User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #30
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսենիոս, դե գրի էլի շարունակությունը
    Հրամա՛նքդ, աղա՛:

    Մաս Գ. Ստեփանակերտ - Շուշի (շարունակություն)
    Մոնկը մեզ տարավ Ղազանչեցոց եկեղեցու ստորգետնյա մասը, որտեղ նախկինում քահանայական մեղքերի խոստովանության կարգն է անցել: Այս սենյակի մասին արդեն պատմել եմ (տե՛ս սույն թեմայի թիվ 4 գրառումը), և, ինչպես պարզվում է՝ սուտ տեղեկություններ հայտնել Սենյակն ունի շատ հետաքրքիր ակուստիկա, որը հավաքում է ձայնը սենյակի կենտրոնում, բայց ոչ մի կժեր էլ չկան պատերում զմռսված, ինչպես հայտնեց Մոնկը
    Մոնկը երգեց երեքսրբեանը՝ Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ անմահ... Շատ գեղեցիկ մի տարբերակ էր. երբեք չէի լսել այն: Լավ ձայն ունի Մոնկը, ի դեպ: Սկզբում առաջարկեց միասին երգենք, հետո իրատեսականորեն նկատեց, որ իր ձայնը իմին կխլացնի Դե, դա ակնհայտ էր: Բայց լսելը շատ հաճելի էր: Հետո ցույց տվեց մկրտության պարագաներից:
    Ղազանչեցոցից դուրս գալուց հետո նկարվեցինք, ընդ որում պարթևահասակ որոշ անձինք ստիպված եղան փոքր-ինչ ծալվել, լուսանկարի սահմաններում տեղավորվելու համար (իմ ուզած նկարը չկա տեղադրած, բայց 42-րդ գրառման երկրորդ նկարից որոշ պատկերացում կարելի է կազմել՝ ինչի մասին է խոսքը):
    Հետո Մոնկը մեզ տարավ երեկվանից խոստացած Ջդրդուզը. շատ գեղեցիկ մի խոր ձոր՝ շրջախատված ժայռերով: Բնությունն այդ վայրում հիասքանչ էր. օդը մաքո՜ւր-մաքո՜ւր, լցված տարբեր ծաղիկների և բույսերի բույրով, ներքևից թույլ գալիս էր հոսող գետի շառաչյունը: Դիմահայաց ժայռերն ու մուգ ամպերը համայնապատկերին հաղորդում էին խաղաղություն և զգաստություն: Օդում զգացվում էր ուրցի բույրը: Դե, ես ուրց շատ եմ սիրում, ուզեցի գտնել այն, բայց չհաջողվեց : Նույնիսկ Մոնկի հետ միասին չկարողացանք ուրց հայտնաբերել մոտակայքում: Բայց բույրը կար: Այն ծաղիկը, որ տեսնում եք իմ՝ Կարաբալայի ոճով նկարում, հանձնում էի Շուշանին, որպեսզի հոտ քաշի և համոզվի, որ ուրց չէ:
    Ջդրդուզ մեզ մեքենայով տարավ Սո՛ւրիկը: Անցնում ենք Վազգեն Սարգսյանի արձանի կողքով: Արձանը պատկերում էր նրան նստած վիճակում, ձեռքերը վերարկուի գրպաններում, հայացքն ուղղած հեռուն: Ռուֆուսը զարմացավ.
    - Նստած ա՞:
    - Հա, ծերքրերն էլ ջբումը,- պատասխանեց Սուրիկը:
    - Բա շտե՞ղ ա եշյում,- հարցնում եմ:
    Սուրիկը երևի չէր սպասում, որ հարազատ բարբառին մոտ որևէ բան կլսի մեզանից, մի պահ զարմացած նայեց վրաս ու կրկնեց.
    - Շտեղ ա եշյո՞ւմ...
    Բայց իրեն չկորցրեց և միանգամից վրա բերեց.
    - Պա՛յծառ ապագա՛ն. ա՛զատ, ա՛նկախ...
    Հետո Մոնկն ու Սուրիկը մեզ տարան նայելու Շուշիի պարիսպը: Բավականին տպավորիչ էր:
    Մոտենում էր Երևան վերադառնալու ժամանակը. հաջորդ օրն արդեն աշխատանքային եռուզեռն էր սկսելու: Որոշեցինք այլևս չվերադառնալ Ստեփանակերտ և միանգամից տաքսով մեկնել Շուշիից Երևան: Սուրիկն իր ծանոթ տաքսիստներից մեկի հետ պայմանավորվեց Ղազանչեցոցի մոտ և մեզ բոլորիս հասցրեց այնտեղ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), cold skin (27.11.2009), Monk (27.11.2009), Արիացի (27.11.2009), Արևհատիկ (26.10.2011), Լուսաբեր (27.11.2009), Հայկօ (27.11.2009), Ներսես_AM (27.11.2009), Ռուֆուս (28.11.2009), Ֆոտոն (28.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •