User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    36
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Հետաքրքիր է որ բոլորը ընտրում են դրանց միջեւ: Իսկ իմ պատկերացմամբ պետք է լինի համ հարսանիք համ ճամփորդություն (медовый месяц կոչվածը): Հարսանիք եւ մի քանի օր հետո ճամփորդություն: Միմիայն հարսանիքը բնականաբար քիչ է:

  2. #2
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի այդ նվիրական օրը՝ հարսանիք... որքան էլ շատերը պնդեն, թե դա ավելորդ ծախս է, և դրա փոխարեն կարելի է ,ասենք, գնել կահույք, սառնարան, լվացքի մեքենա կամ վերանորոգել բնակարանը, կամ թեկուզ գնալ հանգստանալու, միևնույնն է, ես դա համարում եմ սխալ… Հարսանիքի օրվա հիշողությունները, գեղեցիկ ծիսակատարությունները, եկեղեցական պսակադրությունը, ձյունաճերմակ զգեստով հարսն ու էլեգանտ հագնված փեսան... Ախր ամեն աղջիկ էլ ուզում է հագնել հարսի շոր, չէ որ դա այնքա՜ն շատ է գեղեցկացնում նրան.. Այլ բան է, ո ր մեր օրերում շատերը,ֆինանսական նեղ դրությունից դրդված, ստիպված են հրաժարվել այդ գեղեցիկ օրվանից...այլապես, համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէր լինի թե հարսանիք անելուն , թե հարսանիքից հետո մեղրամիսը ճանապարհորդության մեջ անցկացնելուն
    Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներս ու բարեկամներս հաճախ պատմում էին, թե ինչքան լավ է անցել իմ հոր ու մոր հարսանիքը, որ համարյա 3 օր քեֆ են արել, ու լիքը լավ հիշողություններ են մնացել.. Մի անգամ էլ այդպես հիշողություններից էին խոսում, իսկ ես այդ ժամանակ մի 3 տարեկան երեխա էի, ու ես վրդովված ասում եմ " Վերջ, ես նեղացա ձեզանից, բա ես այդ ժամանակ ու՞ր էի, ինձ ինչու՞ չեք հրավիրել ձեր հարսանիքին Բոլորը ուրախ ծիծաղեցին իմ ասածի վրա, բայց ես տպավորվել էի պատմածով ու դրա համար նեղացել էի Մի խոսքով, ուզում եմ ասել, որ հարսանիքը նշելը շատ հետաքրքիր ու լավ է, և եթե կա հնարավորություն, ապա այն պետք է անպայման կայանա, դե իսկ ճանապարհորդությունը կազմակերպելը հիշողություններին կտա լրիվ ուրիշ համ ու հոտ
    Better to light a candle than to curse the darkness.

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի այդ նվիրական օրը՝ հարսանիք... որքան էլ շատերը պնդեն, թե դա ավելորդ ծախս է, և դրա փոխարեն կարելի է ,ասենք, գնել կահույք, սառնարան, լվացքի մեքենա կամ վերանորոգել բնակարանը, կամ թեկուզ գնալ հանգստանալու, միևնույնն է, ես դա համարում եմ սխալ… Հարսանիքի օրվա հիշողությունները, գեղեցիկ ծիսակատարությունները, եկեղեցական պսակադրությունը, ձյունաճերմակ զգեստով հարսն ու էլեգանտ հագնված փեսան... Ախր ամեն աղջիկ էլ ուզում է հագնել հարսի շոր, չէ որ դա այնքա՜ն շատ է գեղեցկացնում նրան.. Այլ բան է, ո ր մեր օրերում շատերը,ֆինանսական նեղ դրությունից դրդված, ստիպված են հրաժարվել այդ գեղեցիկ օրվանից...այլապես, համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէր լինի թե հարսանիք անելուն , թե հարսանիքից հետո մեղրամիսը ճանապարհորդության մեջ անցկացնելուն
    Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներս ու բարեկամներս հաճախ պատմում էին, թե ինչքան լավ է անցել իմ հոր ու մոր հարսանիքը, որ համարյա 3 օր քեֆ են արել, ու լիքը լավ հիշողություններ են մնացել.. Մի անգամ էլ այդպես հիշողություններից էին խոսում, իսկ ես այդ ժամանակ մի 3 տարեկան երեխա էի, ու ես վրդովված ասում եմ " Վերջ, ես նեղացա ձեզանից, բա ես այդ ժամանակ ու՞ր էի, ինձ ինչու՞ չեք հրավիրել ձեր հարսանիքին Բոլորը ուրախ ծիծաղեցին իմ ասածի վրա, բայց ես տպավորվել էի պատմածով ու դրա համար նեղացել էի Մի խոսքով, ուզում եմ ասել, որ հարսանիքը նշելը շատ հետաքրքիր ու լավ է, և եթե կա հնարավորություն, ապա այն պետք է անպայման կայանա, դե իսկ ճանապարհորդությունը կազմակերպելը հիշողություններին կտա լրիվ ուրիշ համ ու հոտ
    Աննուշկա ջան, թույլ տուր չհամաձայնել քեզ հետ ու ասել, որ սա այն դեպքերից է, երբ «պետք է», «անպայման» և այդ կարգի բառերն ուղղակի տեղ չունեն, անիմաստ են։ Եթե քեզ համար «պետք է», դա դեռ չի նշանակում, որ մյուս բոլորին էլ է պետք։ Երևում է, որ թեմայի ոչ բոլոր գրառումներն ես կարդացել, այլապես նկատած կլինեիր, որ շատ–շատերը ոչ թե քո ենթադրած հնարավորությունների սահմանափակության պատճառով, այլ պարզապես իրենց նախընտրությունից, ճաշակից ու կենսաձևից ելնելով պարզապես չեն ցանկանում հարսանիք ունենալ, ոչ թե չեն կարող։ Հենց թեկուզ հարսի շոր շատերը տանել չեն կարող, այդ դեպքում էլ ի՞նչ պարտադիր լինելու մասին է խոսքը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.01.2008, 08:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց թեկուզ հարսի շոր շատերը տանել չեն կարող, այդ դեպքում էլ ի՞նչ պարտադիր լինելու մասին է խոսքը։
    Մի ժամանակ ես էլ չէի ուզում, բայց դա շատ վաղուց էր հիմա էլ այդքան օրիգինալ չեմ ուզում լինել, անպայման պետքա հարսի շոր հագնեմ
    Քանի որ ես նկարներ շատ եմ սիրում կուզենայի, որ անպայման գեղեցիկ հարսանեկան նկարներ ունենաի, շատ գեղեցիկ հարսանեկան զգեստով որ հետո դրանք նայեմ ու երեխեքիս ու թոռնիկներիս ցույց տամ ասեմ տեսեք ինչ սիրունա եղել ձեր մաման
    Իսկ հարսանիք ասվածը ինձ համար կարևոր է հենց նրանով, որ այն և հուշ կարող է լինել գեղեցիկ և գեղեցիկ է պսակադրության մասը բայց այ հարբած մարդկանցով լի հարսանեկան սրահը ինձ սարսափելի տհաճություն կպատճառի, դրա համար կնախնտրեմ պսակադրությունից անմիջապես ճանապարհորդության մեկնել , (հա մեկել ասեմ հեչ էլ պարտադիր չի որ հարսանեկան մեքենան լիմուզին լինի) դե հյուրերի համար կարելի է փոքր հյուրասիրություն կազմակերպել հենց պսակադրության սրահում քաղցրեղեն և այլն ինձ թվումա դա շատ լավ տարբերակ է հնարավորություն չունեցողներն էլ կխնայեն ահագին գումար- կունենան և հարսանիք և ճանապարհորդություն
    Մի խոսքով եթե հարկ լինի ընտրելու հարսանիքի և ճամփորդության միջև ես կնախնտրեմ հրաժարվել հարսանիքի խնջույքային մասից , բայց ոչ պսակադրությունից


    Հ. Գ. հավեսս եկավ մի հատ հարսանիքի մասին թեմա կար ուրիշ գտնեմ գրառում անեմ
    Love has an enemy, but it is already defeated!

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Ի դեպ, Ամինայի գրածը կարդալով հիշեցի ընկերուհուս հարսանիքը: Ճիշտ նկարագրվածի նման էր, ոնց որ կինոյից լիներ: Ընկերուհիս էլ շատ նուրբ հարսի շոր էր հագել, ոչ թե նրանցից, որ կիլոմետրերով ձգվում են դեպի չգիտեմ ուր: Իսկ հարսանիքից հետո միանգամից մեկնեցին ճանապարհորդության: Վա՜յ, էս գրեցի, կարոտեցի ընկերուհուս…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիրտուալ ճանապարհորդություն Բեռլինում
    Հեղինակ՝ Parizuhi, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.12.2012, 15:50
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Ճանապարհորդություն դեպի Արցախ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 87
    Վերջինը: 28.02.2012, 11:23
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 23.03.2011, 11:46
  5. Հոկտեմբերի 11-ին` կիրակի. անմոռանալի ճանապարհորդություն
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.10.2009, 15:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •