Կա նաև լեգենդ, որ Ֆաուսը ունեցել է իր հավատարիմ շունը, որը կարողանում էր իր գույնը փոխել և տաարբել հարցերում օգնում էր նրան։ Ամենայն հավանականությամբ Գյոթեն օգտվել է այս գերմանական (եթե չեմ սխալվում) լեգենդից։
Այսպես թե այնպես, շան ներկայությունը Ֆաուսթի լեգենդներում նույն արմատները ունի:

հնարավոր է, որ բազմաստվածությունը, Անուբիսի կուլտը հեռացնելու համար սկսել են շան նկատմամբ վախ ներշնչել մարդկանց ու դրան ասոցացնել չար ուժերի հետ։
Անուբիսը տեղով էլ "էն" աշխարհի հետ կապված աստված ա, մումիֆիկացիայի, անդրշիրիմյան կյանքի հետ կապված աստված է։
Ինչ իմաստ ունի լոկալ եգիպտական պոլիթեիզմի աստվածներին սևացնել եվրոպական պոլիթեիզմի հետ պայքարելու համար? Նամանավանդ հաշվի առնելով, որ Անպուն /Անուբիսը իրա անվան հունական տարբերակնա/ ոչ թե շուն էր, այլ շնագայլ, հայերեն ասած` չախկալ:

Եվրոպայում շան ու վհուկների կապը ամենայն հավանականությամբ գալիսա հունական դիցաբանությունից, որտեղ վհուկների, ուրվականների ու սև մոգության դիցուհու` Հեկաթեի կենդանին հենց շունն էր: Հեկաթեի կենդանիներից էին նաև բուն ու դոդոշը` միջնադարյան Եվրոպայում իրանք էլ էին շատ թունդ ասոցացվում վհուկների ու Սատանայի հետ: