Ւմ համար ավելի կարևոր է եկեղեցական արարողությունը, զագսը պարտադիր պայման չեմ համարում: Բայց եթե ամուսնանում են թող ամե ինչ տեղը տեղին լինի և ինչ որ տեղ էլ գրված լինի իրենց միության մասին: Երկրորդ հերթին ամուսնու ազգանունը վերցնելու համար զագսը պետք է, քանի որ չեմ ուզենա իմ երեխաները ուրիշ ազգանուն ունենան ես ուրիշ : Լավ կլիներ ինչպես որոշ երկրներում երկու ազգանուներն էլ պահպանվեն , քանի որ հայրական ազգանունն էլ իր դերն ու նշանակությունը ունի
Чеширский КотЭ
Ես և եկեղեցական ամուսնությունը և ԶԱԳՍ-ը համարում եմ պարտադիր: Եթե ամուսնանում են, ապա պետք է զագսավորվել: Եթե տղան չի ուզում, ուրեմն նա մտածում է, բա որ բաժանվենք տանս կեսը տանի:
Մի զույգ ամուսնացել էր ու գնացել Ռուսաստան, նրանք չէին զագսավորվել: Երբ ծնվեց երեխան ամուսինը հայրություն ճանաչեց; Մի քանի ամիս հետո լարվում են մոր և որդու հարաբերությունները, խոսքս գնում է ամուսնու և սկեսուրի մասին; Նորաստեղծ ընտանիքը տանից դուրս է գալիս; Ամուսինը նորից մեկնում է Ռուսաստան գումար վաստակելու համար: Աղջիկը երեխան ձեռքին վերադառնում է հայրական տուն; Նա հիմա չգիտի ամուսնացած է, թե բաժանված: 2 տարին մեկ տեսնում է ամուսնուն, իսկ սկեսուրն էլ վայելում է այդ տունը, նույնիսկ թոռան մասին չմտածելով: Հիմա ինչ անի այդ աղջիկը, որ հավատացել էր իր ամուսնուն, իր ապագա ընտանիքի անդամներին: Եթե զագսավորված լիներ, գոնե 1 սենյականոց տուն կունենար իր երեխայի համար;
Թող ոչ ոք նման խնդրի առաջ չկանգնի ու ԶԱԳՍ-ն էլ անիմաստ չհամարի;
Արդյոք ԶԱԳՍը պարտադիր պայման է ամուսնանալիս
Այո - կասի Ձեզ ցանկացած իրավաբան
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Իսկ ինչ ենք հասկանում՝ ամուսնություն ասելով։ Եթե ամուսնացողների համար իրենց նոր ընտանիքի ստեղծումը ներառում է միայն հոգևոր և ֆիզիկական միություն՝ չենթադրելով հասարակությա կողմից հաստատված որևէ իրավական գործոն, ապա ԶԱԳՍ–ը նրանց համար պարտադիր չէ, և ես կարող եմ հասկանալ նման մարդկանց։
Կոնկրետ ինձ համար ամուսնության փաստը պիտի անպայմանորեն ներառի իրավական հաստատում։ Այլապես ես կանվանեմ դա սիրային հարաբերություններ, համատեղ կենցաղ, գուցե նաև մեկ այլ բան, բայց ոչ ամուսնություն։ Նաև իմանալով, որ այն երկրում, որտեղ ես եմ ապրում, որքան բան է փոխվում զույգի իրավունքներում, երբ նրանք փաստացիորեն ամուսնացած ես, այլ ոչ թե ուղղակի ապրում են միասին, ապա չեմ կարող չընդունել, որ ամուսնության փաստացի կողմն է, որ որոշում է հասարակության մեջ զույգի նոր ստատուսի և իրավունքների ձեռքբերումը։ Դրանով է, որ որոշվելու է նաև նրանց ապագա երեխաների սոցիալ–իրավական կարգավիճակը։ Հասարակությունը իր նորմերով և իրավական դաշտով հենց ինքն է որոշել, որ ամուսնությունը միայն կարող է այդպես կոչվել, երբ այն իրաբավանորեն ամրապնդված է։ Կարելի է և դեմ գնալ դրան , բայց ինչո՞ւ։
Այո պարտադիր է, այն էլ հարսանիքի օրը
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Գոնե մի տարի պետք ա սպասել, мало ли что
Մի 2 ամսից գնացել գրանցվել ենք: Ասեմ, որ էդ անձնագրի կնիքն ու ամուսնության վկայականն էլ հաճելի երևույթ են: Համ էլ օրենքի առաջ էլ ես ամուսնացած:
Կարճ ասած էդ երևույթը պակաս հաճելի չի, քան բուն հարսանիքը: Զագսի մարդը(մեր դեպքում տոտան) բան ման ա խոսում մաղթում, ցանկանում ա, վկաները ուրախանում են... հետո վկայականը վերցնում եք ու գալիս շնորհավորելու: ևս մի առիթ ուրախանալու ու նշելու ամուսնացած լինելու փաստը: Մի 20 տենց տեղ լիներ էլի կգնայինք կգրանցվեինք: Առիթ ա էլի
Էլի եմ շեշտում, եթե ամուսնացել էք հաջող, դրանք մանրուքներ են: Իսկ եթե անհաջող՝ զագսի թուղթը դառնում ա չարիք, անձնագրի կնիքը՝ խարան: Համենայն դեպս Հայաստանում:
էսպես չի մնա
Էդ հաջող անհաջողը հետո ա երևում:
Ով հետո ա որոշելու, արդեն դժբախտ ա: Իսկ ես հիմա եմ որոշել: Քահանան հարցրել ա «մինչև մահը ձեզ բաժանի տեր ե՞ս» ասել եմ տեր եմ: Ուրեմն տեր եմ, կամ մահը թող ինձ բաժանի: Ասածիս համար չեմ տեր, տեր եմ դրա համար եմ ասել: Հա, ասեմ որ զագսի տոտան տենց բաներ չասեց: Հալա որ ծանոթ չլիներ ամուսնալուծության կարգն էլ կբացատրեր:
էսպես չի մնա
Էդ պահին համարում ես որ սաղ լավա, բայց կենցաղը, մարդու բնավորության թաքնված գծերը, ինչպես նաև ծնողները շատ բան կարող են փոխել: Մանավանդ դրանց ազդեցությունը մեծա առաջին տարիներին: Ամենավտանգավոր ժամանակաշրջաննա:
էսպես չի մնա
Մենակ էն որ դուրս չի գալիս, «հայերի» մոտ, երբ պարտադրաբար ԶԱԳՍ են գնում, ինչա մի ամսից կամ մի շաբաթից երեխայա ծնվելու ընտանիքում:Իսկ ի՞նչ ազգանուն պիտի կրի, հո ապօրինի ծնված չի լինելու:
Հայերի համար դեռ ԶԱԳՍը պարտադիրա, որովհետև էստեղ մարդիկ ամուսնանում են երեխաներ են ունենում, նորմալ ընտանիք են կազմում
Իսկ ես էլի էն կարծիքին եմ, որ հարսանիքի օրը պետքա զագս գնալ:
Շաբաթ-կիրակի բացա չէ՞
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Արիացի (24.03.2009)
Ամուսնանալուց առաջ կյանքում չես կարա տեսնես էն, ինչ որ տեսնելու ես հետո: Բախտի բանա: Չի նշանակում, որ ամուսնանալուց առաջ պետք չի ուշադիր հետևել դիմացինին: Նույնիսկ ասացվածք կա - Ամուսնանալուց առաջ աչքերդ 4 արած պահի, իսկ հետո կիսափակ: Երբ որ ծաղիկ փուչիկներն անցնում են արդեն ուրիշ պահեր են ի հայտ գալիս: Ու կյանքում մարդուն երբեք չի կապում իր կողակցի հետ այն, ինչի համար որ ըստ էության ամուսնացել են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ