Artyom (18.06.2011), einnA (18.06.2011), Moonwalker (13.09.2011), Skeptic (18.06.2011)
Սկզբնաղբյուր՝ http://news.am/arm/news/63710.htmlՃապոնացիները փորփրել են կոյուղին եւ արտաթորանքից միս ստեղծել
Ճապոնացի գիտնականները իսկական հրաշք են գործել, նրանք միս են սինթեզել մարդկային արտաթորանքից։ Այսպես կոչված շիտբուրգերներն իրենց համով իսկապես միս են հիշեցնում, հաստատում են այդ ուտելիքը փորձած կամավորները։
Շիտբուրգերների գյուտի հեղինակը Հոնսյու կղզու Օկայամա նահանգի լաբորատորիայի աշխատակից դոկտոր Միցույուկի Իկեդան է։ Նրան են դիմել Տոկիոյի կոյուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով մայրաքաղաքի տակ կուտակվող հսկա չափերիի աղտեղությունը պիտնի կերպով օգտագործելու տարբեակ գտնել։
Գիտնականն սկսել է ուսումնասիրել է կոյուղում կուտակված արտաթորանքները եւ դրանց մեջ կղկղանքը պրոտեինի վերածող մեծ քանակությամբ բակտերիաներ հայտնաբերել։ Նա առանձնացրել է սպիտակուցները, դրանց ռեակցիայի ուժեղացուցիչներ ավելացրել եւ արհեստական միս ստացել։
Շիտբուրգերների մեջ պարունակվում են 63 տոկոս սպիտակուցներ, 25 տոկոս ածխաջրեր, աննշան քանակությամբ ճարպեր եւ միներալներ։ Կոյուղուց ստացված մսին նաեւ գունանյութ եւ համի ուժեղացուցիչ է ավելացվել։
Freeman (19.06.2011)
Փեսացուն հարսանիքից փախել է միասեռական սիրեկանի հետ
Չինաստանում հարսանիքներից մեկի ժամանակ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Woman.ru ամսագիրը, պսակադրության արարողության ժամանակ զույգին է մոտեցել փեսացուի միասեռական սիրեցյալը եւ փորձել հարսնացուին բացատրել, որ փեսան իրականում իրեն է սիրում, եւ որ իրենց սիրային կապն ավելի երկար է տեւել, քանի փեսացուի ու հարսնացուի։
Այս սիրային եռանկյունում ավելորդ է դարձել հարսնացուն եւ չեն օգնել անգամ նրա հասցրած դաժան հարվածները իր հարսանիքը հարամած երիտասարդի դեմքին։ Փեսացուն, բառի բուն իմաստով, հարսանիքից փախել է միասեռական ընկերոջ հետ։
աղբյուր
erexa (19.06.2011)
Չինաստանի բնակչուհին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային
Չինաստանի Հանչժոու քաղաքում երկու տարեկան աղջնակը տասներորդ հարկից ընկնելով` կենդանի է մնացել շնորհիվ հարեւանուհու զգոնության եւ ճարպկության:
Երեխան, մնալով առանց ուշադրության, հայտնվել է պատուհանի գոգին: Ըստ ականատեսների` հայտնվելով շենքի դրսում, մի քանի րոպե նա բռնվել է պատուհանի շրջանակից, սակայն հետո բաց է թողել այն եւ գահավիժել:
Պատմությունը, թերեւս, ողբերգական ավարտ կունենար, եթե բակում զբոսնողների թվում չլիներ Ու Ցզյունպինը: Լսելով հարեւանների բղավոցները` նա մոտեցել է հետաքրքրասերների խմբին հենց այն ժամանակ, երբ երեխան մոտենում էր գետնին: Կինը բառացիորեն օդում որսացել է երեխային: Փոքրիկ Նյունյուն կենդանի է մնացել, սակայն ներքին օրգանների լուրջ վնասվածքներ է ստացել: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ են գնահատում:
Երեխային փրկող կինը եւս հիվանդանոցում է` ձախ ձեռքի կոտրվածքներով: Նրան, հավանաբար, նույնպես վիրահատություն է սպասվում:
News.am
Ուղեղի կեսը կորցնելուց հետո աղջիկը նկարիչ է դարձել
Սանկտ Պետերբուրգի բնակչուհին, ով ավտովթարի հետևանքով կորցրել է ուղեղի կեսը, ոչ միայն ողջ է մնացել և ապրում է նորմալ կենսակերպով, այլև նոր տաղանդ է բացահայտել իր մոտ. 21-ամյա Տաիսիա Սիդորովան իր հետ տեղի ունեցած դեպքից հետո սկսել է նկարել:
Պատահարը տեղի է ունեցել երեք տարի առաջ. Սիդորովան լուրջ վնասվածք էր ստացել գանգի ձախ հատվածում, ինչի հետևանքով ոսկրային բեկորները մխրճվել էին ուղեղի մեջ: Վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության, անալիտիկ մտածողության, խոսքի համար:
Հիվանդանոցից դուրս գալուն պես Սիդորովան սկսել է նկարել, ընդ որում մասնագետները հիացած են նրա տաղանդով, հաղորդում է РБК-ն:
Աղջկան բուժող բժիշկները զարմացած են և չեն կարողանում բացատրել տեղի ուեցածը: Նրանք միայն ասում են, որ Սիդորովայի ուղեղի աջ պահպանված կիսագունդն իր վրա է վերցրել ձախի ֆունկցիաները, ինչի շնորհիվ էլ աղջիկը շարունակում է ապրել նորմալ կյանքով:
tert.am
Մեկ մեկ ինտերնետը քչփորելիս էնքան հետաքրքիր բաներ ես գտնում...
Օրինակ գիտեի՞ք, որ Պումա և Ադիդաս ֆիրմաները եղբայրներ են ու ոխերիմ թշնամիներ
1924թ-ին եղբայրներ Ռուդոլֆ և Ադոլֆ Դասսլերները բավարական Հերցոգաուրախ քաղաքում հիմնում են Gebrüder Dassler Schuhfabrik (Դասսլեր եղբայրների կոշիկի ֆաբրիկա) գործարանը: 1930-ական թվականներին երկու եղբայրները դառնում են նացիստական կուսակցության անդամ, սակայն ժամանակակիցները նշում են, որ Ռուդոլֆ Դասսլերը շատ ավելի մոտ էր նացիստներին, քան Ադոլֆը: Տարիներ անց եղբայրների հարաբերությունները սրվում են: Եղբայրները հարաբերությունները էլ ավելի են վատթարանում 1943թ-ին, երբ ռմբակոծության ժամանակ Ադոլֆն իր ընտանիքում պատսպարվում է հակահրթիռային ապաստարանում և այնտեղ Ռուդոլֆի ընտանիքին տեսնելով ասում է. «Կեղտոտ բիճերը նորից այստեղ են»: Չնայած Ադոլֆը պնդում էր, որ նա ի նկատի ուներ միացյալ ուժերին, ովքեր ռմբակոծում էին գերմանական քաղաքները, բայց Ռուդոլֆը համոզված էր, որ Ադոլֆն ի նկատի ուներ իրեն ու իր ընտանիքին: Պատերազմի ավարտին, երբ ամերիկացիները ձերբակալում են Ռուդոլֆին, նա պնդում է, որ հենց Ադոլֆն է մատնել իրեն: Ինչևէ, 1948թ-ին Ռուդոլֆն առանձնանում է Ադոլֆից և Աուրախ գետի մյուս ափին հիմնում է իր կոշիկի գործարանը:
Ադոլֆը իր գործարանը անվանափոխում է Ադիդաս - Ադի+(Ադոլֆի կրճատ ձևը) Դասսլեր), իսկ Ռուդոլֆը՝ իր գործարանը անվանում է Ռուդա - Ռուդոլֆ+Դասսլեր, սակայն մի քանի ամիս անց այն անվանում է Պումա:
Եղբայրերի մրցակցությունը երկատում է Հերցոգաուրախը՝ այն դարձնելով մինի-Բեռլին: Բնակիչների մեծ մասը նախասիրություն էր տալիս երկու ֆիրմաներից մեկին, որոշ խանութներ, բարեր հայտնի էին որպես Պումայի կամ Ադիդասի կողմնակիցներ: Նույնիսկ քաղաքի ֆուտբոլային թիմերն էին բաժանված, ASV Հերցոգաուրախը նախասիրությունը տալիս էր Ադիդասին, իսկ 1FC Հերցոգաուրախը՝ Պումային: Հերցոգաուրախցիներին տվել էին «ծուռ վզերով մարդիկ» մականունը, քանի որ նրանք նայում էին ներքև, թե ինչ ֆիրմայի կոշիկ էին հագնում անծանոթները: Պատմում էին, որ երբ բանվորները գնում էին Ռուդոլֆի տուն, նրանք դիտմամբ Ադիդաս էին հագնում, որպեսզի Ռուդոլֆը նրանց Պումա կոշիկներ նվիրեր: Եղբայրները այդպես էլ չհաշտվեցին, ու չնայած նրանք թաղված են միևնույն գերեզմանցում, նրանց շիրիմները գտնվում են տաբրեր ծայրերում՝ հնարավորինս իրարից հեռու:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 13.09.2011, 18:07:
I may be paranoid but no android!
Arpine (13.09.2011), E-la Via (16.10.2011), Firegirl777 (13.09.2011), Freeman (15.09.2011), John (13.09.2011), Lem (13.09.2011), LoK® (10.10.2011), Lusinamara (13.09.2011), Moonwalker (13.09.2011), murmushka (21.10.2011), Quyr Qery (26.07.2012), VisTolog (13.02.2012), Yevuk (13.02.2012), Անջրպետ (14.05.2013), Հայկօ (14.09.2011), Հայուհի (27.10.2011), Մինա (09.02.2012), Նաիրուհի (13.09.2011), Ուլուանա (10.10.2011)
Այսօր ծրագրավորողների միջազգային օրն է. Հայաստանում այն նշում են տարերայնորեն
Այսօր`սեպտեմբերի 13-ին ծրագրավորողների միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարվա 256-րդ օրը, որն ունի բացատրություն: Ծրագրավորող Արմեն Մկրտչյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Հետեւաբար` 256-ը այն ամբողջ թվերի քանակն է, որը կարելի է արտահայտել մի բայթով ( 8 բիտ):
Առայժմ Հայաստանում գոյություն չունի ծրագրավորողների միություն կամ ասոցիացիա: Թերեւս այդ պատճառով ծրագրավորողներն իրենց տոնը նշում են տարերայնորեն, հիմնականում սոցիալական ցանցերում միմյանց շնորհավորելով:
Նշենք, որ ծրագրավորողների միջազգային օր նշելու միտքը առաջացել է 1996թ.-ին` Ռուսաստանում:
Աղբյուր
Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
Լ.Ֆոյերբախ
Պարզվում է՝ մեր մոլորակի ամբողջ բնակչությունը կարող է տեղավորվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգում, եթե այն նույնքան խիտ բնակեցված լինի, որքան Նյու Յորք Սիթին է ներկայումս։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Թագուհու «ԳԼԽԻՑ» անպակաս են ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ սխալները.
Մեծ Բրիտանիայի թագուհու դիմավորման արարողության ժամանակ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը խոնարհվելու փոխարեն ողջույնի ժամանակ գլխով է արել, ինչը համարվում է վարվելակարգի կոպիտ խախտում:
Հիշեցնենք, որ արարողակարգերը սրբության պես հարգող բրիտանացիների թագուհու «գլխից» անպակաս են արարողակարգային սխալմունքները:
Անցած տարի , ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շփոթել էր Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան պաշտոնական օրը և նրան շնորհավորել է մեկ շաբաթ շուտ` շնորհավորական ուղերձն ուղարկվելով Բարաք Օբամայի և ողջ Ամերիկայի ժողովրդի անունից:
Բրիտանական մամուլը սկանդալի էր վերածել ինչպես այս, այնպես էլ այն փաստը, երբ Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման` թագուհու հետ զրույցում ձեռքը դրել էր Ելիզավետա 2-րդի մեջքին:••Սեղմել՝ ցույց տալու համար
Հ.Գ. Բայց ինչ քթի մազ ժողովուրդ են, էլ ո՜նց կլներ չի խոնարհվել![]()
Աղբյուր՝http://1in.am/arm/world_weurop_39524.htmlՆիդեռլանդներում արգելվում է մարիխունայի վաճառքը զբոսաշրջիկներին
Նիդեռլանդներում եկել են այն եզրակացության, որ ժամանակակից մարիխուանան շատ ավելի վտանգավոր է, քան 20-30 տարի առաջ. դրանում տետրահիդրոկաննաբիոլի (ՏՀԿ) թմրեցնող նյութերի խտությունը հասնում է մինչև 15%-ի, ինչի հետևանքով այն ամենածանր թմրանյութերից մեկն է:
Ինչպես հաղորդում է Corriere della Sera պարբերականը, ելնելով այդ եզրակացությունից՝ երկրի իշխանությունները մարիխուանան հավասարեցրել են հերոինին և սահմանափակել դրա վաճառքը: Այժմ երբեմնի «թեթև» թմրանյութերը կարող են ձեռք բերել միայն Հոլանդիայի քաղաքացիները: Այդպիսով Նիդեռլանդների կառավարությունը որոշել է արմատախիլ անել նարկոտուրիզմը, որը տարեցտարի ներգրավում է տասնյակ հազարավոր օտարերկրացիների: Դա առաջացրել է քոֆֆի-շոփերի տերերի խիստ անհանգստությունը, քանի որ մինչ այդ նրանք մարիխուանան ազատ վաճառում էին:
Քոֆիի-շոփերի ազգային ասոցիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարության այդ որոշումը կհանգեցնի օրինական թմրանյութերի շուկայի կրիմինալացմանը և ընդհատակյա շուկայի առաջացմանը:
Վսյո էլիԻնչքան մարդ կհիասթափվի էտ երկրից հիմա
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
E-la Via (27.10.2011)
Ավրաամ Լինքոլնի և Ջոն Քենեդու ճակատագրական կապը:
1. Լինքոլնը ընտրվել է կոնգրեսմեն 1846թ. , Քենեդին 1946թ.
2. Երկուսին էլ սպանել են կրակելով գլխին:
3. Երկուսն էլ սպանվել են ուրբաթ:
4. Լինքոլնի քարտուղարի ազգանունը Քենեդի էր, Քենեդիի քարտուղարինը Լինքոլն:
5. Լինքոլնին և Քենեդուն հաջորդող նախագահների ազգանունը եղել է Ջոնսոն:
6. Լինքոլնը սպանվել էր «Քենեդի» թատրոնում:
7. Քենեդին սպանվել է «Լինքոլն» մեքենայում:
8. Լինքոլնին սպանողը փախել էր տաթրոնից և բռնվել շենքի կտուրում:
9. Քենեդիին սպանողը փախել էր շենքի կտուրից և բռնվել էր թատրոնում:
Via Ֆեյսբուք
Աշխարհի ամենատարօրինակ գիրքը գրվել է Ռեյմոնդ Քուենոուի կողմից 1961թ: Գրքի վերնագիրն է «Հարյուր միլլիոն միլլիոն պոեմներ» ("One hundred million million poems"): Այն ունի 10 էջ յուրաքանչյուր էջում 14 տող: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր էջ բաժանված է շերտերի, պարունակելով մի սոնետ: գիրքը կարելի է կարդալ միացնելով ձեր ցանկացած դրվագները: Այսպիսով, սոնետի ամեն տող կարելի է միացնել մնացած 9-ից ցանկացածի հետ՝ ստանալով 1014 տարբեր պոեմներ: գիրքը բոլոր ձևերով կարդալը բավականին ժամանակ է խլում այդ իսկ պատճառով որոշ մարդիկ այն դիտում են որպես ամենաերկար գիրքը աշխարհում:
![]()
"Non est ad astra mollis e terris via."
Շվեյցարիայում գտնվող Կվարտենե լճի վրա Google Street View ընկերության տեսախցիկները նկարահանել են պատկեր, որը կարելի է նմանեցնել Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Փորձագետներն հաստատել են, որ այդ լուսանկարը մոնտաժված չեն, միևնույն ժամանակ չեն կարողացել բացատրել, թե ինչպես է տեսախցիկը ֆիքսել այն և , ի վերջո, ինչ է ֆիքսել:
http://asekose.am/?p=60196http%3A%2F...2F%3Fp%3D60196
Հետաքրքիր է, թե սա իրականում ինչ է…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ