User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Այստեղ ուզում եմ պատմել անցյալ տարվա՝ Արցախ կատարած ճանապարհորդությանս մասին։ Միգուցե, ուրիշներն էլ հետաքրքիր բաներ կունենան պատմելու։

    Նախաբան
    Հայրենիքս գրեթե չեմ ճանաչում։ Փոքր ժամանակվա հիշողություններիս մեջ մնացել է Սևանը, պատանեկությունից՝ Ալայազը՝ Եղեգնաձորից ոչ հեռու։ Վերջերս էլ մի խումբ տուրիստների հետ այցելեցի Էջմիածին։ Աղոտ հիշում եմ Գառնին, Գեղարդը... Չեմ տեսել Հաղարծինը, Հաղպատը, Սանահինը...
    Շատ ուրախացա, երբ հրավեր ստացա մասնակցելու դեպի Արցախ կատարվող ուղևորությանը մի խմբի հետ։ Երթուղին խոստանում էր առատ լինել հետաքրքրություններով. լինելու էինք Նորավանքում, Շուշիում, Ստեփանակերտում, Ամարասում, հետդարձի ճանապարհին՝ Տաթևում։ Հոկտեմբերի վերջն էր՝ հայոց աշուն...

    Զինվելով ուտելիքի և հագուստի զգալի պաշարով՝ առավոտյան դեռ ժամը յոթը չլրացած, գնացի Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղից պետք է ճանապարհ ընկնեինք։

    ՄԱՍ Ա. Արցախի ճանապարհին. Նորավանք։

    Երթուղայինում նորը տեսնելու ականկալիքից արթնացած մարդիկ կիսաձայն զրուցում են։ Ողջունում եմ նրանց և զբաղզեցնում պատվավոր նստատեղը՝ վարորդի կողքին։ Այս տեղն ինձ պատահական է հասել։ Աշխատախումբը, որն ուղևորվում է դեպի Արցախ, ունի ղեկավար, որը անսպասելիորեն հիվանդացել էր և չէր կարողացել մեկնել։ Նրա փոխարեն մեկնեցի ես։

    Արևը դեռ չի հասցրել բարկանալ։ Ճանապարհը եզերում են գորշ հողեր, տեղ–տեղ քարերի կիտուկներով։ Բերքն արդեն հավաքել են, հողը նման է հարսանեկան զարդերը վրայից հանած, ծննդաբերությունից ուժասպառ մի կնոջ։ Օդը կարծես լցված լինի ինչ–որ թանձր, գորշ–կապտավուն եթերով, որի միջից իմաստուն և սևեռուն հայացքով շուրջն է դիտում Մասիսը։
    Խոսակցությունն ավելի աշխույժ է դառնում. քննարկվում է ձմերուկների աճը, խաղողի այգիները, «Վիվասելի» սակագները...

    Մոտենում ենք Նորավանքին։ Ճանապարհի այս հատվածը տարբերվում է մեր անցածից։ Ասֆալտի վրա երկու կողմից կռացել են ժայռերը, ասես ծեր կարճատես պահակներ, որ ուզում են մոտիկից զննել վանք եկող մարդկանց։

    Ժայռերի և երկնքի համայնապատկերում կտրուկ ուրվագծվում է վանքը։ Կանգնում ենք, դուրս ենք գալիս մեքենայից։ Շունչ չկա, միայն մենք ենք։ Ծարավները ջուր են խմում, ոմանք արդեն վանքի դռան մոտ են, մյուսները ժայռերն են դիտում։



    Ահա այդ ժայռերը՝ մտախոհ, լռելյայն։ Երկինքը պատած ամպերի գորշ պաստառը տեղ–տեղ պատռել են արևի դժգույն ճառագայթները։ Դրանք ընկնում են ժայռերի կարմիր՝ արյունոտ անծածկ վերքերի վրա։ Թվում է՝ այս ժայռերը արմատ ունեն, որով ջուր չեն խմել – մեծացել, այլ մարդկային արյուն, նրանց արյունը, ովքեր նրանց գիրկն են բերել կառուցելու իրենց սրբությունը՝ Վանքը։ Կարծես հասկանալով, որ հայի՝ հանուն իր սրբության զոհած կյանքը րոպեական է և անբավարար, ժայռերը սատարել են նրան, ցողելով նրա արյունն իրենց երակների մեջ և աճելով դեպի երկինք՝ ամեն կողմից ամուր շրջափակել են վանքը։

    Ժամանակին, վանքը, հավանաբար, շատ այցելուներ է ունեցել, Պատարագ է մատուցվել, խունկ բուրել։ Այսօր էլ, ասում են, Պատարագ կա այստեղ, բայց ինչքա՞ն հաճախ։

    Ահա վանքի աստիճանը, որով բարձրացող չափահաս մարդը պետք անպայման կռանա, այլապես, ուսով կխփվի պատի որևէ զարդաքանդակի և կընկնի, քանի որ բռնվելու տեղ չունի։ Դա իր խորհուրդն ունի. Աստծո տուն եկող մարդը պետք է խոնարհ լինի։ Իսկ երեխաները հանգիստ կարող են բարձրանալ՝ «մինչև այս երեխաների պես չլինեք, չեք մտնի Երկնային Արքայությունը»... Զարմանալի կառուցվածք ունի վանքը։ Ամեն ինչ այստեղ անհամաչափ է, ազատ։ Ինչպես աչքերը շիլ երեխայի հայացքը յուրահատուկ է և հմայիչ, այնպես էլ այս եկեղեցիները՝ անսովոր և գեղեցիկ։ Գմբեթը պահող սյուներից ամեն մեկի հիմքը տարբեր է՝ ութանկյուն, շրջան, քառակուսի։ Դրսում խաչքարեր են դրված՝ ճաքճքված, հին, իսկական։

    Եկեղեցու ճակատին՝ Հայր Աստծո հանդուգն քանդակը, ձեռքին Ադամի գլուխը՝ քնքշորեն գրկած, վշտացյալ Հոր ,եծ քարե արցունքը, որը կաթում է փրկարար Խաչի վրա։

    Լուսանկարելուց, ջուր խմելուց և վանքի ներսը դիտելուց հետո իջնում ենք ձորը, նախաճաշում, և շարունակում ճամփան։

    Հ.Գ. Պաթետիկ նոտաները շատ են, երևի, բայց դե լավ։
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), unknown (26.11.2009), Արևածագ (06.10.2010)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Լավ ես գրում, հետաքրքիր ա, ես էլ եմ ունեցել 3 հատ շատ հագեցած ճանապարհորդություններ՝ Լոռի, Վայոց Ձոր, Սյունիք, բայց ցավոք լավ նկարագրել չեմ կարող Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք «հասնելու Արցախ» հուսով եմ երկար սպասել չես տա, ես Արցախում չեմ եղել

  4. #3
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես գրում, հետաքրքիր ա, ես էլ եմ ունեցել 3 հատ շատ հագեցած ճանապարհորդություններ՝ Լոռի, Վայոց Ձոր, Սյունիք, բայց ցավոք լավ նկարագրել չեմ կարող
    Ինչու՞ «լավ նկարագրել չես կարող»։ Նկարագրիր, եթե ժամանակ ունես, ուշադիր կլսեմ Միշտ էլ հետաքրքիր է լսել, թե ուրիշներն ինչպես են նայում աշխարհին։

    Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք «հասնելու Արցախ» հուսով եմ երկար սպասել չես տա, ես Արցախում չեմ եղել
    Հեսա կհասնենք Ուղղակի դժվար է գրելը. երբ եկա Արցախից, մեկ այլ ֆորումում գրել էի տպավորոթյուններիս մասին, բավականին «բնական» պատմվածք էր ստացվել։ Այդ ֆորումը, ցավոք, վերացել է՝ գրառումներիս հետ միասին
    Հիմա ինչ որ գրում եմ, մի տեսակ արհեստական է ստացվում, առաջին անմիջական տպավորությունները չեն։

  5. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մաս Բ. Արցախ. Շուշի

    Ահագին ժամանակ է ճանապարհին ենք։ Ճանապարհն էլ յուրաքանչյուր հիսուն մետրի վրա գոնե մեկ անգամ պտույտ է կատարում աջ կամ ձախ։ Ճանապարհի եզրերին այժմ այլ պատկեր է. անխոտ դաշտերի փոխարեն բազմերանգ ծառեր ու թփեր՝ կարմիր, կարմրավուն, կանաչ, դեղին, դեղնավուն։ Անցնում ենք Արցախ տանող ճանապարհի վերջին ՀՀ գյուղի՝ Տեղի միջով։ Կանայք և երեխաներ ջուր են կրում կժերով, շշերով և փոքր դույլերով։

    « Վարչապետ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է»,– բացատրում են ինձ,– «գոնե լավ նայեր իր գյուղը, այս ի՞նչ վիճակ է՝ մարդիկ ջուր չունեն, Հայաստանի ամենաաղքատ գլուղն է»։

    Ճանապարհածածկը շատ հարթ է, առանց փոսերի, ասֆալտը՝ թարմ, սև։ Մի քանի անգամ հանդիպեց ցուցանակ, որի վրա գրված էր նման մի բան՝ «Գորիս – Ստեփանակերտ ճանապարհի այս հատվածը նորոգում է համայն Հայությունը»։ Հասնում ենք Արցախի պետական սահմանին։ Մեքենան կանգ է առնում։ Անցակետի մոտ ցուցատախտակի վրա մեծ տառերով գրված է. «Ազատ Արցախը ողջունու՛մ է ձեզ»։ Վարորդը ինչ–որ փաստաթղթեր է ցույց տալիս, և մենք շարունակում ենք մեր ճանապարհը։ Շատանում են «Ղ–Տելեկոմի» գովազդային վահանակները։

    Հասնում ենք Արցախի ազատամարտիկների հիշատակին կառուցված աղբյուր–հուշարձանին, կայանում ենք՝ սուրճ խմելու։ Երկու պատանի ընկույզ են վաճառում։ Գինը՝ երևանյանից գրեթե երկու անգամ էժան։ Մի քանի կին գնում են (նկատելով, այնուամենայնիվ, որ «կռո» է՝ ամուր կեղև ունի)։ Վարորդն ասում է, որ իզուր են գնել, Ստեփանակերտում «նորմալը» կգնեին և հավելում է, որ տղաները ընկույզը հավաքել են ոչ հեռու գտնվող անտառից։

    Սուրճը ըմպած է, բաժակները՝ լվացած։ Սկսում է անձրև գալ։ Սարե՜ր և անձրև. հիանալի եղանակ է։ Ճանապարհ ենք բռնում դեպի Շուշի։

    Մառախուղի միջից մաս առ մաս, դանդաղորեն ուրվագծվում է սպիտակ քարից, հայ առաքելական և ռուս ուղղափառ ճարտարապետությունների միախառնումը ներկայացնող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ Արցախխյան Թեմի առաջնորդանիստը։ Որտեղի՞ց են ռուսական ճարտարապետության տարրերը։
    «Պետրոս Առաջինի օրոք է կառուցվել եկեղեցին, որպեսզի նրան հաճեցնեն, կառուցել են ռուսական ոճով». այսպիսի բացատրություն եմ ստանում։ Իրականում եկեղեցին կառուցվել է Պետրոս Առաջինի թագավորության ժամանակաշրջանից մոտ երկու դար հետո՝ Նիկոլայ Բ ցարի օրոք (ինչպես պարզվում է)։





    Զանգակատան պատերը զարդարված են թևատարած հրեշտակների քանդակներով, եկեղեցու դռան երկու կողմերում առաքյալների հասակով մեկ նկարներն են։ Ներսը լայնարձակ է, լուսավոր, զարդարված։ Մեր խմբից մեկը խնդրում է, որ մեզ ցույց տան եկեղեցու ստորգետնյա սենյակը։ Սպասավորը բացում է հատակի վրա եղած «դուռը» և մենք աստիճաններող իջնում ենք ներքև։ Շրջանաձև մի սենյակ է պատերին փորված պատուհաններով։ Կենտրոնում մի փոքր կարպետ կա։ Մեր ուղեկից հոգևորականը պատմում է, որ եթե կանգնես այդտեղ և ինչ–որ բան ասես, թեկուզ, շշուկով, ձայնդ կտարածվի ողջ եկեղեցով։ Ոմանք փորձում են. «Հայր մերն» են ասում, մի կին երգում է «Կիլիկիան»։ Վերևում եղողները հետո պատմում էին, որ ամեն ինչ լսել են, ինչ ասվել է սենյակում։
    Այս ակուստիկայի գաղտնիքը... դատարկ կժերն են. սենյակի պատերի մեջ դատարկ կժեր են զմռսված՝ բերանով դեպի սենյակի ներսը, ինչն էլ առաջացնում է ձայնի ռեզոնանս։

    Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դասախոսներից մեկը պատմում էր, թե տարիներ շարունակ համերգների հաճախելով համերգային դահլիճներից մեկը (չեմ հիշում որը, կարծեմ, Ա.Խաչատրյանի անվան սրահը) միշտ զարմացել է, որ ձայնը լսվում է մաքուր և առանց թուլանալու՝ դահլիճի որ մասում էլ նստես։ Պատճառը կրկին դատարկ կժերն էին։ Ցավոք, այդ էֆեկտը խախտվել է՝ վերանորոգման ընթացքում։

    Վարորդը շտապեցնում է մեզ՝ հիշեցնելով, որ դեռ շատ տեղեր ունենք այցելելու։ Շարունակում ենք ճանապարհը և հասնում Շուշիի բերդապարիսպին։
    «Շուշին, լինելով բերդաքաղաք, երկար պարիսպ է ունեցել, որը «հանճարեղ» սովետական ղեկավարության որոշումով մեջտեղից ճեղքվել է՝ ճանապարհ կառուցելու համար»,– պատմում է վարորդը։ Այստեղ նորից այդ սպիտակ քարն ենք հանդիպում։ Արցախում, կարծես ամեն ինչ այդ սպիտակ քարից լինի (ինչ քար է՝ չգիտեմ)։ Ասում են այն շատ ջերմունակ է։ Հետազոտելով պարիսպը և նկարվելով անձրևի տակ՝ նստում ենք ավտոմեքենան՝ մեկնելու Ստեփանակերտ, որտեղ էլ պետք է գիշերեինք։
    Կցված նկարներ Կցված նկարներ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), unknown (26.11.2009), Արևածագ (06.10.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մաս Գ. Ստեփանակերտ

    (Գրելու հավեսս կորավ, բայց որ սկսել եմ, վերջացնեմ)

    Երեկոյան ժամը վեցն անց էր, երբ մտանք Ստեփանակերտ։ Անձրև էր գալիս։ Գնացինք Երկրագիտական թանգարան. տնօրենի հետ պայմանավորվածություն կար, որ մեզ այնտեղ ընդունեին, ցույց տային։ Բայց ուշ էինք հասել, աշխատողներն արդեն գնացել էին տուն։ Պայմանավորվողը զանգահարեց տնօրենին, տնօրենն ասաց, որ շուտով աշխատող կգա։ Ոչ երկար սպասելուց հետո մի երիտասարդ հաճելի աղջիկ եկավ՝ անունը Գայանե, և սիրալիր ժպիտով հրավիրեց մեզ ներս։ Պատմեց թանգարանի հիմնադրման մասին և տարավ մի դահլիճ, որտեղ հնեաբանների գտածոներն էին ցուցադրված։ Ասաց, որ անգլիացիները պեղումներ են կատարել, գտել են հնագույն մարդու ոսկորներ (որից աշխարհում մի քանի հատ կա), տարել են ուսումնասիրելու։ «Գտած ոսկորները թույլ է տալիս ենթադրել, որ Արցախը մարդկության հնագույն բնօրրաններից մեկն է»,– հավելեց նա։ Հարցիս, թե արդյո՞ք անգլիացիներն իրենց չեն պահի ոսկորները, պատասխանեց, որ պայմանագիր կա թանգարանի և հետազոտող ինստիտուտի հետ, համաձայն որի՝ ոսկորները վերադարձվելու են։
    Անկյունում մի հետաքրքիր մինիատյուր կար, որն արցախյան ավանդական ընտանիք էր ներկայացնում. պապը՝ չիբուխ ծխելով օջախի ածուխներն է շուռ տալիս, տատը՝ բերանը կապած և գլուխը ծածկած, գուլպա է գործում։
    «Դուք, հավանաբար, գիտեք, որ արցախյան ընտանիքներում հարսին արգելված էր խոսելը իր ամուսնու հետ։ Ինչ որ պետք է ասեր ամուսնուն, ասում էր երեխաների կամ սկեսրոջ միջոցով»,– պատմում է օրիորդը։ Տղամարդիկ բեղի տակ ժպտում են, կանայք՝ ջղային կամ արհամարհական դեմքի արտահայտություն ընդունում։
    Սենյակի մի մասում դրված է մի մեծ կարաս։ Գայանեն հարցնում է, թե ով կարող է ասել՝ ինչի համար է այն ծառայել։ «Գինու», «գանձերը պահելու»՝ հնչում են պատասխանները։ Բացասական շարժում է անում գլխով։ «Սա դագաղ է»,– բացատրում է, «մահացածների դիակները դրվում էին այսպիսի կարասների մեջ և թաղվում»։ Երբեմն հայտնաբերվում են ամբողջ ընտանեկան դամբարաններ՝ մեծ կարասներ, մեջում փոքրերը՝ երեխաների համար։ Ըստ բացատրության՝ սովորությունը մեզ մոտ եկել է հույներից։
    Բարձրանում ենք երկրորդ հարկ։ Գայանեն խոսում է Արցախի պատմության, արցախյան ազատամարտի մասին, պատմում գործիչների մասին, որոնք մասնակցել են նրան։ Նայում եմ նրա դեմքին՝ հայցքը խիստ է դարձել, այտերը կարմրել են, ոգևորված է խոսում։
    Հարցնում եմ, թե ինչ են խորհրդանշում սպիտակ ուղղանկյունները Արցախի դրոշի վրա։

    «Ինը սպիտակ ուղղանկյուններից կազմված աստիճանը խորհրդանշում է Արցախի աստիճանական անջատումը Մայր–Հայաստանից... սակայն մենք հավատում ենք, որ կգա ժամանակ, երբ այդ սպիտակ ուղղանկյունները կվերանան, և Արցախը կմիավորվի Մայր–Հայաստանի հետ»։
    «Հա–հա»,– իրար աչքով են անում երկու պապ մեր խմբից,– «այդպիսի բան չի լինի»։

    Ուսումնասիրում ենք տարազները, կարպետները և իջնում նորից ներքև։ Խմբակային նկար, շնորհակալություններ համբերատար և սիրալիր աղջկան, և գնում ենք արցախցի մի տատու տուն՝ գիշերելու։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), unknown (26.11.2009)

  9. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ես նույնպես կուզենայի գնալ Արցախ, տեսնել այնտեղի հրաշք բնությունը: Տարբեր աղբյուրներից գիտեմ, որ հրաշալի բնություն ունի: Այդ տարածաշրջանը ունի բերրի հողեր հարմար գյուղատնտեսության համար: Ինչ-որ խումբ չկա, որի հետ ես էլ կարող եմ գնալ ու տեսնել այդ երկիրը?

  10. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում H21-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնպես կուզենայի գնալ Արցախ, տեսնել այնտեղի հրաշք բնությունը: Տարբեր աղբյուրներից գիտեմ, որ հրաշալի բնություն ունի: Այդ տարածաշրջանը ունի բերրի հողեր հարմար գյուղատնտեսության համար: Ինչ-որ խումբ չկա, որի հետ ես էլ կարող եմ գնալ ու տեսնել այդ երկիրը?
    Բնությունն, իրոք, շատ գեղեցիկ է (բայց ինձ ավելի շատ դուր եկավ հարավային Հայաստանինը՝ Տաթև, Գորիս)։
    Եթե Արցախ գնացող խմբի մասին լսեմ, կասեմ։

  11. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ճիշտն ասած,նոր կարդացի ձեր գրածը Արցախի մասին,ուղակի հետաքրքրեց ինձ,բայց ճիշտն ասաց կարդացի Ստեփանակերտի մասը(որից ձեր հավեսը կորել էր), գիտեք Ստեփանակերտում շատ ու շատ հետաքրքիր տեղեր կային թանգարանից բացի և ձեր այդ քմծիծաղով գրածը մի քիչ վիրավորական էր: Երբ գալիս եք Արցախ նախ լավ գիտակից մարդ գտեք և շրջեք Արցախում ,շատ լավ ու հետաքրքիր տպավորություններ կստանաք անպայման:

  12. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Sun-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած,նոր կարդացի ձեր գրածը Արցախի մասին,ուղակի հետաքրքրեց ինձ,բայց ճիշտն ասաց կարդացի Ստեփանակերտի մասը(որից ձեր հավեսը կորել էր), գիտեք Ստեփանակերտում շատ ու շատ հետաքրքիր տեղեր կային թանգարանից բացի և ձեր այդ քմծիծաղով գրածը մի քիչ վիրավորական էր: Երբ գալիս եք Արցախ նախ լավ գիտակից մարդ գտեք և շրջեք Արցախում ,շատ լավ ու հետաքրքիր տպավորություններ կստանաք անպայման:
    Այս ինչ թյուր կարծիք է ձեզ մոտ ձևավորվել: Նախ՝ հավեսս կորել էր գրելուց (դա ոչ մի կապ չունի Ստեփանակերտի հետ): Հետո՝ թանգարանն անձամբ ինձ հետաքրքիր էր: Ուրիշ այցելածս տեղերից էր շուկան , որը նույնպես շատ հետաքրքիր էր, քանի որ տարբեր տեսակի մարդկանց տեսնելու առիթ տվեց (նաև տեսա «զկեռ» կոչվածը, որի մասին կարծում էի, թե դա պնդուկն է, պարզվեց՝ ոչ )
    Երրորդ՝ որտե՞ղ նկատեցիք քմծիծաղ: Հակառակը՝ ինձ տհաճություն էին պատճառել անհարիր ռեպլիկներն Արցախի ազատագրական պայքարի և Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ, ինչն էլ փորձել եմ արտահայտել (ինչպես երևում է, վատ է ստացվել):

    Հաճույքով կայցելեի Արցախ, եթե ժամանակս ներեր և հարմար առիթ լիներ Նաև չեմ եղել Հայաստանի հյուսիսում , տեսնաս կհաջողվի՞ երբևէ...

    Հ.Գ. Բայց հոգուս մի մասը մնաց Սյունիքում՝ նրա սարերում, Տաթևի վանքում, Ս. Գրիգոր Տաթևացու գերեզմանի մոտ, շրջակա ձորում, ձորի «նի տված թոխպում» (ձոր լցված մառախուղում)...
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. #10
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մինչև Ստեփանակերտ ես հասել, Արս? Դրանից էն կողմ չգնացիր?

  14. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև Ստեփանակերտ ես հասել, Արս? Դրանից էն կողմ չգնացիր?
    Շուշիում եմ եղել, Ամարասում, Տիգրանակերտում: Աղդամն եմ տեսել:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #12
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուշիում եմ եղել, Ամարասում, Տիգրանակերտում: Աղդամն եմ տեսել:
    Հաջորդ անգամ որ գնաս, անպայման փորձիր գնալ Գանձասար և Դադիվանք: Ի շարս բազմաթիվ դրական տպավորությունների, բնության հարցում էլ կարծիքդ կփոխվի:

  16. #13
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդ անգամ որ գնաս, անպայման փորձիր գնալ Գանձասար և Դադիվանք: Ի շարս բազմաթիվ դրական տպավորությունների, բնության հարցում էլ կարծիքդ կփոխվի:
    Եղավ, Մոնկ ջան, որ դու ես ասում, ուրեմն մի բան գիտես , կաշխատեմ ի նկատի ունենալ: Շնորհակալություն

    Գանձասարում եղել եմ Նոր նկատեցի միայն, որ Գանձասարի մասին բան չեմ գրել (հավեսս ուժեղ էր փախել, երևի): Կաշխատեմ շուտով գրել:
    Վերջին խմբագրող՝ ars83: 08.12.2008, 20:09:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #14
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Գիտես, նման տեղեր գնալիս վատ է, որ որոշակի մարշրուտով գնում հետ ես գալիս, էն էլ ժամանակ չես ունենում կարգին ծանոթանալու. մի հատ տեսար, նկարվեցիր, ինչ-որ գիդի ասածները լսեցիր (հաճախ թարս ու շիտակ) ու վերջ, ավտոն սպասումա, պիտի գնանք: Պիտի ազատություն ունենաս մի լավ ֆռֆռալու, շրջակայքը ուսումնասիրելու, ամբողջական պատկերացում ունենալու: Մի քիչ էլ ժամանակի և տեղաշարժվելու ազատություն պիտի ունենաս:

    Հ.Գ. Գանձասարն իմ թաքստոցներից մեկն է

  18. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս ինչ թյուր կարծիք է ձեզ մոտ ձևավորվել: Նախ՝ հավեսս կորել էր գրելուց (դա ոչ մի կապ չունի Ստեփանակերտի հետ): Հետո՝ թանգարանն անձամբ ինձ հետաքրքիր էր: Ուրիշ այցելածս տեղերից էր շուկան , որը նույնպես շատ հետաքրքիր էր, քանի որ տարբեր տեսակի մարդկանց տեսնելու առիթ տվեց (նաև տեսա «զկեռ» կոչվածը, որի մասին կարծում էի, թե դա պնդուկն է, պարզվեց՝ ոչ )
    Երրորդ՝ որտե՞ղ նկատեցիք քմծիծաղ: Հակառակը՝ ինձ տհաճություն էին պատճառել անհարիր ռեպլիկներն Արցախի ազատագրական պայքարի և Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ, ինչն էլ փորձել եմ արտահայտել (ինչպես երևում է, վատ է ստացվել):

    Հաճույքով կայցելեի Արցախ, եթե ժամանակս ներեր և հարմար առիթ լիներ Նաև չեմ եղել Հայաստանի հյուսիսում , տեսնաս կհաջողվի՞ երբևէ...

    Հ.Գ. Բայց հոգուս մի մասը մնաց Սյունիքում՝ նրա սարերում, Տաթևի վանքում, Ս. Գրիգոր Տաթևացու գերեզմանի մոտ, շրջակա ձորում, ձորի «նի տված թոխպում» (ձոր լցված մառախուղում)...
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուշիում եմ եղել, Ամարասում, Տիգրանակերտում: Աղդամն եմ տեսել:
    Այ սա ուրիշ բան է
    Իրոք Տաթևը շատ գեղեցիկ է, իսկ չեք այցելել Խոր Վիրպը,այնտեղ էլ է հետաքրքիր և գեղեցիկ, դե եթե գնացել եք Գանձասար,ապա Վանքն էլ եք երևի այցելել,հիմա այնտեղ էլ են շատ գեղեցիկ շինարարական աշխատանքներ կատարել, իսկ Տիգրանակերտի տպավորությունները ոնց են?խորհուրդ կտամ այցելե նաև Օշական:
    Ճանապարհորդիր, ճանապարհորդիր, ինչքան շատ բան էս տեսնում այնքան հետաքրքիր է կյանքը պատկերվում
    Իսկ մասնագիտությամբ ով էս?

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •