Նորածնի մարմնին հայտնվում են հատվածներ... Ղուրանից
Դաղստանում 9 ամսեկան երեխայի մարմնին հայտնվում են Ղուրանից ինչ-որ հատվածներ: Նրա մոր՝ Մադինա Յակուբովայի խոսքերով գրությունները սկսեցին նշմարվել անմիջապես նրա ծնվելուց հետո:
<<Սկզբում Ալիի կզակին հայտնվեց ինչ-որ կապտուկ, իսկ երբ հեմատոման անցավ, հայտնվեց գրություն՝ Ալլահ>>, պատմում է Մադինան: Սկզբում Ալիի վրա հայտնվող այս գրությունները ծնողները ընկալում էին որպես ծննդյան հետ կապված ինչ-որ նշաններ, բայց հետագայում մաշկի վրա սկսեցին հայտնվել ամբողջ տեքստեր, որոնք տեղական հոգևորականների կողմից որակվեցին որպես Ղուրանից մեջբերումներ:
Խադիսներն ու այաթները Ալիի ոտքերին հայտնվում են շաբաթվա մեջ 2 անգամ, ավելի հաճախ՝ երկուշաբթի և ուրբաթ:
<<Երբ հայտնվում են գրությունները, Ալին չի քնում ողջ գիշեր, լալիս է, բարձրանում է ջերմությունը, որը իջեցնել հնարավոր չէ ոչ մի դեղամիջոցով: Ցավը անցնում է միայն առավոտյան, երբ մարմնին հայտնվում են նոր գրություններ>>,-ասում է Յակուբովան: Նրա խոսքերով
նրանք ոչ ոքի այս մասին չէին ասել մինչ այն պահը, երբ երեխայի մարմնին հայտնվել է՝ <<Ցույց տվեք իմ նշանները մարդկանց>> գրությունը: Յակուբովների ընտանիքում Ալին կրտսերն է: Ավագ դստեր՝ Կալիմաթի մոտ այսպիսի բաներ չեն եղել: Տեղական բուժքույրը զարմանքից ձեռքերն է տարածում. երբեք այսպիսի դեպքի չի հանդիպել պրակտիկայում: <<Բժշկության տեսակետից ես սա բացատրել չեմ կարող>>,- ասում է նա:
Դաղստանի մահմեդականների Հոգևոր կառամարման ներկայացուցիչը այս հանգամանքի առթիվ զերծ մնաց որևէ մեկնաբանությունից՝ հայտնելով, որ իրենք զարմացած են, ինչպես բոլորը: Գյուղի մզկիթի իմամ Աբդուլլահը կարծում է, որ այդ նշանները <<Բարձրյալի նշագրերն են>>:
Էջանիշներ