Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի այդ նվիրական օրը՝ հարսանիք... որքան էլ շատերը պնդեն, թե դա ավելորդ ծախս է, և դրա փոխարեն կարելի է ,ասենք, գնել կահույք, սառնարան, լվացքի մեքենա կամ վերանորոգել բնակարանը, կամ թեկուզ գնալ հանգստանալու, միևնույնն է, ես դա համարում եմ սխալ… Հարսանիքի օրվա հիշողությունները, գեղեցիկ ծիսակատարությունները, եկեղեցական պսակադրությունը, ձյունաճերմակ զգեստով հարսն ու էլեգանտ հագնված փեսան...

Ախր ամեն աղջիկ էլ ուզում է հագնել հարսի շոր, չէ որ դա այնքա՜ն շատ է գեղեցկացնում նրան.. Այլ բան է, ո ր մեր օրերում շատերը,ֆինանսական նեղ դրությունից դրդված, ստիպված են հրաժարվել այդ գեղեցիկ օրվանից...այլապես, համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէր լինի թե հարսանիք անելուն , թե հարսանիքից հետո մեղրամիսը ճանապարհորդության մեջ անցկացնելուն
Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներս ու բարեկամներս հաճախ պատմում էին, թե ինչքան լավ է անցել իմ հոր ու մոր հարսանիքը, որ համարյա 3 օր քեֆ են արել, ու լիքը լավ հիշողություններ են մնացել.. Մի անգամ էլ այդպես հիշողություններից էին խոսում, իսկ ես այդ ժամանակ մի 3 տարեկան երեխա էի, ու ես վրդովված ասում եմ " Վերջ, ես նեղացա ձեզանից, բա ես այդ ժամանակ ու՞ր էի, ինձ ինչու՞ չեք հրավիրել ձեր հարսանիքին

Բոլորը ուրախ ծիծաղեցին իմ ասածի վրա, բայց ես տպավորվել էի պատմածով ու դրա համար նեղացել էի

Մի խոսքով, ուզում եմ ասել, որ հարսանիքը նշելը շատ հետաքրքիր ու լավ է, և եթե կա հնարավորություն, ապա այն պետք է անպայման կայանա, դե իսկ ճանապարհորդությունը կազմակերպելը հիշողություններին կտա լրիվ ուրիշ համ ու հոտ

Էջանիշներ