Kita (24.03.2009)
Չէ մոտավորապես սենց
Ուրեմն կեսուրս չկայացած ստիպում էր, որ բոլոր ադաթներով լինի հարսանիքը ու հատկապես էն տաշի-տուշիով, որ գալիս տանում են է(ես դրանից վատանում եմ)Իսկ ես մինչև էտ հազիվ համաձայնվել էի հարսի շորիկին ու պրիչյոմ առանց քեֆի հայկական
ու վերջում դուրս եկավ, որ ապագա չկայացած մարդս խափում էր ինձ, մտածելով, թե վերջին պահին կզիջեմ
Ոշմ հիստերիայի մեջ էի, մարդս հանգստացնում էր ինձ, ես էլ ասում էի, ախր էտ իմ հարսանիքն է, ինչի պտի ուրիշների ուզածով լինի, ուրիշները հաճույք ստանան
Էս վերջին երազս էր![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Երկնային (24.03.2009)
Աղջիկներ, թեման խառնել եք, սա երազների թեման չի, հարսանիքի և հարսանեկան ճամփորդության մասին թեման է։ Հետո՞ ինչ, որ դուք ձեր երազներում հարսանիք եք տեսնում։
Մի խոսքով՝ երազների թեման փակեք։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ես երկուսն էլ ընտրել եմ, այսինքն հարսի շոր հասկացությունը հայերի մոտ ինչքան լեն ո պուշիստի ենքան հարսի շոր ա, ինձ մոտ հակառակը, ինչքան նուրբ ու ընդգծող այնքան հարսի շոր: Բայց իհարկե եղած գումարը ոչ թե հարսանիքի ուտուշ խմուշի վրա ենք ծախսել, այլ ճանապարհորդության: Ու չենք փոշմանել![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Վերջերս հարսանիք էինք հրավիրված: Բավականին մեծ ծախս էին արել, որ ամեն ինչը տեղը տեղին լինի: Բայց հարսանիքի կեսից տուրուդմփոց սկսվեց, ոչ ոք չէր հասկանում ում է խփում կամ ում հետ է վիճում: Ավելորդ է նշել, թե հարսն ու փեսան ինչ վիճակում էին...
Էդքան փողով նորապսակները կարող էին ուզածդ երկրում, ամենալավ հյուրանոցում հանգստանային:
Հարսանիք... Բա որ սկսում են վերջում քննարկել` խորովածը լավ չէին եփել, շատ էր, քիչ էր, հարսի շորը լավն էր, վատն էր...![]()
Ես ոչինչ չեմ ուզում...
երկուսը մեկում
.... համ հարսիկի շորիկ , համ ճանապարհորդություն
![]()
Ես ինքս չէի հրաժարվի ո՛չ մեկից և ո՛չ էլ մյուսից…Բայց եթե ընտրություն կատարելու լինեմ, ապա միանշանակ կընտրեմ հարսի շորը (թեկուզ առանց ճոխ ճաշկերույթի և այլն), քանի որ դա լինում է կյանքում մեկ անգամ և ես ձեռքիցս բաց չէի թողնի տենց հնարավորությունը, իսկ ճամփորդության գնալու համար ամբողջ կյանքներս դեմներս ա
![]()
Vaho (01.05.2009)
իսկ եթե ես հետ գնալու ու ընտերլու հնարավորություն ունենաի /ինչը հավատացնում եմ որ չունեի/, ապա կընտրեի ամուսնական ճանապարհորդությունը, քանի որ դա լինում է կյանքում մի անգամ: հետո շատ կարող է ճանապարհորդոս, բայց ամուսնականը կարծում եմ ունիկալ է լինում իր սիրահարվածությամբ, մեծ էներգետիկայով
One_Way_Ticket (01.05.2009)
Կարելի է համատեղել:Երկուսն էլ հաճելի է վայելել:
Հարսանեկան խնջույքը կարելի է փոքր շրջանակներում անցկացնել ու մի փոքր էլ ճանապարհորդություն կազմակերպել:
![]()
Բարձրահասակ (12.05.2009)
Էս հարցը որ լսեցի, ակամա հիշեցի Վիննի Թուխի պատասխանը "Сгущенки или меда?" հարցին:
- И того и другого, и если можно без хлеба!!!![]()
Միանշանակ ճանապարհորդություն:
Չեմ սիրում տոննայանոց հարսի շորերը, խորովածը, պատրոնդաշանվագները, անվերջ, ձանձրալի կենացները/նամանավանդ, որ կեսից արդեն մոռանում են, թե ինչ առիթով են հավաքվել, ու կենացները վեր են ածվում սրա-նրա գովերգության ու փառաբանման, հուշ - երեկոյի/: Սպիտակ թեթև կիսաշրջազգեստ կհագնեի, ձեռքիս դաշտային ծաղիկների հասարակ մի փունջ, ծովի, ինչ ծով, Սևանի ափ, հին եկեղեցի: Ու հետո ճանապարհորդություն: Մի հին գյուղ, հեռու աշխարհից, մարդկանցից.....
Սակայն այնքան միեւնույն է...
One_Way_Ticket (12.05.2009), Բարձրահասակ (12.05.2009)
Անպայման չի, երբեմն ամենանուրբն ավելի թանկ է:
Հարսանիք պետք է, վերջապես, դա հարգանքի ու մտերմության նշան է մոտիկ մարդկանց համար, իհարկե նրանց համար է արվում, այլ ոչ՝ զույգի: Իսկ ընկերներին քեֆ նվիրելը լավ բան է:
Դե, ձևն արդեն ամեն մեկի միջավայրից ու ընտանիքից է կախված: Եթե կարմիր խնձոր չես սիրում, ուրիշ կիսուր պիտի ընտրեիր
Ճանապարհորդություն՝ նույնպես: Ափսոսում եմ, որ չունեցանք, թեև Եվրոպան «ոտքի տակ էր»: Ժամանկն ու պարագաները թույլ չտվեցին, նույնիսկ փողի առկայության դեպքում:
Հենց այդպես էլ եղավ, բայց բոլոր հաջորդները չփակեցին այն զգացմունքը, որ այն առաջինը՝ ափսոս:հետո շատ կարող է ճանապարհորդես, բայց ամուսնականը կարծում եմ ունիկալ է լինում իր սիրահարվածությամբ, մեծ էներգետիկայով
ԴՎ, արի մենք քաղաքականությունից չխոսենք, մյուս տեղերում ինչ որ բան ստացվում է..![]()
Բարձրահասակ (12.05.2009), Լուսաբեր (12.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ