Եգիպտոսում քրիստոնյաների բազմաթիվ համայնքներ /տես ղփթեր/ կային երբ Հռոմում դեռ քրիստոնյաներով առյուծներին էին կերակրում: Նենց որ արդեն քրիստոնեական հռոմը հեչ կարիք չուներ մի հատ էլ Եգիպտոսում պրոպագանդա անել, ու մի հատ էլ էդ պրոպագանդան ընդարձակել եգիպտական մշակույթ չունեցող Եվրոպայի վրա:Ես խոսում էի այն ժամանակների մասին, երբ դեռ Եւրոպա չկար, իսկ Հռոմը փորձում էր քրիստոնեությունը ներմուծել, այդ ժամանակ նրա տիրապետության տակ ոչ միայն եւրոպական տարածքներն էին գտնվում, իսկ դրանցից ամենազարգացածներից մեկը Եգիպտոսը ու նրան հարող տարածքների ժողովորւդներն էին, ում մոտ եգիպտական դիցարանը եւս հարգի էր։
Իսկ այ հունական դիցաբանությունից Սատանայի կաթոլիկ կերպարը ահագին հատկանիշներա ստացել, ահամ:
Բացարձակապես չեն վախեցել /երևի թե բացառությամբ Եգիպտոսի հետ կռիվ անող կամ Եգիպտոսում ցածր ստատուս ունեցող ժողովուրդներից/: Օրինակ հույները ընդհանրապես հակված էին նմանացնել եգիպտական աստվածներին ու իրենց տեղականներին: Հերմանուբիս աստվածը այդպես ստացվելա Հերմես Փսիքոպոմպոսի ու Անուբիսի միաձուլումից:Մեկ էլ՝ շատ հնարավոր ա, որ հենց իրանք, Եգիպտոսը շրջապատող ժողովորւդներն են վախեցել Եգիպտական աստվածներից ու նրանց ասոցացրել չարիքների հետ։
Ֆրեյա, դու շատ վատ ես ծանոթ եգիպտական դիցաբանությանը: Անուբիսը երբեք չի ասոցացվել չարիքի հետ, ընդհակառակը, իրա նկարները պետքա պաշտպանեին չարիքից:Բնականաբար, եթե շունը բոլորի մոտ ասոցացվում է անդրշիրիմյան, առեղծվածային չարիքի հետ, քրիստոնյաներն էլ դրան պետք է կապեին սատանայի հետ, հո չէին աստվածածացնելու...
Եգիպտական դիցաբանության մեջ երկու չար կերպար կա: Մեկը Սեթնա /որը, ի դեպ, ահագին դրական կողմեր ունի, ու չարացվելա համեմատաբար ուշ` Օսիրիսի կուլտի հետնորդների կողմից/, մյուսը` Ռա-ի ու Սեթի հակառակորդ Ապեպը:
Կարմիրը մոտա նարնջագույնին, նարնջագույնը մոտա դեղինին, ուրեմն կարմիրը դեղինա կատեգորիայի արդարացում:Կապված շնագայլ– շուն թեմայի հետ. թուզն էլ խնձոր չի, հետո ինչ
Էջանիշներ