User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Այստեղ ուզում եմ պատմել անցյալ տարվա՝ Արցախ կատարած ճանապարհորդությանս մասին։ Միգուցե, ուրիշներն էլ հետաքրքիր բաներ կունենան պատմելու։

    Նախաբան
    Հայրենիքս գրեթե չեմ ճանաչում։ Փոքր ժամանակվա հիշողություններիս մեջ մնացել է Սևանը, պատանեկությունից՝ Ալայազը՝ Եղեգնաձորից ոչ հեռու։ Վերջերս էլ մի խումբ տուրիստների հետ այցելեցի Էջմիածին։ Աղոտ հիշում եմ Գառնին, Գեղարդը... Չեմ տեսել Հաղարծինը, Հաղպատը, Սանահինը...
    Շատ ուրախացա, երբ հրավեր ստացա մասնակցելու դեպի Արցախ կատարվող ուղևորությանը մի խմբի հետ։ Երթուղին խոստանում էր առատ լինել հետաքրքրություններով. լինելու էինք Նորավանքում, Շուշիում, Ստեփանակերտում, Ամարասում, հետդարձի ճանապարհին՝ Տաթևում։ Հոկտեմբերի վերջն էր՝ հայոց աշուն...

    Զինվելով ուտելիքի և հագուստի զգալի պաշարով՝ առավոտյան դեռ ժամը յոթը չլրացած, գնացի Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղից պետք է ճանապարհ ընկնեինք։

    ՄԱՍ Ա. Արցախի ճանապարհին. Նորավանք։

    Երթուղայինում նորը տեսնելու ականկալիքից արթնացած մարդիկ կիսաձայն զրուցում են։ Ողջունում եմ նրանց և զբաղզեցնում պատվավոր նստատեղը՝ վարորդի կողքին։ Այս տեղն ինձ պատահական է հասել։ Աշխատախումբը, որն ուղևորվում է դեպի Արցախ, ունի ղեկավար, որը անսպասելիորեն հիվանդացել էր և չէր կարողացել մեկնել։ Նրա փոխարեն մեկնեցի ես։

    Արևը դեռ չի հասցրել բարկանալ։ Ճանապարհը եզերում են գորշ հողեր, տեղ–տեղ քարերի կիտուկներով։ Բերքն արդեն հավաքել են, հողը նման է հարսանեկան զարդերը վրայից հանած, ծննդաբերությունից ուժասպառ մի կնոջ։ Օդը կարծես լցված լինի ինչ–որ թանձր, գորշ–կապտավուն եթերով, որի միջից իմաստուն և սևեռուն հայացքով շուրջն է դիտում Մասիսը։
    Խոսակցությունն ավելի աշխույժ է դառնում. քննարկվում է ձմերուկների աճը, խաղողի այգիները, «Վիվասելի» սակագները...

    Մոտենում ենք Նորավանքին։ Ճանապարհի այս հատվածը տարբերվում է մեր անցածից։ Ասֆալտի վրա երկու կողմից կռացել են ժայռերը, ասես ծեր կարճատես պահակներ, որ ուզում են մոտիկից զննել վանք եկող մարդկանց։

    Ժայռերի և երկնքի համայնապատկերում կտրուկ ուրվագծվում է վանքը։ Կանգնում ենք, դուրս ենք գալիս մեքենայից։ Շունչ չկա, միայն մենք ենք։ Ծարավները ջուր են խմում, ոմանք արդեն վանքի դռան մոտ են, մյուսները ժայռերն են դիտում։



    Ահա այդ ժայռերը՝ մտախոհ, լռելյայն։ Երկինքը պատած ամպերի գորշ պաստառը տեղ–տեղ պատռել են արևի դժգույն ճառագայթները։ Դրանք ընկնում են ժայռերի կարմիր՝ արյունոտ անծածկ վերքերի վրա։ Թվում է՝ այս ժայռերը արմատ ունեն, որով ջուր չեն խմել – մեծացել, այլ մարդկային արյուն, նրանց արյունը, ովքեր նրանց գիրկն են բերել կառուցելու իրենց սրբությունը՝ Վանքը։ Կարծես հասկանալով, որ հայի՝ հանուն իր սրբության զոհած կյանքը րոպեական է և անբավարար, ժայռերը սատարել են նրան, ցողելով նրա արյունն իրենց երակների մեջ և աճելով դեպի երկինք՝ ամեն կողմից ամուր շրջափակել են վանքը։

    Ժամանակին, վանքը, հավանաբար, շատ այցելուներ է ունեցել, Պատարագ է մատուցվել, խունկ բուրել։ Այսօր էլ, ասում են, Պատարագ կա այստեղ, բայց ինչքա՞ն հաճախ։

    Ահա վանքի աստիճանը, որով բարձրացող չափահաս մարդը պետք անպայման կռանա, այլապես, ուսով կխփվի պատի որևէ զարդաքանդակի և կընկնի, քանի որ բռնվելու տեղ չունի։ Դա իր խորհուրդն ունի. Աստծո տուն եկող մարդը պետք է խոնարհ լինի։ Իսկ երեխաները հանգիստ կարող են բարձրանալ՝ «մինչև այս երեխաների պես չլինեք, չեք մտնի Երկնային Արքայությունը»... Զարմանալի կառուցվածք ունի վանքը։ Ամեն ինչ այստեղ անհամաչափ է, ազատ։ Ինչպես աչքերը շիլ երեխայի հայացքը յուրահատուկ է և հմայիչ, այնպես էլ այս եկեղեցիները՝ անսովոր և գեղեցիկ։ Գմբեթը պահող սյուներից ամեն մեկի հիմքը տարբեր է՝ ութանկյուն, շրջան, քառակուսի։ Դրսում խաչքարեր են դրված՝ ճաքճքված, հին, իսկական։

    Եկեղեցու ճակատին՝ Հայր Աստծո հանդուգն քանդակը, ձեռքին Ադամի գլուխը՝ քնքշորեն գրկած, վշտացյալ Հոր ,եծ քարե արցունքը, որը կաթում է փրկարար Խաչի վրա։

    Լուսանկարելուց, ջուր խմելուց և վանքի ներսը դիտելուց հետո իջնում ենք ձորը, նախաճաշում, և շարունակում ճամփան։

    Հ.Գ. Պաթետիկ նոտաները շատ են, երևի, բայց դե լավ։
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), unknown (26.11.2009), Արևածագ (06.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •