և ոչ մի կերպ պաշտպանված չի տենցներից և ընդհանրապես...
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Էտ դեպքում լավագույն տաբերակն է էն, որ դու էս թողում գնում էնտեղ, որտեղ դու կլինես մեծամասնություն: /ես պատրաստվում եմ դա անել/
Է ինչ կա որ... թող մտածեն... միայն թէ հնարավորինս անկեղծ լինեն![]()
Պետք է նախորոք մտածել դրա մասին, ու "խոզերի առաջ մարգարիտներ չփռել":
Ոչինչ: Փորձի հետ դա գալիս է... Միայն թէ չքաշվես նրանց կենցաղի մեջ, ու անկախ քեզնից, թէկուզ վարքագծով, չդառնաս նրանցից մեկը:
Կարծում եմ պետք չէ առանձնացնել մարդկանց լավ և վատ հատվածին: Յուրաքանչյուրն էլ իր մեջ ունի թե լավ և թե վատ գծեր: Սակայն երբեմն մենք "ալարում" ենք աչքերս լայն բացել, որ տեսնենք այն լավը, որ այնքան էլ ակնհայտ չէ…
Վերջին խմբագրող՝ Wisper: 14.05.2007, 13:32: Պատճառ: Գրառման ավելացում
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Չար լինել չեմ կարող, այո հենց այդպես, չարությունը նույնպես հատուկ է որոշակի մարդկանց, իսկ բարությունը այն արարմունքն է այն գործողությունը, այնմտածողությունը երբ լավ գործ անելուց մարդկանց օգուտ տալուց հոգիդ խնդում է և ուրախանում ես այդ գործի վրա, չարը երբեք լավ չի զգա դրանից, համոզված եմ, ուրեմն հոգով բարի լինելը կոչում է....
Իմ կարծիքով լավի ու վատի, չարի ու բարու, մեղմության ու ագրեսիայի մասնիկներ ամեն մարդու մեջ էլ կան: ՈՒ կախված այն բանից, թէ ինչ ազդեցություն կարող է ունենալ արտաքին միջավայրը, ինչ դաստիարակությամբ է մեծանում այդ մարդը, դրանք կարող են երբեմն գլուխ բարձրացնել: Ծնողները դեռ փոքրուց, քանի դեռ իրենց երեխաները ինքնուրույն չեն կարող վերլուծել կյանքի տարբեր իրավիճակներ, նրանց մեջ բարու նկատմամբ սերը սերմանում են հեքիաթների միջոցով: Դա ծնողի առաջին ներդնումն է երեխայի դաստիարակության մեջ: Իսկ երբ նրանք մեծանում են` արդեն ի զորու են լինում ինքնուրույն կշռադատել, հետևություններ անել ու վարվել այնպես, ինչպես ըստ իրենց ճիշտ են համարում: Զարգացած, իրենք իրենց արժեվորող ու հարգող մարդիկ, կարողանում են կառավարել իրենց ներքին չարն ու բարին: Եվ թույլ չեն տալիս չար-ին գլուխ բարձրացնել: Բայց այն, որ այդ եկու կոմպոնենտներն էլ կան մեր բոլորի մեջ, կարծում եմ հաստատ է:
Եթե մնում ես, ապա դա պետք է լինի արդարացված...
Կարող է հարց ծագել, թէ ի՞նչ իմաստով արդարացված :
Արդարացված են իմաստով, որ պետք է մնալ միայն անձնական զարգացում ապրելու սպասելիք ունենալուց: Զարգացում ՝ կամ հոգեկան, կամ նյութական իմաստով:
Էնպես որ շատ չպետք է զարմանալ, եթե գիտակից մասի մնացողների ավելի գիտակից մասը դառնում է "կաշառակեր" , կամ "ժողովրդի" կաշին քերթող: Սա է բնականը...
Ապրես: Սակայն չունենաս իլուզիաներ, թէ դա հեշտ է լինելու: Կարող է "խաղասեղանի" վրա դրված լինի նաև կյանքտ/աստված չանի, նաև քո ամենամոտիկի կյանքը/, կամ ամենաթանկը ՝ պատիվտ, արժանապատվությունտ: Պատրա՞ստ ես կրել այս բեռը: Պատրա՞ստ էս ճանապարհից չշեղվելու: Պատրա՞ստ ես ամենօրյա դաժան ու ձանձրացուցիչ պայքարի...Լավ մտածիր ու հաշվարկիր քո ուժերը
: Ամեն հաջորդ օրը, ամիսը, տարին, ավելի է քեզ հեռացնում ճամփաբաժանից... հետ դառնալը ու նորից սկսելը դառնում է դժվար, նույնիսկ անհնար...
![]()
ինչպես ամեն ինչը մեր դառը իրականության մեջ`մարդիկ նույնպես լինում են վատը ու լավը,ետ անժխտելի իրականություննա,ուղղակի դա շաաատ սուբյեկտիվ կատոգորիայա
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Յուրաքանչյուրի մեջ էլ կա մի պինգվին որ մի օր չար է մի օր բարի .. կաղված տրամադրութնունից ... եղանակից ... շրջապատից![]()
Ժան-Ժակ Ռուսսոն, որին կարծում եմ բոլորդ էլ գիտեք, համոզված էր, որ մարդս իր էությամբ բարի է և այդ քաղաքակրթությունն է, որ այլանդակել է նրա ներաշխարհը։ Նրան հակադրվում էր անգլիացի փիլիսոփա Գոբբսը, որը պնդում էր, որ մարդկության նորմալ վիճակը պատերազմն է և որ մարդ ի սկզբանե ներքուստ չար է (այս տեսակետը, իհարկե, ազատում է մեզ առաքինի լինելու պարտականությունից)։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում։
Ռուսոն ճիշտա, չնայած մեծ հաշվով հաստատ ոչմեկ էլ չի կարա ասի
բայց ոնցեք պատկերացնում մի քանի ամսեկան երեխեն, որը վեշնի ժպտումա չար լինիէս կենցաղային մակարդակով ասած
կյանքի դժվարություններնեն ստիպում որ մարդ կյանքում այս կամ այն կերպ դրսևորելով իրեն չար կերպար ընդունի
Գոբսը ետ Թոմաս Հոբսնա?![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ