User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2006
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն

    Հարսանիք թե՞ ճանապարհորդություն......
    Հետաքրքիր է աղջիկների կարծիքները, որը կնտրեն.

    1. Հարսի շոր
    2. ճանապարհորդություն սիրելիի հետ

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանիք թե՞ ճանապարհորդություն

    Միանշանակ ճամփորդություն...երբեք չեմ սիրել ՚հարսանիք՚գաղափարը: Կարծում եմ դա միայն սիրող զույգերի օրն է... ու բարեկամ, կենաց, նվերների պաշտոնական հանձնում... կարելի է առանց դրանց:
    բայց ցանկացած ընտրության դեպքում էլ օրը պետք է անմոռանալի դարձնել, անկախ նրանից թե հարսանիք կընտրեն, թե ճանապարհորդություն:

  3. #3
    Անդամության թեկնածու Lilit-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանիք թե՞ ճանապարհորդություն

    ոչ մեկը, կարևորը միասին լինենք, եթե միասին են սիրող զույգերը դա համ հարսի շոր է , համ էլ ճանապարհորդությունճանապարհորդություն է

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանիք թե՞ ճանապարհորդություն

    Ճանապարհորդություն
    Հարսի շորից զզվում եմ

  5. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանիք թե՞ ճանապարհորդություն

    Վաղուց դադարել եմ մտածել սպիտակ հագուստ հագնելու մասին… Բայց այ ճանապարհորդությունը իմ համար հաճելի կլիներ… Հետաքրքիր կլինի նոր կյանքը սկսել նորանոր վայրերում լինելով…
    Բայց դրա համար դեռ պետք է գտնել երկրորդ ԵՍ-ին…

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանիք թե՞ ճանապարհորդություն

    Ես էլ առանց տատանվելու կընտրեի ճանապարհորդությունը, քանի որ ես էլ տանել չեմ կարողանում «հարսաննիք» երևույթը։ Իմ ընկալմամբ դա ընկերների, ծանոթների ու ազգականների տոն է, ոչ թե նորապսակների։ Ընդհանրապես չեմ սիրում ուտուշ-խմուշներ ու տաշի-տուշիներ։ Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, որ ես այդ միջոցառումից կարող է հաճույք ստանամ... Ինձ թվում է՝ ձանձրույթից կմեռնեմ...
    Իսկ այ ճանապարհորդությունը... լրիվ ուրիշ բան է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանիք թե՞ ճանապարհորդություն

    Եթե ապրեի Եվրոպայում կընտրեի հարսանիքը, եթե Հայաստանում ՝ճանապարհորդությունը:
    Ինչու՞, որովհետև Եվրոպայում ամեն տարի կարող ես ճանապարհորդել և ուզծդ երկիրը տեսնել:Այ հարսանիք ես իմ…կյանքում մի անգամ ա, եթե հնարավորություն ունես ինչի չանես ո՞ր:
    Բայց, եթե ապրեի Հայաստանում միանշանակ կընտրեի ճանապարհորդությունը:
    Պարտքի տակ պիտի մտնենք, մտնեք գոնե կգնամ մի հատ երկիր կտեսնեմ, ինչի՞ իզուր տեղը ուրիշի փորը կշտացնեմ, որ հետո էլ խոսան, թե սեղանի վրա ինչ կար պակաս:
    Մի բան պատմեմ մի թեթև ժպտացեք: (մի քիչ տնավարի պիտի պատմեմ, ոչինչ չէ՞)
    Մեկը որոշում ա հարսանիք անի ու ուզում ընենց անի, որ ոչ մեկ չխոսա ասի ինչ որ բան պակաս էր արել: Ասում ա,- անում, անում եմ ապասի հրավիրվածներին էլ գնալուց մի հատ հում հավ տամ, թող տանեն իրանց ուզած ձևով եփեն, ուտելուց էլ ինձ հիշեն, ասեն ինչ աղա մարդ էր:Գալիսա հարսանիքի օրը, էդ ձև էլ անում ա մեկ էլ զգում ա, որ մի քանի հոգի հավաքված իրա մասին են խոսում, ականջը լարում ա ուզումա իմանա ինչ են խոսում, ի՞նչ լսի.
    –Հավը տալի տալիս էր գոնե եփած տար:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 19.12.2006, 02:00:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  8. #8
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեջբերում tikmar-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարսանիք թե՞ ճանապարհորդություն......
    Հետաքրքիր է աղջիկների կարծիքները, որը կնտրեն.

    1. Հարսի շոր
    2. ճանապարհորդություն սիրելիի հետ
    հարսի շոր եմ ուզում եկեղեցիյով... մի անգամա վերջիվերջո էդ հարսանիքը
    բայց էն անհամ քեֆերից ու ուտելուց զզվում եմ... դրա տեղը ավելի լավ է ճանապարհորդություն սիրելիի հետ... անմոռանալի ու գեղեցիկ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. #9
    Սկսնակ անդամ egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Հարսանիք տարբերակը կընտրեմ այն դեպքում , եթե համոզված լինեի, որ այն անցնելու այնպես ինչպես ես և ապագա ամուսինս ենք ուզում, (այլ ոչ թե ծնողները կամ բարեկամները որոշեն, թե որտեղ է անցնելու հարսանեկան արարողությունը, ովքեր են մասնակցելու ,մարդիկ որոնց մինչ այդ չեմ տեսել, ինչ երաժիշտներ են լինելու և այլն )
    հակառակ դեպքում կընտրեմ ճանապարհորդություն...
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Եկեղեցի ու հետո սաղի աչքից հեռու՝ դեպի ճանապարհորդություն,
    մերոնց կհամուզեմ որ առանց հարսանիք յոլա գնան, մնում ա ապագա հարսին/ու իրա գերդաստանին համուզցցվի

    Չնայած եթե իրանք ուզում են թող եկեղեցուց հետո հավաքվեն նշեն

    2-3 շաբաթից վերադառնալուց հետո երբ արդեն բոլորը ետ մտքի հետ համակերպված կլինեն, մաքսիմում կարելի առաջին կրուգ բարեկամների տներով անցնել

  11. #11
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Ես պատկանում եմ էն բացառիկ դեպքերին, որ նույնիսկ մանկապարտեզական տարիքում չեն երազում հարսի շոր հագնելու մասին։ Միշտ մտածել եմ, որ եթե ապագա ամուսնուս համար դա շատ կարևոր լինի, ու ինքը շատ ուզի՝ կհագնեմ, այլապես ես ինքս ցանկություն չունեմ։ Ուղղակի հիվանդություն ունեմ, դա էլ էր երևի պետք ծիկերի բաժնում գրել՝ չանել այն, ինչ անում են բոլորը։ Էնպես որ ես ընտրում եմ ճանապարհորդությունը
    When life gives you lemons, make lemonade

  12. #12
    Մշտական անդամ Annychka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.12.2007
    Գրառումներ
    104
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Իսկ իմ կրծիքով ավելի լավա ճոխ հարսանիք լինի,քան թե ճանապարհորդություն. Հարսանիքը մի արարողություն է որի մասին աղջիկները երազում են դեռ մանկուց,իսկ ճանապարհորդությունը չպետք է կատարվի հարսանիքի հաշվին …նախ հարսանիք՝հետո նոր ճանապարհորդություն
    Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում

  13. #13
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեր օրերում հարսանիքը շատ թանկ է նստում ամուսնացողների ընտանիքների վրա , իսկ հարսանիքին անմիջապես հաջորդում է որոժ նյութական խնդիրների ծագումը և շատերը չեն զգում ամուսնանալու լավ կոզմերը , իսկ եթե լինի ավելի համեստ հարսանիք այնուհետև ճամփորդություն , երևի զույգը ավելի լավ կինտեգրվի նոր ընտանեկան կյանքին :

  14. #14
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Շատ կողմ եմ ճանապարհորդությանը ,ախր ձանձրալի կլինի հարսանիքը ետ մի 7-8 ժամը նստես կամ պարես ու մի 150-200 հարբած մարդիկ `քեռու բաջանաղ, մորքուրի մարդու հորողբոր տղա ,ընկերոջ ախպեր ,լավ ախպոր լավ ախպեր, մի խոսքով չեմ սիրում ետ կարգի մասաներ ու սաղ գալու են քեզ պաչեն-շնորհավորեն ,իսկ դրա փոխարեն պատկերացրու 1 շաբաթ Մադրիդում ` ֆուտբոլի օրրանում,հետո իսպանական մի ծովափ ու այդ ամենը ամփոփվում է գիշերը ճոխ հյուրանոցում` շանպայնով ու վարդերով ,մոմերով , դու և նա...

    Հ.Գ.
    Հավեսի ընկա ` ուզում եմ ամուսնանալ
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 18.01.2008, 20:01:

  15. #15
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Ուրեմն ասեմ… Ես մանկուց երազել եմ սպիտակ շոր հագնելու մասին, բայց մեր հայկական ադաթներով հարսանիքը չեմ ուզում ունենամ… Էդ զույգի հարսանիքը չի… էդ տարիներով քեզ չհիշող բարեկամների հավաքվելու ու "տարան-տարան" գոռալու համարա…

    Բայց ճանապարհորդություն էլ եմ ուզում…
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիրտուալ ճանապարհորդություն Բեռլինում
    Հեղինակ՝ Parizuhi, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.12.2012, 15:50
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Ճանապարհորդություն դեպի Արցախ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 87
    Վերջինը: 28.02.2012, 11:23
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 23.03.2011, 11:46
  5. Հոկտեմբերի 11-ին` կիրակի. անմոռանալի ճանապարհորդություն
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.10.2009, 15:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •