Դե ոնց կուզես )) ուղղակի տարբերակ եմ առաջարկում:
Ընդհանրապես ասած՝ ոչ մի բանն էլ պարտադիր չի. ուզում ես՝ գնում ես, չես ուզում՝ չես գնում, ո՞վ կարող է ստիպել։ Ինձ համար այս հարցը մոտավորապես նույնն է, ինչ որ, ասենք, «Պարտադի՞ր է արդյոք, որ գրանցված լինես այն տանը, որում ապրում ես»։ Քանի դեռ քեզ չի խանգարում գրանցված չլինելը, երևի պարտադիր չէ, բայց հենց որ խանգարի, արդեն ինքնին պարտադիր կդառնա, չէ՞։ Նույնն էլ ԶԱԳՍ–ը, իմ պատկերացմամբ, իհարկե։
Դրա մեջ էլ ճշմարտություն կա, բայց դե մարդիկ ամուսնանալիս սովորաբար ավելի շատ լավատես են լինում, քան իրատես։ Եթե էդպես նայենք, ուրեմն երեխաներ ունենալն էլ ցանկալի չի առաջին մի քանի տարում։
ԶԱԳՍ կամ ՔԱԿԳ (էս բառն արտաբերելիս ուզած–չուզած անպարկեշտ ա ստացվում ) գնալն անձամբ իմ ընկալմամբ զուտ տեխնիկական հարց է, որոշակի անհարմարություններից զերծ մնալու միջոց, իսկ ռոմանտիկություն առանձնապես չեմ տեսնում դրա մեջ, ճիշտն ասած։
Չէ, դու ավելի լավ ա ձայնի «պարան» մնա։
Հա, որ պատվիրում ես, լավ էլ լինում ա։ Մենք չէինք պատվիրել, բայց դատելով աշխատողների ներկայացրածից՝ ինչ–որ կիսաեկեղեցականոտ արարողություն էր նախատեսվում։ Դե, ես էլ հանդիսավոր արարողություններ էնքան էլ չեմ սիրում։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.07.2008, 09:52:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան ջան, բացատրեմ՝ ըստ իս որն է ԶԱԳՍ–ի ռոմանտիկան Քանի որ ես էլ եմ զզվում հանդիսավոր արարողություններից, չգիտեմ, երևի իմ մոտ պարզապես հակառակ ռեակցիա ա առաջացել հայկական հարսանիքների ռաբիզությունները տեսնելով ու ինչքան գնում, էնքան խորանում ա, էնքան գյուղի ադաթները ավելի են մուտք գործում քաղաք։ Հա, չշեղվեմ։ Ու ես պատկերացնում եմ, որ որոշեմ ամուսնանալ, ոչ ոք չիմանա, երկուսով գնանք ԶԱԳՍ, ու գրանցվենք, ու էդ գաղտնիությունը ու միտքը, որ արդեն դու օրինական ամուսնացած ես, ու մարդ չգիտի դրա մասին, միայն դուք երկուսով, ինձ ահավոր ռոմանտիկ ա թվում
When life gives you lemons, make lemonade
Ոչ թե ՔԱԿԳ, այլ ՔԿԱԳ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ