Տղամարդու ուղեղի միջին կշիռն է 1350 գրամ, իսկ կնոջը՝ 1222 գրամ։

Խեցգետինները տեսնում ու հոտոտում են, բայց չեն լսում։

Կեղծ ադամանդները իսկականներից զանազանում են լեզուն կպցնելով նրանց. իսկական ադամանդները կեղծերից ավելի սառն են։

Բույսերի բույրերն ազդում են գլխուղեղի առջև մասի գոտիների վրա, որոնք ղեկավարում են զգացմունքները։ Հասմիկի բույրն, օրինակ, ուժեղացնում է հուզումները, իսկ նարդոսինը, հաճելիորեն թուլացնելով, նվազեցնում է դրանք։