տաքսի ծառայություն չծխողների և ռաբիզ չլսողներ համար ..
տաքսի ծառայություն չծխողների և ռաբիզ չլսողներ համար ..
...
Հայաստանում շատ բիզնեսի տեսակներ կարելի է զարգացնել, բայց եթե
մոնոպոլիստները թույլ տան, ինչը դժվար թե...
Հայաստանում կարելի էր զբոսաշրջությունը զարգացնել, բայց ավաղ մարտի դեպքերից հետո էլ չի ստացվում...
Դե ասենք կարելի է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծառայություններ մատուցել `օր. Wi Maxx արբանյակային կապով ինտեռնետ,
կամ կարելի է հայտնագործություն կատարել և պատենտավորելուց հետո վաճառել...![]()
Ես երևի օգնեմ փոքրիկ անալիզով և վիճակագրական ինֆորմացիայով, իսկ ընտրությունը թողնեմ ձեզ:
Նախ երևի նշեմ, որ մեծ թվով մարդկանց ֆինանսական միջոցները անշարժ գույքի շուկայում են շրջանառվում, ոչ արտադրության մեջ: դա թերևս նրանով է պայմանավորված , որ մի կողմից արտադրության մեջ գործ սկսելը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, դե մյուս կողմից էլ տարբեր ապրաքատեսակների շուկայում մրցակցությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բարձր է: Այս տեսանկյունից արտադրության մեջ ներդրում կատարելը բավականին ռիսկային, իսկ, օրինակ անշարժ գույքի շուկայում, ռիսկայնությունը ավելի ցածր է: Եթե փողերդ արդյունաբերության մեջ եք ուզում ներդնել, նշեմ , որ ՀՀ-ում արդյունաբերական արտադրությունն հիմնականում կենտրոնացած է խոշոր ընկերություններում, դա իհարկե կապված է նաև թողարկվող արտադրանքի կազմի ու կառուցվածքի հետ, մասշտաբի էֆեկտի գործոնն էլ կարևոր է:
ՀՀ-ում կան մի շարք ավանդական ճոյւղեր, որոնք երկրորդ պլան են մղվել: Ես էնօրը նայում էի վիճ տվյալները ու տեսեք ինչ են ցույց տալիս , 2007-ին ՀՀ արդյունաբերական արտադրույան կառուցվածքում 66.7 % -ը մշակող արդյունաբերությանն է բաժին ընկնում(սննդամթերք, խմիչք, մետաղագործական արդյուն., քիմիական արդ.), 17 ,4%-ը էլեկտր, գազ, ջրի արտադրություն, իսկ 15.9 հանքագործական արդյունաբերությանը; Դե իսկ մեր համար գաղտնիք չէ, որ արտահանման մեջ հիմնականում 4 խումբ ապրանքատեսակներ կան` թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր և… 80 %, հանքահումքային արտադրանքը`15 %, պատրաստի սննդի արտադրանք`12 %: իսկ օրինակ սարքաշինություն, հաստոցաշինություն, քիմիական արդյունաբերություն չկան: դե պատճառները շատ են, բայց չեմ ուզում հոգնեցնել :” հա նաև նշեմ, որ ինձոր այնպիսի ավանդական ճյուղի ` հայկական կոշկեղենի արտահանման մեջ կազմել է 2007-ին 0.12% : Կան նաև լուրջ գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք սակայն պատվեր չունենալու պատճառով չեն գործում, էստեղ ներդրում կատարելը երկարաժամկետ բնույթ կունենա, այսինքն ներդրում կատարելիս պիտի սպասես, հետգնման ժամկետը երկար կլինի; բայց կարծում եմ եկամտաբեր…
Իսկ բիզնեսի ընտրությունը կախված է, ինչ ես ակնկալում կարճ ժամկետում ներդրումի հետգնում, երկարաժամկետ նպատակներ ունես, փողիդ չափը, իհարկե կարաս վարկ էլ վերցնել: Հա մեկ էլ մի կարևոր բան բիզնես սկսելու համար շատ կարևոր է կորպորատիվ կառավարման էթիկան, մեր մոտ չկա,նոր է ձևավորվում, կորպորատիվ կառավարումը, իմ կարծիքով բիզնեսում հաջողության հիմնական գործոններից է, համ էլ ներդրում ներգրավելու լավ միջոց…. Դե հոգնեցի բլբլացնելուց…![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ