Ամենահետաքրքիր ամուսնալուծությունների հնգյակը
www.tert.am«Аргументы и факты» թերթը հրապարակել է անցյալի և ներկայի ամենատարօրինակ և ամենաանհեթեթ ամուսնալուծությունների տասնյակը:
Հինգերորդ տեղում հայտնվել է 67-ամյա ռումինացի թոշակառու Սանդու Բ.-ն, ով ամուցնացել էր 47-ամյա կնոջ հետ և 8 ամիս նրա հետ ապրել հաշտ ու երջանիկ: Իսկ ահա 9-րդ ամսվա ընթացքում կնոջ կատուն մեկը մյուսի հետևից կերել է ամուսնու սիրելի երկու թութակներին:
Չորրորդ տեղում անգլիացի ֆուտբոլիստ Նիլ Դյուհարտն է, ով ապահարզանի դիմելու իր ցանկությունը դատավորին բացատրել էր նրանով, որ իր կինը լվացել էր ինքնագրերի հավաքածուով իր շապիկը: Դատարանը կնոջը միանգամից մեղադրել էր վանդալիզմի մեջ և բավարարել Նիլի հայցը:
Երրորդ տեղում էլ ավելի հետքրքիր պատմություն է: Այսպես, ամերիկացի Մարոն Դանիելսոնի կինը պաշտում էր դետեկտիվներ: Իսկ նրա «սրիկա» ամուսինը յուրաքանչյուր նոր գրքի 3-րդ էջում գրում էր մարդասպանի անունը` այսպիսով անհետաքրքիր դարձնելով գրքի հետագա ընթերցանությունը: Լսելով ամուսնու այս սովորության մասին` դատարանը կանգնել էր կնոջ կողքին և բավարարել ամսուսնալուծության նրա հայցը` «ամուսնու կողմից առանձնահատուկ դաժան վերաբերմունքի պատճառով»:
Երկրորդ տեղում հայտնվել է գերմանական Նաումբուրգ քաղաքի 55-ամյա ագարակատեր Վոլֆգանգ Զոբերի ամուսնուլուծության դեպքը: Զոբերը հետաքրքրության համար ծանոթացել էր 38-ամյա Ռենդի Վիկտորիայի հետ: Թե նկարներում, հետագայում նաև ծանոթության ժամանակ տիկինը շատ քնքուշ է թվացել: Եվ միայն հարսանեկան առաջին գիշերվա ընթացքում պարզվել է, որ Ռենդին այդքան էլ կին չէ: Ավելի ճիշտ, նա ամենևին էլ կին չէր, այլ առնանդամի և երկու երեխաների տեր տղամարդ:
Առաջին հորիզոնականում, թերևս, ամսուսնուլուծության ամենատարօրինակ դեպքն է: Այսպիսով, բոսնիացի ամուսիններ 32-ամյա Ադան Կլարիչը և 27-ամյա Սանան ինտերնետային սիրավեպեր են սկսել: Սակայն դրանում նրանց բախտը փոքր-ինչ չի բերել: Քաղցրիկ և Ուրախության արքայազն կեղծանունների տակ նրանք գտել են միմյանց: Օնլայն կրքոտ զրույցներից հետո նրանք որոշել են հանդիպել: Սակայն, ցավոք, նրանց մեծ հիասթափություն էր սպասում, քանի որ պարզվել է, որ երկար ժամանակ շփվել են իրենց` արդեն մի քանի տարվա կողակցի հետ: Արդյունքում ամուսինները ամսուսնալուծվել են` միմյանց մեղադրելով դավաճանության փորձի մեջ:
Հետաքրքրական է, որ նման իրավիճակ տեղի է ունեցել նաև Չինաստանում, որտեղ սակայն, այն ավարտվել է Happy End-ով: Ինտերնետային շփումից հետո ամուսինները որոշել են հանդիպել և, տեսնելով միմյանց, համոզվել են, որ իրենք, իսկապես, ստեղծված են միմյանց համար:
![]()
Ambrosine (23.10.2009), AniwaR (06.11.2009), cold skin (24.10.2009), Enigmatic (03.11.2009), Gayl (29.01.2010), Kuk (23.10.2009), Rammstein (24.10.2009), zanazan (31.10.2009), Երկնային (07.11.2009), Հայկօ (31.10.2009), Մանուլ (24.10.2009), Շինարար (23.10.2009), Ուլուանա (24.10.2009), Ռուֆուս (24.10.2009)
Սոմալիում հարյուրավոր մարդիկ այցելել են 112-ամյա տաղամարդու և 17-ամյա աղջկա պսակադրության արարողությունը, հայտնում է BBC-ն։
Ահմեդ Մուհամեդ Դորեն, ով արդեն 18 երեխա ունի նախորդ 5 ամուսնություններից, հայտարարել է, որ ցանկանում է շարունակել իր ցեղը նոր, թվով վեցերորդ կնոջ հետ։
Ինչպես հավաստիացնում է ծերունին, նա երկար է սպասել աղջկա չափահասությանը, որպեսզի խոստովանի իր զգացմունքների մասին և առաջարկություն անի
թերթ
Ambrosine (29.10.2009), Chuk (29.10.2009), Enigmatic (29.10.2009), Gayl (29.01.2010), Kita (29.10.2009), Kuk (29.10.2009), Lion (29.10.2009), No Broken Hearted Girl (03.11.2009), Norton (29.10.2009), Արամ (03.11.2009), Դեկադա (31.10.2009), Հայկօ (31.10.2009), Մանուլ (29.10.2009), Ուլուանա (31.10.2009), Սլիմ (29.10.2009), Ֆոտոն (29.10.2009)
Պարզվում է ամենից շատ սեքսով զբաղվում են Ֆրանսիայում:Սեքսով առավել շուտ//դեռահասության շրջանում//սկսում են զբաղվել Իսլանդիայում:Ֆրանսիացիները այս տարի սեքսով զբաղվելու հաճախականությամբ առաջ են անցել անցյալ տարվա հաղթողներից` հունգարացիներից:Հարցումները տվել են հետևյալը.ֆրանսիացիները սեքսով զբաղվում են տարեկան միջինը 137անգամ,երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են հունգարացիները և հույները, որոնց ցուցանիշն է 103:Վերջին տեղը զբաղեցնում են ասիական երկրները հետևյալ ցուցանիշներով`չինացիներ-90, վիետնամացիներ-87,հնդիկներ-83, թայցիներ-80:Հոնկոնգի և Սինգապուրի բնակիչները սեքսով զբաղվում են տարեկան միջինը 79անգամ, իսկ ճապոնացիները`միայն 46 անգամ և աշխարհում գրավում են վերջին տեղը:
Աշխարհում ամենահամբերատար զույգերը համարվել են անգլիացիները, որոնք նախքան սեռական ակտի 22,5 րոպեն ծախսել են փաղաքշանքների և գուրգուրանքի վրա:Գերմանացիները ևս համբերատար են`22,2 րոպե, իսկ ահա ասիացիները ավելի անհամբեր են:
Եվրոպացիները ամբողջ կյանքի ընթացքում միջինը ունենում են 11,5զուգնկեր:Իսկ զուգնկերների քանակով առաջին տեղում չինացիներն են`19,2,երկրորդում`բրազիլացիները, ապա ճապոնացիները`12,7 և դանիացիները`12,5:
... տեսնես էս ովա նստել էսքանին ուսումնասիրել
փաստորեն ճապոնացիները անգամ էս հարցում մոտենում են գիտականորեն![]()
Աշխարհի ամենամեծ վարունգը աճեցված է Պետախ-Տիկվա քաղաքում իզրայելացի Ицхак Яздантаном-ի կողմից: Վարունգի երկարությունը 118 սմ է:
Աշխարհի ամենաերկար լիմուզինը 30,5 մետր է: Այն նախագծել է Ջեյ Օրբերգը քալիֆորնիայի Բյորբենք քաղաքից: Լիմուզինը ունի 26 անիվ և 2 խցիկ (մեկը առջրից մյուսը հետևից): Լիմուզինը կարելի է վարձել տարբեր տոնակատարւթյունների համար:
Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10 սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:
![]()
Тихо, не слышно ни часов, ни чаек...
AniwaR (06.11.2009), cold skin (05.11.2009), Enigmatic (03.11.2009), Gayl (29.01.2010), Kita (03.11.2009), No Broken Hearted Girl (03.11.2009), Norton (03.11.2009), Արամ (03.11.2009), Դատարկություն (03.11.2009), Երկնային (07.11.2009), Լեո (07.11.2009), Կաթիլ (07.11.2009), Շինարար (03.11.2009), Ուլուանա (03.11.2009), Ռուֆուս (03.11.2009), Քամի (04.11.2009)
Հայաստանում 5 ամենատարածված ազգանուններն են (հերթականությունը՝ ըստ տարածվածության աստիճանի).
Հովհաննիսյան
Հարությունյան
Սարգսյան
Խաչատրյան
Գրիգորյան
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամենամեծ խաղողի թուփը տնկվել է 1842 թվականին Կալիֆորնիայում: 1900-ի շեմին այն մի քանի տարի շարունակ տալիս էր շուրջ 9 տոննա բերք:
Խաղողի ամենածանր ողկույզը կշռվել է Սանտյագոյում 1984 թ-ի մայիսին և կշռել է 9 կգ 400 գր:![]()
Այժմ հանգիստ կարելի է քնել աշխատանքի վայրում: Խորամանկ ասիացները ստեղծել են հատուկ պիտակներ (наклейки) աչքերի համար:
![]()
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Էնքան էլ հաջող միտք չի. էսպիսի աչքերով մարդու նայելիս առնվազն կկասկածես, որ հետը մի բան էն չի։«Գիշերվա երազ» ա իսկական։
Ես սենց մեկին տեսնեի, լեղաճաք կլինեի։ Դե, իհարկե, վատ մեթոդ չի, ասենք, ատելի շեֆին լեղաճաք անելու համար։
![]()
Մեկ էլ հետաքրքիր ա, թե էդ կպցրած վիճակում աչքերը բացելու դեպքում ինչ տեսարան ա լինում...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աշխարհում 1-ին հեռախոսը որը ստեղծելա Մոտոռոլա ընկերության աշխատակիցը այն կշռում է 20կգ և նույքան ել հոսանքնա պահում
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
ԷԼԵԿՏՐԱՇՈԿՈՎ ԵՆ ԲՈՒԺՈՒՄ
Չինաստանում ինտերնետ-կախվածությունից տառապող դեռահասներին բուժում են էլեկտրաշոկով: Ըստ «Չայնա դեյլի» թերթի` բժշկման մեթոդների մասին հայտնի է դարձել այն հիվանդների պատմություններից, որոնք Շանդունի նահանգում բժիշկ Յան Յունսինի կլինիկայում անցել են «ապաինտերնետացման» բուժընթաց: Դեռահասները պնդում են, որ ստացիոնար բուժման ժամանակ իրենց էլեկտրաշոկի էին ուղարկում հիվանդանոցի 68 կանոններից ցանկացածի խախտման համար: Այսպես, հիվանդները 200 միլիամպեր ուժով «պարպում էին ստանում» այն բանի համար, որ փակվել են զուգարանում, շոկոլադ են կերել, ժամանակին դեղեր չեն ընդունել կամ առանց թույլտվության ճոճվել են գլխավոր բժշկի բազկաթոռում:
Բժիշկ Յանի կլինիկայում թերապիայի մյուս տեսակը հրապարակային ինքնաքննադատությունն է, ինչպես նաեւ ծնկաչոք զղջումը ծնողների առջեւ: Հասկանալի է, որ հիվանդանոցում «համաշխարհային սարդոստայնից» օգտվելու մասին խոսք անգամ չկա: Այս հիվանդանոցում բուժընթացն արժե 6000 յուան (878 դոլար), իսկ պատանի հիվանդներին ծնողներն այնտեղ սովորաբար տանում են խորամանկ հնարքների միջոցով: Սակայն, դեռահասների արձագանքները չեն հետաքրքրել ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ծնողներին: Բժիշկ Յան Յունսինն ինքն իր մեթոդն անվանում է «խաչակրաց արշավանք ինտերնետ-կախվածության դեմ», իսկ էլեկտրաշոկով բուժումը՝ «թուլացնող թերապիա», որը երիտասարդներին օգնում է հանգստանալու եւ ամբողջ օրը չնստելու համակարգչի առաջ:
2008թ. նոյեմբերի 8-ին ՉԺՀ-ում ինտերնետ-կախվածությունը պաշտոնապես ճանաչվել է որպես հոգեկան խանգարում: Բժիշկներն այն կարծիքին են, որ վիրտուալ աշխարհով չափից դուրս տարվելը հաճախ խնդիրներ է հարուցում իրական կյանքում: Այսպես, ըստ Պեկինի Հասարակական անվտանգության վարչության նոյեմբերի սկզբին հրապարակած տվյալների՝ դեռահասների շրջանում հանցագործությունների 76 տոկոսն այս կամ այն չափով պատճառաբանված են օնլայն-խաղերի նկատմամբ ունեցած մոլությամբ: 2008թ. սկզբին Չինաստանում գրանցվել է օնլայն-խաղերից ավելի քան 40 միլիոն օգտվող: Խաղային ինդուստրիայից եկամուտները գերազանցել են 1,5 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ 2012թ., ըստ կանխատեսումների, դրանք կհասնեն 4 միլիարդի:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Yeghoyan (08.11.2009), Դատարկություն (07.11.2009), Դեկադա (08.11.2009), Ուլուանա (07.11.2009)
Գերմանացի Ադամ Օպելը հանարվում է հանրահայտ «Օպել» մակնիշի մեքենայի հիմնադիրը, սակայն նրա կյանքի ընթացքում այս մակնիշի ոչ ի մեքենա չի արտադրվել:Դեռ մանկուց Օպելին գրավել է մեխանիկայի բնագավառը:Սկզբնական շրջանում նա կարի մեքենանաեր էր նախագծում և ընտրելով հաջողված տարբերակը`ի կատար ածում սեփական մտահաղացումները:1870թ-ից նա սկսում է մոտոցիկլետներ թողարկել:Նրա հավատարիմ օգնականները 5 որդիներն էին, որոնք հորդորում էին հորը զբաղվել մեքենանարի արտադրությամբ:Սակայն «Օպել» մակնիշի առաջին ավտոմեքենանա ստեղծվեց նրա մահից հետո Կառլ և Վիլհելմ Օպելների և Ֆրիդրիխ Լյուցմանի կողմից:
Անգլիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում հարգի էր աղավնային փոստը:Թռչունները կարողանում էին թղթատարների դերն ավելի արագ կատարել, քան մոտոցիկլավարները, որոնք չէին կարողանում դուրս գալ ավտոմեքենաների խցանումներից:Ամերիկացի կենդանաբան Լի Ֆմերը հաստատում է, որ դրա համար ավելի նպատակահարմար է օգտագործել վարժեցված բադեր:Նրա աշխատանքը բադերի հետ տևել է մի քանի տարի:Բադերը ճիշտ և ժամանակին հեռավոր շրջաններ են հասցրել օդերևութաբանական ամփոփագրեր և ինֆորմացիա:Գիտնականը համոցված է, որ աղավնիների համեմատությամբ բադերը թռչում են ավելի արագ, կողմնորոշման զգացումը նրանց մոտ ավելի լավ է,նրանք չեն վախենում վատ եղանակից և մթությունից:
Երկնաքերերի համաշխարհային ռեկորդակիր Դուբայի աշտարակի պաշտոնական բացումը տեղի կունենա 2010թ. հունվարի 4-ին:
Հենց այդ օրն է Դուբայ էմիրության կառավարիչ դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշեդ ալ Մակտումը, որը համարվում է նոր Դուբայի ստեղծողն ու դրա վերածննդի կերտողը:
Աշխարհի ամենաբարձր երկնաքերի շինարարությունն սկսվել է 2004թ. սեպտեմբերին: 818 մ աշտարակը դարձել է երկրի գլխավոր տեսարժան վայրը:
Աշտարակի շուրջ ձևավորվում է Դուբայի նոր գործարար կենտրոնը՝ հյուրանոցներով, աշխարհի խոշորագույն առևտրային կենտրոնով, գրասենյակային ու բնակելի շենքերով, աշխարհի ամենաբարձր «պարող շատրվանով»: Դուբայի նոր գործարար կենտրոնի կառուցապատման ընդհանուր արժեքը կազմում է $20 մլրդ
Շինարար (08.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ