User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մաս Գ. Ստեփանակերտ

    (Գրելու հավեսս կորավ, բայց որ սկսել եմ, վերջացնեմ)

    Երեկոյան ժամը վեցն անց էր, երբ մտանք Ստեփանակերտ։ Անձրև էր գալիս։ Գնացինք Երկրագիտական թանգարան. տնօրենի հետ պայմանավորվածություն կար, որ մեզ այնտեղ ընդունեին, ցույց տային։ Բայց ուշ էինք հասել, աշխատողներն արդեն գնացել էին տուն։ Պայմանավորվողը զանգահարեց տնօրենին, տնօրենն ասաց, որ շուտով աշխատող կգա։ Ոչ երկար սպասելուց հետո մի երիտասարդ հաճելի աղջիկ եկավ՝ անունը Գայանե, և սիրալիր ժպիտով հրավիրեց մեզ ներս։ Պատմեց թանգարանի հիմնադրման մասին և տարավ մի դահլիճ, որտեղ հնեաբանների գտածոներն էին ցուցադրված։ Ասաց, որ անգլիացիները պեղումներ են կատարել, գտել են հնագույն մարդու ոսկորներ (որից աշխարհում մի քանի հատ կա), տարել են ուսումնասիրելու։ «Գտած ոսկորները թույլ է տալիս ենթադրել, որ Արցախը մարդկության հնագույն բնօրրաններից մեկն է»,– հավելեց նա։ Հարցիս, թե արդյո՞ք անգլիացիներն իրենց չեն պահի ոսկորները, պատասխանեց, որ պայմանագիր կա թանգարանի և հետազոտող ինստիտուտի հետ, համաձայն որի՝ ոսկորները վերադարձվելու են։
    Անկյունում մի հետաքրքիր մինիատյուր կար, որն արցախյան ավանդական ընտանիք էր ներկայացնում. պապը՝ չիբուխ ծխելով օջախի ածուխներն է շուռ տալիս, տատը՝ բերանը կապած և գլուխը ծածկած, գուլպա է գործում։
    «Դուք, հավանաբար, գիտեք, որ արցախյան ընտանիքներում հարսին արգելված էր խոսելը իր ամուսնու հետ։ Ինչ որ պետք է ասեր ամուսնուն, ասում էր երեխաների կամ սկեսրոջ միջոցով»,– պատմում է օրիորդը։ Տղամարդիկ բեղի տակ ժպտում են, կանայք՝ ջղային կամ արհամարհական դեմքի արտահայտություն ընդունում։
    Սենյակի մի մասում դրված է մի մեծ կարաս։ Գայանեն հարցնում է, թե ով կարող է ասել՝ ինչի համար է այն ծառայել։ «Գինու», «գանձերը պահելու»՝ հնչում են պատասխանները։ Բացասական շարժում է անում գլխով։ «Սա դագաղ է»,– բացատրում է, «մահացածների դիակները դրվում էին այսպիսի կարասների մեջ և թաղվում»։ Երբեմն հայտնաբերվում են ամբողջ ընտանեկան դամբարաններ՝ մեծ կարասներ, մեջում փոքրերը՝ երեխաների համար։ Ըստ բացատրության՝ սովորությունը մեզ մոտ եկել է հույներից։
    Բարձրանում ենք երկրորդ հարկ։ Գայանեն խոսում է Արցախի պատմության, արցախյան ազատամարտի մասին, պատմում գործիչների մասին, որոնք մասնակցել են նրան։ Նայում եմ նրա դեմքին՝ հայցքը խիստ է դարձել, այտերը կարմրել են, ոգևորված է խոսում։
    Հարցնում եմ, թե ինչ են խորհրդանշում սպիտակ ուղղանկյունները Արցախի դրոշի վրա։

    «Ինը սպիտակ ուղղանկյուններից կազմված աստիճանը խորհրդանշում է Արցախի աստիճանական անջատումը Մայր–Հայաստանից... սակայն մենք հավատում ենք, որ կգա ժամանակ, երբ այդ սպիտակ ուղղանկյունները կվերանան, և Արցախը կմիավորվի Մայր–Հայաստանի հետ»։
    «Հա–հա»,– իրար աչքով են անում երկու պապ մեր խմբից,– «այդպիսի բան չի լինի»։

    Ուսումնասիրում ենք տարազները, կարպետները և իջնում նորից ներքև։ Խմբակային նկար, շնորհակալություններ համբերատար և սիրալիր աղջկան, և գնում ենք արցախցի մի տատու տուն՝ գիշերելու։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), unknown (26.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •