User Tag List

Էջ 18 37-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 544 հատից

Թեմա: Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից

  1. #256
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանկոմատը ստեղծել է հայը` Լյութեր Զորջ Սիմոնյանը



    Այսօր նույնիսկ հայերս դժվարանում ենք պատկերացնել մեր առօրյան առանց բանկոմատների ներկայության: Սակայն քչերս գիտենք, որ այդ խորհրդավոր ու հրապուրիչ սարքն ուղղակի կապ ունի մեզ հետ:
    Այդ մասին տեղեկություն հրապարակվեց բոլորովին վերջերս` Retail Banking Research հետազոտական ընկերության կողմից:
    Պարզվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը ստացել է ամերիկայում բնակվող Լյութեր Ջորջ Սիմոնյանը: Կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը, որը հետագայում ստացավ Bankomatic անունը, Սիմոնյանի մոտ ծագեց 1939 թվին: Այն ժամանակ նա զբաղված էր իր «Ռեֆլեկթոն և ընկ.» կազմակերպությունում ռենգենյան ապարատի նախագծմամբ: Երբ սկզբնօրինակը պատրաստ էր, նա նախնական պայմանագիր կնքեց Նյու Յորքի Citibank-ի հետ իր սարքը վեց ամսով փորձնական շահագործման ենթարկելու մասին: Սակայն այն տարիներին չկար ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը սառեցվեց:
    Այսօր աշխարհը հեղեղված է բանկոմատներով, որոնց նախահայրը եղել է հայ: ԱՄՆ-ում ներկայումս կա 425 հազար, Եվրոպայում`378 հազար, ճապոնիայում` 190 հազար, Չինաստանում 138 հազար, Ռուսաստանում` 80 հազար բանկոմատ:
    Ցավոք, Սիմոնյանի պատմական հայրենիքում դրանց թվաքանակով դեռ ոչ մեկին չես զարմացնի:


    աղբյուրը


    Հ.Գ. Ըստ Վիքիպեդիայի Ջորջ Լյութեր Սիմիջյան
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (22.06.2010), BOBO (17.06.2010), Chuk (17.06.2010), einnA (17.06.2010), Gayl (19.06.2010), Hda (23.06.2010), helium (18.06.2010), Kita (26.06.2010), Norton (17.06.2010), Tig (17.06.2010), VisTolog (17.06.2010), Yeghoyan (25.06.2010), Yevuk (21.06.2010), Արևհատիկ (17.06.2010), Գաղթական (10.07.2010), Դատարկություն (22.06.2010), Հայկօ (17.06.2010), Հարդ (17.06.2010), Ձայնալար (23.06.2010), Մանուլ (07.07.2010), Ուլուանա (17.06.2010), Ռուֆուս (17.06.2010)

  3. #257
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալում հայտնված մարդը:

    Կանադայում արված լուսանկարում, որն արվել է 1941 թվականին, հանդիստատեսների մեջ հայտնաբերվել է մի մարդ, ով ամբողջությամբ տարբերվում էր այդ ժամանակվա մարդկանցից: Սև ակնոցներ, սպորտային հագուստ՝ վրան ինչ-որ արտադրանքի պիտակով, իսկ ձեռքին տեսախցիկ:



    Ստուգումները ցույց են տվել, որ նկարը մոնտաժված չէ:

    vesti.ru


  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2010), Enigmatic (22.06.2010), Jarre (05.08.2010), Yeghoyan (25.06.2010), Yevuk (22.06.2010), Արևհատիկ (22.06.2010), Դատարկություն (22.06.2010), Հարդ (22.06.2010), Մանուլ (22.06.2010), Ուլուանա (22.06.2010)

  5. #258
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Երբեմն պատահում են այնպիսի անհավանական զուգադիպություններ, որ առանց միստիկայի անհնար է բացատրել։ Նման պատմությունները ֆիլմերի պատրաստի սցենարներ են եւ գրականության նախանյութ։

    Տարօրինակ թվեր

    Արդյո՞ք կարելի է պատահական համարել ամերիկյան այն նախագահների ողբերգական մահը, որոնց ընտրության տարեթիվն ավարտվում է 0-ով։ Լինքոլնը (1840), Հարֆիլդը (1880), Մըքքինլին (1900), Քենեդին (1960) սպանվեցին, Հարիսոնը մահացավ թոքերի բորբոքումից, Ռուզվելտը (1940)` պալիոմելիտից, Հարդինգը (1920)` ինֆարկտից։ Մահափորձ կատարվեց Ռեյգանի դեմ (1980)։ Կարելի՞ է պատահական համարել այն փաստը, որ Հռոմի 6-րդ պապի սիրելի զարթուցիչը 55 տարի շարունակ հնչել է ուղիղ առավոտյան ժամը 6-ին, իսկ մի անգամ առանց պատճառի զանգը հնչեց երեկոյան ժամը 9-ին, երբ պապը մահացավ։

    Կրկնակի փրկվածը եւ կրկնակի փրկիչը

    Անցած դարի 30-ական թվականներին, Դետրոյթ քաղաքի բնակիչ Ջոզեֆ Ֆիգլոկն իր համար քայլում էր փողոցով, երբ բազմահարկ շենքի պատուհանից նրա գլխին ընկավ մեկամյա երեխա։ Պատահարի երկու մասնակիցներն էլ պրծան թեթեւ վախով։ Հետո պարզվեց, որ երիտասարդ մայրիկը մոռացել է երեխայի մասին եւ բաց արել պատուհանը, եւ փաստորեն հետաքրքրասեր փոքրիկին ստույգ մահվանից փրկել է անցորդ Ջոզեֆը։ Կպատահի, չէ՞։ Բայց ուղիղ մեկ տարի անց նույն փողոցով անցնող նույն Ջոզեֆի գլխին ընկնում է... արդեն երկուամյա նույն երեխան։ Եվ նորից երկուսն էլ ընդամենը մի թեթեւ վախենում են։

    Թիրախին դիպած փամփուշտը

    Հենրի Զիգլանդը համոզված էր, որ կարողացել է ճակատագրին «խաբս տալ»։ 1883 թվականին նա հարաբերությունները խզեց իր սիրած աղջկա հետ, որը բաժանման ցավին չդիմանալով` ինքնասպան եղավ։ Աղջկա եղբայրը, վշտից խենթացած, զենք վերցրեց, որ գնդակահարի մեղավորին։ Կրակելուց հետո նա ինքնասպան եղավ։ Սակայն Հենրին ողջ մնաց, քանի որ գնդակը քսվելով նրա դեմքին, խրվել էր մոտակա ծառի բնի մեջ։ Մի քանի տարի անց Հենրին որոշեց կտրել բարեբաստիկ ծառը, բայց հաստ բունը տեղի չտվեց, եւ Հենրին որոշեց դինամիտի օգնությամբ ծառը կտրել։ Պայթյունից ծառի բնի մեջ մխրճված եւ անվնաս մնացած փամփուշտը դուրս պրծավ եւ կպավ ուղիղ Հենրիի գլխին, որը տեղում մահացավ։

    Երկվորյակ կյանք

    Երկվորյակների պատմությունները միշտ էլ հետաքրքրաշարժ են, բայց այս մեկն` առանձնապես։ Օհայո նահանգում ծնված երկվորյակների ծնողները մահացել էին, երբ նրանք ընդամենը մի քանի շաբաթական են եղել։ Նրանց որդեգրել են իրար հետ որեւէ կապ չունեցող ընտանիքներ։ Հենց այդտեղից էլ սկսվում են անհավանական պատմությունները։ Նախ` երկու որդեգիր ընտանիքներն էլ, չկասկածելով մեկը մյուսի գոյության մասին, տղաներին կոչում են միեւնույն` Ջեյմս անունով։ Երկուսն էլ նախընտրում են ստանալ իրավաբանական կրթություն, երկուսն էլ սիրում են ազատ ժամանակ գծագրությամբ զբաղվել եւ հյուսնություն անել։ Երկուսն էլ սիրահարվում են Լինդա անունով աղջիկների, երկուսն էլ ունենում են տղա` կոչելով Ջեյմս Ալան։ Այնպես է ստացվում, որ երկուսն էլ հետո ամուսնալուծվում են իրենց կանանցից եւ ամուսնանում Բետի անունով կանանց հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ Թոյ անունով շուն։ 40 տարեկան հասակում նախախնամության կամքով նրանք հանդիպեցին իրար եւ ցնցված մնացին, որ իրականում երկուսով ապրել են կատարելապես նույն կյանքով։

    Երկուսը` մի սրտով

    2002 թվականին 70-ամյա երկվորյակ եղբայրները զոհվեցին ճանապարհատրանսպորտային երկու պատահարների արդյունքում, մեկ ժամվա տարբերությամբ, Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող նույն ավտոխճուղու վրա։ Ոստիկանության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ հատվածում վաղուց վթարներ չեն գրանցվել, այդ պատճառով հաղորդումը երկու պատահարների մասին արդեն շոկ էր առաջացրել, իսկ երբ պարզվեց, որ երկու զոհերը երկվորյակ եղբայրներ են, մարդիկ մնացին ապշահար։

    Մի մահ

    Երկվորյակներ Ջոն եւ Արթուր Մաուֆորտներն ապրում էին իրենց ընտանիքների հետ` իրարից 80 մղոն հեռավորության վրա։ 1945 թվականի մայիսի 22-ին երկուսն էլ սրտի շրջանում սուր ցավ զգացին։ Իրարից անկախ` նրանց տեղափոխեցին տարբեր հիվանդանոցներ. եղբայրները միաժամանակ մահացան սրտի տագնապից։

    Իրական պատմվածք` Էդգար Պոյի պատմվածքից առաջ

    Հանրահռչակ գրող Էդգան Ալան Պոն մի պատմվածք ունի, ուր պատմում է նավաբեկյալների մասին։ Օրերով նրանք թափառում են օվկիանոսի ափերին՝ մինչեւ սովը ստիպում է սպանել եւ ուտել իրենցից մեկին` Ռիչարդ Փարքեր անունով նավազին։Պատմվածքից մի քանի տարի անց, 1884 թվականին, հայտնաբերում են նավաբեկության ենթարկված երեք մարդու, պարզվում է` նրանք չորսն են եղել, բայց ստիպված են եղել մորթել եւ ուտել չորրորդին` նավազին, ում անունը... Ռիչարդ Փարքեր էր։ Նավաբեկյալները չգիտեին, որ Էդգար Պո անունով գրող կա, ուր մնաց` կարդացած լինեին։

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (23.06.2010), BOBO (23.06.2010), cold skin (23.06.2010), Enigmatic (23.06.2010), Hda (23.06.2010), Life (23.06.2010), Norton (23.06.2010), Rammstein (26.06.2010), VisTolog (23.06.2010), Yeghoyan (25.06.2010), Yevuk (23.06.2010), Աթեիստ (23.06.2010), Արևածագ (25.06.2010), Գաղթական (11.07.2010), Դատարկություն (25.06.2010), Ժունդիայի (25.06.2010), Հայկօ (23.06.2010), Մանուլ (07.07.2010), ՆանՍ (23.06.2010), Նարե (23.06.2010), Ուլուանա (24.06.2010), Ռեդ (25.06.2010)

  7. #259
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրահռչակ գրող Էդգան Ալան Պոն մի պատմվածք ունի, ուր պատմում է նավաբեկյալների մասին։ Օրերով նրանք թափառում են օվկիանոսի ափերին՝ մինչեւ սովը ստիպում է սպանել եւ ուտել իրենցից մեկին` Ռիչարդ Փարքեր անունով նավազին։Պատմվածքից մի քանի տարի անց, 1884 թվականին, հայտնաբերում են նավաբեկության ենթարկված երեք մարդու, պարզվում է` նրանք չորսն են եղել, բայց ստիպված են եղել մորթել եւ ուտել չորրորդին` նավազին, ում անունը... Ռիչարդ Փարքեր էր։ Նավաբեկյալները չգիտեին, որ Էդգար Պո անունով գրող կա, ուր մնաց` կարդացած լինեին։
    Դե էս մեկը շատ հնարավոր ա, որ գրողն ա իմացել էտ մարդկանց մասին ու մտածել ա, որ էտ մարդկանց չեն էլ գտնի ու ինքը հանգիստ էտ պատմությունն իրան ա վերագրել:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 25.06.2010, 08:41: Պատճառ: Պարտադիր չէ

  8. #260
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էս մեկը շատ հնարավոր ա, որ գրողն ա իմացել էտ մարդկանց մասին ու մտածել ա, որ էտ մարդկանց չեն էլ գտնի ու ինքը հանգիստ էտ պատմությունն իրան ա վերագրել:
    Հարդ ջան, նույնիսկ եթե իմացած լինի գրողը որևէ իրական պատմության մասին ու գրած, դա չի նշանակում, որ ինքը պատմությունն իրեն վերագրեց: Բազմթիվ գրական ստեղծագործությունների հիմքում իրկան դեպքեր են ընկած, ինչը ամենևին էդ ստեղծագործությունների հեղինակների արժեքը չի իջացնում և չի նշանակում, որ նրանք պատմությունն իրենց վերագրեցին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (07.07.2010)

  10. #261
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Ուղղակի ստեղ հարցն էն ա, որ իրան վերագրել ասելով նկատի ունեմ, որ ինքը մեզ խաբում ա, որ էտ պատմությունն իրա հանճարեղ ուղեղում ա ծնվել, այնինչ, ինքը վերցրել ա էտ միտքը:

  11. #262
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի ստեղ հարցն էն ա, որ իրան վերագրել ասելով նկատի ունեմ, որ ինքը մեզ խաբում ա, որ էտ պատմությունն իրա հանճարեղ ուղեղում ա ծնվել, այնինչ, ինքը վերցրել ա էտ միտքը:
    Իրականության հետ կապ չունեցող հանճարեղ մտքեր չեն լինում, իմհկ, կարելի է պարզապես հանճարեղ ձևով պատմել կամ ասել

  12. #263
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական առաջատար կայքերը. Հունիս-2010

    11:19 • 02.07.10

    Երկրորդ ամիսն անընդմեջ հայկական կայքերի շարքում Հայաստանից ամենաշատ այցելուներ ունի Tert.am-ը: Այդ մասին են վկայում հայկական վեբ-ռեսուրսների այցելությունները չափող Circle.am կայքի հունիս ամսվա արդյունքներն ամփոփող տվյալները։

    Հունիսի արդյունքներով՝ Tert.am-ը գրանցել է շուրջ 280 000 հայաստանյան այցելություն, իսկ շուրջ 435 000 ընդհանուր այցելությունների քանակով զբաղեցրել 4-րդ տեղը՝ զիջելով Hamovhotov.com, Armenia-online.ru և Gisher.ru ժամանցային կայքերին՝ այդպիսով առաջին տեղը զբաղեցնելով լրատվական կայքերի շարքում:

    Tert.am-ի այցելությունների 64%-ը կատարվել են Հայաստանից: Հայաստանյան այցելությունների քանակով, ինչպես նախորդ ամիս, երկրորդ տեղում A1plus.am լրատվական կայքն է՝ շուրջ 265 000 ցուցանիշով:

    Ընդհանուր առմամբ, առաջատար յոթնյակը, նախորդ ամսվա համեմատ, փոփոխության չի ենթարկվել. 3-5-րդ տեղերում ժամանցային Armenia-online.ru, Hayland.am և Druzja.am կայքերն են, 6-րդ տեղում՝ Auto.am ավտոպորտալը, 7-րդ տեղում՝ տարադրամների փոխարժեքներին վերաբերող Rate.am կայքը, 8-9–րդ տեղերում կրկին լրատվամիջոցներ են՝ Aravot.am և Armsport.am, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է տեղեկատվական Spyur.am կայքը։

    Լավագույն 20-յակը մեկ ամսվա ընթացքում լքել են Job.am և Realmadrid.am կայքերը, իսկ նրանց փոխարեն այստեղ հայտնվել են Bravo.am և Armedu.am կայքերը: Լավագույն 20-յակի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:


    Մեր Ակումբը լավագույն 20-ի մեջ է հայտնվել: Շնորհավորում եմ, ապրեք երեխեք ջան, միշտ ակտիվ պահեք:

    Աղբյուրը tert.am
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Adriano (07.07.2010), Ambrosine (07.07.2010), cold skin (03.07.2010), Norton (03.07.2010), Արևածագ (15.07.2010), Արևհատիկ (03.07.2010), Մանուլ (07.07.2010), Ուլուանա (03.07.2010)

  14. #264
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Zhang Ruifang-ի «պոզերը» սկսել են աճել 2009 թվականից:
    Zhang Ruifang-ը Չինացի է, 101 տարեկան: Դրանք կտրելու առաջարկը նա մերժել է:

    «Սկզբում դա անհարմարություն էր, խանգարում էր քնել և այլն, բայց հիմա ես ունեմ ինձ ամբողջ ժամանակ տեսակցության եկող մարդիկ, որոնք ինձ ուտելիք և նվերներ են բերում, ցանկանում ստորագրություն վերցնել և նկարվել ինձ հետ»:

    Ձախակողմյան «պոզի» երկարությունը 6սմ է:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



  15. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (07.07.2010), Ambrosine (07.07.2010), cold skin (07.07.2010), Jarre (05.08.2010), Kita (07.07.2010), Rammstein (19.07.2010), Tig (17.07.2010), Yevuk (05.08.2010), Արևածագ (15.07.2010), Արևհատիկ (11.07.2010), Դատարկություն (07.07.2010), Մանուլ (07.07.2010), Ուլուանա (07.07.2010)

  16. #265
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ մամա ջան, էս առավոտ-բարլուսով ինչ մի վախացնել վախացրիր,այ Vist ջան: Երեխեք հլը պատկերացրեք, որ մեծանանք մեր ճակատին էլ սենց պոզ աճի, վաաաաաաաաայ, բայց ծիծաղալու էլ ա
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  17. #266
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկրորդ պոզը ոչ մի կերպ չտեսա։ Մի պոզ չի՞։ Էլ ի՞նչ պոզեր, ձախակողմյան պոզ։

    Փաստորեն, մարդուն էդ պոզը կարգին շահույթ ա բերում, էլ ինչի՞ կտրի որ։ Առատության եղջյուր ա, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.08.2010), Արևածագ (15.07.2010), Նաիրուհի (28.07.2010)

  19. #267
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձախակողմյան «պոզի» երկարությունը 6սմ է:
    միանգամից երևումա՝ ամուսինը կյանք սիրող մարդա եղել..
    իսկ եթե ավելի լուրջ՝ դժվարանում եմ հավատալ սենց սատանայական բաներին..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. #268
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք հլը պատկերացրեք, որ մեծանանք մեր ճակատին էլ սենց պոզ աճի D
    Երեխեք հլը պատկերացրեք ինչքան լավ կլինի,եթե 100-ից հետո տենց լինենք
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  21. #269
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Հետաքրքիր իրական նկար:



    2. Հետաքրքիր իրական նկար:
    Արևի քամին ուսումնասիրող արբանյակի նկարը:



    3. ՉԹՈ Չինաստանի օդանավակայանում:




    Աղբյուր:

    4. Լուսնի վրա հայտնաբերվել է սվաստիկա:



    Աղբյուր:

    5. Չինացի աղջիկը խոսում է թռչունների հետ:


  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.07.2010), Jarre (05.08.2010), Tig (17.07.2010), yerevanci (17.07.2010), Yevuk (05.08.2010), Հարդ (16.07.2010), Նաիրուհի (28.07.2010), ՆանՍ (17.07.2010), Ուլուանա (16.07.2010), Պոսեյդոն (16.07.2010)

  23. #270
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    38-ամյա մալայզացին վերադարձավ իր 108-ամյա կնոջ մոտ


    Մալայզիայի բնակչուհի Վուկ Կանդորը, որը վերջերս է նշել իր ծննդյան 108-ամյակը, կրկին իր 38-ամյա ամուսնու հետ է, որը մեկ տարի շարունակ բուժվում էր Կուալա Լումպուրի նարկոլոգիական բուժհիմնարկում։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ulusan Malaysia թերթը։ «Ես շնորհակալ եմ, որ ամուսինս վերադարձավ։ Երջանիկ եմ, որովհետև ես նրան շատ եմ սիրում»,- ասել է Կանդորը։

    Մուհամմադ Նոոր Չե-Մուսան վերջին 12 ամիսներին ինքնակամ բուժում է անցել թմրամիջոցներից կախվածության դեմ և զրկված է եղել իր կնոջ հետ պարբերաբար շփվելու հնարավորությունից։ Այժմ ամուսնական զույգը մտադիր է վերադառնալ նորմալ կյանքի։ «Ես կկատարեմ իմ ամուսնական պարտականությունները, ինչպես յուրաքանչյուր կին»,- հայտարարել է երջանիկ Կանդորը։

    Կանդորն ու Չե-Մուսան ամուսնացել են 2006 թ.։ Սա 108-ամյա կնոջ 23-րդ ամուսնությունն է։ Ըստ Կանդորի՝ ինքն ամուսնացել է Չե-Մուսայի հետ, որպեսզի վերջինս չգնա ավելի երիտասարդ մրցակցուհու մոտ։ Իսկ Մուհամմադը չի հիշում, թե սա իր որերորդ ամուսնությունն է, միայն ասում է, որ իրենք ամուսնացել են «Աստծո կամոք»։
    Tert.am

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (17.07.2010), Ariadna (17.07.2010), Ռուֆուս (17.07.2010)

Էջ 18 37-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորություններ՝ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 1198
    Վերջինը: 10.07.2020, 20:14
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Հետաքրքիր տեղեկություններ տարբեր լեզուների մասին
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 73
    Վերջինը: 27.05.2014, 23:11
  4. Հետաքրքիր տեղեկություններ առողջության վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.12.2013, 13:01
  5. Հետաքրքիր տեղեկություններ կերպարվեստի պատմությունից
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 19.12.2010, 03:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •