Դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին Animal Spot-ի արդյունքները: Վերջինս աշխարհի միակ փառատոնն է, որը նվիրված է կենդանիների հետ և կենդանիների մասին գովազդներին: Փառատոնն անցկացվում է ութերորդ անգամ: Այս տարի Գրան Պրին ստացավ Smutley անիմացիոն կատվիկով սոցիալական գովազը՝ ուղղված ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, իսկ տեխնիկայի համար առաջին տեղը ստացավ Cats With Thumbs-ը (բութ մատներ ունեցող կատուների մասին): Բոլոր հաղթողների և թեկնածուների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:
1. Smutley, ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված սոցիալական գովազդ (Goodby Silverstein & Partners) - Գրան Պրի
2. Cats With Thumbs, Cravendale կաթի գովազդ (Wieden + Kennedy London) - 1-ին տեղ տեխնիկայի համար
3. Fog Dog, Optifog ոսպնյակների գովազդ (Herez) - 2-րդ տեղ տեխնիկայի համար
4. The Bear, Canal+ հեռուստաաալիքի գովազդ (BETC Euro RSCG) - 2-րդ տեղ տեխնիկայի համար
5. We Are All Connected, գովազդ վայրի բնության պաշտպանության համաշխարհային ֆոնդի համար (Ogilvy & Mather Mexico City) - 3-րդ տեղ տեխնիկայի համար
6. Parrot, Comix կայքի գովազդ (Forchets) - 3-րդ տեղ տեխնիկայի համար
7. Getting To Zero, կենդանիների ապաստանների համար ֆինանսական աջակցության նպատակով գովազդային արշավ (M&C Saatchi Sydney) - «Մարդկանց և կենդանիների հարաբերությունների մասին լավագույն գովազդ»
8. Harness, ուղեկցող-շների հոլանդական թագավորական հիմնադրամի գովազդ (Selmore) - «Մարդկանց և կենդանիների հարաբերությունների մասին լավագույն գովազդ», 2-րդ տեղ
9. The Circus Bugs Generator, Snapdragon չիպսեթների գովազդ (Denizen) - «Կենդանիների լավագույն դերասանական խաղ»
10. Kitten, Samsung 4G Infused հեռախոսների գովազդ (BBDO New York) - համաժողովրդական քվեարկության հաղթող
Աղբյուր՝ Lenta.ru
Էջանիշներ