Իսկ ինչի՞ հետևանքն է, որ ճապոնացիների ոտքերն այդքան փոքր են
Որովհետև իրենք գտնում էին, որ փոքրիկ ոտքերը հատկապես կանանց համար ավելի գեղեցիկ են, ու մտածել են անկախ ամեն ինչից պիտի նաև դա ունենան: Երեխաներին՝ փոքր տարիքում, մինչև հասունացման ժամանակաշրջանը, հագցնում էին երկաթից կոշիկներ, որ սեղմվի ու չմեծանա ոտքը, փոքր մնա, իսկ հիմա մենք տեսնում ենք նաև դրա արդյունքը:
33-ի միստիկան…33-ը կարևորագույն թիվ է մասոնների համար… Ոչ հրեան կարող է հասնել մասոնության մինչև 33-րդ աստիճանը: 1-ին Աշխարհամարտը մտածված կերպով դադարեցվել է 11-րդ ամսվա՝ 11-րդ օրը՝ 11-րդ ժամին (=33): Հիտլերը ինքնասպանություն է գործել ապրիլի 30-ին ՝ ժամը 3:30-ին՝ հավատալով, որ «333» համադրությունը կօգնի իրեն վերակենդանալ:
Ջոն Քենեդին սպանվել է 11-րդ ամսվա 22-րդ օրը (=33)՝ 33-րդ զուգահեռականի մոտ գտնվող Dealey Plaza-ում:
33 մլն դոլարով վաճառվել է Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններով և ջրի եզրի արահետով լճակը» կտավը՝ ի դեպ 1633 ինդեքսի տակ:
Հյուսիսային 33-րդ զուգահեռականի վրա կամ դրա մոտակայքում են գտնվում աշխարհի ամենառեղծվածային վայրերը՝ Բաբելոնը, Ատլանտիդան, Գիզայի բուրգերը, Բերմունդյան եռանկյունին: Նաև «Արյան գիծ անվանվող» 33-րդ զուգահեռականի վրա են Նագասակին և Բաղդադը: Այն երկրներում, որոնցով անցնում է 33-րդ զուգահեռականը, գործում է մահապատիժը:
Եթե անգլախոսներին ժպտալու համար լուսանկարիչն ասում է ՝ say cheese, ապա իսպանախոսներին՝ «Diga treinta y tres» (Ասա «33»):
Իտալիայում հվանդի սիրտը կամ շնչառությունը լսող բժիշկը խնդրում է արտասանել «33» բառը…
«Աստվածային կատակերգության» բոլոր 3 մասերը բաղկացած են 33-ական երգերից:
Ռուսական այբուբենում կա 33 տառ, հայերենում ՝ 33 բաղաձայն:
«Մուսա լեռան 40 օրվա» 33-րդ օրը՝ «…և պարզվեց, որ քահանան վարվել է անաստվածի պես»:
«Արևները երկրային խամրում են, երբ հայտնվում է երկնի արևը» /Շեքսպիր, 33-րդ սոնետից/
Մարդու ողնաշարն ունի 33 ող, ոտքը ՝ 33մկան, մաշկի մակերևույթը՝ 33 աստիճան ջերմություն…
3333՝ ծառայություն, որը պատրաստ է գիշերվա 3-ին հարցեր ուղղարկել ձեր բջջայինի համարով
«Աստված ճշմարիտ է» (Հովհ. 3:33)…
Արամ (03.11.2009)
ալլահ-ալլահՆորածնի մարմնին հայտնվում են հատվածներ... Ղուրանից
Դաղստանում 9 ամսեկան երեխայի մարմնին հայտնվում են Ղուրանից ինչ-որ հատվածներ: Նրա մոր՝ Մադինա Յակուբովայի խոսքերով գրությունները սկսեցին նշմարվել անմիջապես նրա ծնվելուց հետո:
<<Սկզբում Ալիի կզակին հայտնվեց ինչ-որ կապտուկ, իսկ երբ հեմատոման անցավ, հայտնվեց գրություն՝ Ալլահ>>, պատմում է Մադինան: Սկզբում Ալիի վրա հայտնվող այս գրությունները ծնողները ընկալում էին որպես ծննդյան հետ կապված ինչ-որ նշաններ, բայց հետագայում մաշկի վրա սկսեցին հայտնվել ամբողջ տեքստեր, որոնք տեղական հոգևորականների կողմից որակվեցին որպես Ղուրանից մեջբերումներ:
Խադիսներն ու այաթները Ալիի ոտքերին հայտնվում են շաբաթվա մեջ 2 անգամ, ավելի հաճախ՝ երկուշաբթի և ուրբաթ:
<<Երբ հայտնվում են գրությունները, Ալին չի քնում ողջ գիշեր, լալիս է, բարձրանում է ջերմությունը, որը իջեցնել հնարավոր չէ ոչ մի դեղամիջոցով: Ցավը անցնում է միայն առավոտյան, երբ մարմնին հայտնվում են նոր գրություններ>>,-ասում է Յակուբովան: Նրա խոսքերով նրանք ոչ ոքի այս մասին չէին ասել մինչ այն պահը, երբ երեխայի մարմնին հայտնվել է՝ <<Ցույց տվեք իմ նշանները մարդկանց>> գրությունը: Յակուբովների ընտանիքում Ալին կրտսերն է: Ավագ դստեր՝ Կալիմաթի մոտ այսպիսի բաներ չեն եղել: Տեղական բուժքույրը զարմանքից ձեռքերն է տարածում. երբեք այսպիսի դեպքի չի հանդիպել պրակտիկայում: <<Բժշկության տեսակետից ես սա բացատրել չեմ կարող>>,- ասում է նա:
Դաղստանի մահմեդականների Հոգևոր կառամարման ներկայացուցիչը այս հանգամանքի առթիվ զերծ մնաց որևէ մեկնաբանությունից՝ հայտնելով, որ իրենք զարմացած են, ինչպես բոլորը: Գյուղի մզկիթի իմամ Աբդուլլահը կարծում է, որ այդ նշանները <<Բարձրյալի նշագրերն են>>:
Յապոնչիկին չտեսանք, Հիսուսի երկրորդ գալուստը գոնե տենանք![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կարծում եմ շուտով կեղծիքը կբացահայտվի![]()
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՖԻՐՄԱՆԵՐ. անվանումների նշանակությունը
Փոքրիկ ժամանակվանից ինձ միշտ հետաքրքրել է հայտնի ֆիրմաների անվանումների նշանակությունը։ Ահա դրանցից մի քանիսի բացատրությունները։
ADIDAS - անվանումը իր հիմնադիրներից մեկի՝ Ադոլֆ «Ադի» Դեսլերի անվան և ազգանվան առաջին երեք տառերի համադրումն է։
ADOBE - այս ֆիրմայի հիմնադիր Ջոն Վորնոկի Կալիֆորնիա նահանգում գտնվող տան մոտով հոսում էր Adobe Creek գետը։ Ջոնը իր ֆիրման անվանեց Adobe, ի պատիվ այդ գետի։
CANON - ֆիրման կրում է Բուդդիստական ՔՎԱՆՈՆ աստծուն անունը։ Խուսափելու համար կրոնական կազմակերպությունների բողոքի ակցիաներից, ֆիրման անվանափոխվեց և դարձավ՝ Canon։
CASIO - ֆիրման կրում է իր հիմնադիր Tadao Kashio-ի անունը։
HP (Hewlett-Packard) - անվանումը բաղկացած է ֆիրմայի հիմնադիրներ William (Bill) Hewlett և David (Dave) Packard ազգանուններից։
INTEL - INTegrated ELectronics բառերի առաջին տառերի համադրությունից առաջացած անվանում է։
MICROSFT - MICROcomputer SOFTware. Սկզբից գրվում էր գծիկով Micro-Soft, որը հետագայում հանվեց։ (Վստահ չեմ, թե այս տեղեկությունը որքանով է ճշգրիտ)։
NINTENDO - Նին Թեն Դո։ Սրանք ճապոնական երեք իերոգլիֆներ են, որոնք մոտավորապես նշանակում են՝ «թող երկինքները պարգևեն հաջողություն» («leave luck to the heavens»)։
Եվ վերջապես իմ ամենասիրելի ֆիրման՝ APPLE MACINTOSH - Macintosh-ը Սթիվ Ջոբսի սիրած խնձորի սորտն է, իսկ իմ ամենասիրած համակարգչային ֆիրման![]()
Jarre (17.10.2009)
Իսկ գիտեք որ շուտով կստեղծվի մի սարք որ ուղեղի պարունակության մի մասը փոխանցեք ֆլեշկեքի վրա, կամ հակառակը՞
Գիտենք, որ շուտով մասնագիտություններ սովորելու են ոչ թե համալսարաններում, այլ գնելու են հատուկ «չիպ»-եր, տեղադրելու են հատուկ դրանց համար ծոծրակին բացված «յու-էս-բի պորտ»-ի մեջ և դառնալու են այն մասնագետը, որը ցանկանում էին:
Օրինակ՝ կարող եք գնել «ռեյ-բլու-քարահունջ-ռիփ-զիփ.2.0.15» միկոսխեման և դռանալ հայագետ-պատմաբան:
Վերջին խմբագրող՝ Լեո: 17.10.2009, 15:16:
Արամ (03.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ