User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

  1. #46
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա Շուշիի ձորն է, բայց անունը չեմ հիշում ոնց էր...
    «Ջգլդուզ» երանի ձեզ
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (25.11.2009)

  3. #47
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ջգլդուզ» երանի ձեզ
    Հա, ճիշտ է, անընդհատ էդ անունը մոռանում եմ...

    Շատ գեղեցիկ էր էդ ձորը, մի պահ նույնիսկ ուզում էի կանգնեի ժայռի ծայրին ու ցատկեի ներքև....
    I may be paranoid but no android!

  4. #48
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ


    Edelweiss?Դե, նման էր: Քեզ շատ է սազում:
    Վերջին ֆոտոն մառախուղով ցնցող է: Աստվածն այնտեղ է ապրում:
    Կոտորվեմ, բայց միուս անգամ ընտանիքիս հետ գալու եմ Արցախ:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.11.2009), Claudia Mori (25.10.2011), Monk (26.11.2009), Ներսես_AM (26.11.2009), Ռուֆուս (26.11.2009)

  6. #49
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ճիշտ է, անընդհատ էդ անունը մոռանում եմ...

    Շատ գեղեցիկ էր էդ ձորը, մի պահ նույնիսկ ուզում էի կանգնեի ժայռի ծայրին ու ցատկեի ներքև....
    Իբր հիմա հիշեցի՞ր էդ անունը: Ջգլդուզ չի, Ջդրդուզ Թոռս (ԿԳԴ-ն) դեռ փոքր է, բառերը թլիկոտ է արտասանում

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.11.2009), Fender (26.11.2009), ԿԳԴ (27.11.2009)

  8. #50
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իբր հիմա հիշեցի՞ր էդ անունը: Ջգլդուզ չի, Ջդրդուզ Թոռս (ԿԳԴ-ն) դեռ փոքր է, բառերը թլիկոտ է արտասանում
    Անկեղծ ասած, ես էլ էի մոռացել Տնջրի ծառը հիշում էի, Ջդրդուզը՝
    Լավ էր անունը տվեցին, հիշեցի:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (26.11.2009)

  10. #51
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Edelweiss?Դե, նման էր: Քեզ շատ է սազում:
    Վերջին ֆոտոն մառախուղով ցնցող է: Աստվածն այնտեղ է ապրում:
    Կոտորվեմ, բայց միուս անգամ ընտանիքիս հետ գալու եմ Արցախ:
    Էդ ծաղկի մասին հաջորդ մասում կգրեմ: Դասակարգման չի ենթարկվել, բայց անուշ հոտ ուներ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. #52
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ գեղեցիկ էր էդ ձորը, մի պահ նույնիսկ ուզում էի կանգնեի ժայռի ծայրին ու ցատկեի ներքև....
    Յա՛ տենց բան էլ ա եղե՞լ: Բա մեզ երեք հոգով ո՞ր տաքսին կտաներ Երևան Դումայ, դա՞, կագդա գավարիշ
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (26.11.2009), Ռուֆուս (26.11.2009)

  13. #53
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Արսենիոս, դե գրի էլի շարունակությունը Հենց գրես, ես էլ կսկեմ պատմել, թե ինձ ոնց էիք Ստեփանակերտով մեկ վազեցնում

  14. #54
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսենիոս, դե գրի էլի շարունակությունը
    Հրամա՛նքդ, աղա՛:

    Մաս Գ. Ստեփանակերտ - Շուշի (շարունակություն)
    Մոնկը մեզ տարավ Ղազանչեցոց եկեղեցու ստորգետնյա մասը, որտեղ նախկինում քահանայական մեղքերի խոստովանության կարգն է անցել: Այս սենյակի մասին արդեն պատմել եմ (տե՛ս սույն թեմայի թիվ 4 գրառումը), և, ինչպես պարզվում է՝ սուտ տեղեկություններ հայտնել Սենյակն ունի շատ հետաքրքիր ակուստիկա, որը հավաքում է ձայնը սենյակի կենտրոնում, բայց ոչ մի կժեր էլ չկան պատերում զմռսված, ինչպես հայտնեց Մոնկը
    Մոնկը երգեց երեքսրբեանը՝ Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ անմահ... Շատ գեղեցիկ մի տարբերակ էր. երբեք չէի լսել այն: Լավ ձայն ունի Մոնկը, ի դեպ: Սկզբում առաջարկեց միասին երգենք, հետո իրատեսականորեն նկատեց, որ իր ձայնը իմին կխլացնի Դե, դա ակնհայտ էր: Բայց լսելը շատ հաճելի էր: Հետո ցույց տվեց մկրտության պարագաներից:
    Ղազանչեցոցից դուրս գալուց հետո նկարվեցինք, ընդ որում պարթևահասակ որոշ անձինք ստիպված եղան փոքր-ինչ ծալվել, լուսանկարի սահմաններում տեղավորվելու համար (իմ ուզած նկարը չկա տեղադրած, բայց 42-րդ գրառման երկրորդ նկարից որոշ պատկերացում կարելի է կազմել՝ ինչի մասին է խոսքը):
    Հետո Մոնկը մեզ տարավ երեկվանից խոստացած Ջդրդուզը. շատ գեղեցիկ մի խոր ձոր՝ շրջախատված ժայռերով: Բնությունն այդ վայրում հիասքանչ էր. օդը մաքո՜ւր-մաքո՜ւր, լցված տարբեր ծաղիկների և բույսերի բույրով, ներքևից թույլ գալիս էր հոսող գետի շառաչյունը: Դիմահայաց ժայռերն ու մուգ ամպերը համայնապատկերին հաղորդում էին խաղաղություն և զգաստություն: Օդում զգացվում էր ուրցի բույրը: Դե, ես ուրց շատ եմ սիրում, ուզեցի գտնել այն, բայց չհաջողվեց : Նույնիսկ Մոնկի հետ միասին չկարողացանք ուրց հայտնաբերել մոտակայքում: Բայց բույրը կար: Այն ծաղիկը, որ տեսնում եք իմ՝ Կարաբալայի ոճով նկարում, հանձնում էի Շուշանին, որպեսզի հոտ քաշի և համոզվի, որ ուրց չէ:
    Ջդրդուզ մեզ մեքենայով տարավ Սո՛ւրիկը: Անցնում ենք Վազգեն Սարգսյանի արձանի կողքով: Արձանը պատկերում էր նրան նստած վիճակում, ձեռքերը վերարկուի գրպաններում, հայացքն ուղղած հեռուն: Ռուֆուսը զարմացավ.
    - Նստած ա՞:
    - Հա, ծերքրերն էլ ջբումը,- պատասխանեց Սուրիկը:
    - Բա շտե՞ղ ա եշյում,- հարցնում եմ:
    Սուրիկը երևի չէր սպասում, որ հարազատ բարբառին մոտ որևէ բան կլսի մեզանից, մի պահ զարմացած նայեց վրաս ու կրկնեց.
    - Շտեղ ա եշյո՞ւմ...
    Բայց իրեն չկորցրեց և միանգամից վրա բերեց.
    - Պա՛յծառ ապագա՛ն. ա՛զատ, ա՛նկախ...
    Հետո Մոնկն ու Սուրիկը մեզ տարան նայելու Շուշիի պարիսպը: Բավականին տպավորիչ էր:
    Մոտենում էր Երևան վերադառնալու ժամանակը. հաջորդ օրն արդեն աշխատանքային եռուզեռն էր սկսելու: Որոշեցինք այլևս չվերադառնալ Ստեփանակերտ և միանգամից տաքսով մեկնել Շուշիից Երևան: Սուրիկն իր ծանոթ տաքսիստներից մեկի հետ պայմանավորվեց Ղազանչեցոցի մոտ և մեզ բոլորիս հասցրեց այնտեղ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), cold skin (27.11.2009), Monk (27.11.2009), Արիացի (27.11.2009), Արևհատիկ (26.10.2011), Լուսաբեր (27.11.2009), Հայկօ (27.11.2009), Ներսես_AM (27.11.2009), Ռուֆուս (28.11.2009), Ֆոտոն (28.11.2009)

  16. #55
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Շտեղ ա եշյո՞ւմ..
    ...հիշու՞մ...շտեղը չեմ ջոկում...թարգմանի էլի

  17. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...հիշու՞մ...շտեղը չեմ ջոկում...թարգմանի էլի
    Շտեղ - որտեղ
    աղբյուր՝ արդի հայերենի բացատրական բառարան- Էդ. Աղայան

  18. #57
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Շտեղ - որտեղ
    աղբյուր՝ արդի հայերենի բացատրական բառարան- Էդ. Աղայան
    Այսինքն՝ որտեղ է նայում՞: Չէի կռահի...այ հիմա պատասխանը հասկացա

  19. #58
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...հիշու՞մ...շտեղը չեմ ջոկում...թարգմանի էլի
    Եշելը հիշելը չէ, այլ նայելը: Արևմտահայերենի աշելն է

  20. #59
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ որտեղ է նայում՞: Չէի կռահի...այ հիմա պատասխանը հասկացա
    Վայ, կարծես թե ուշացա լեզվաբանական հմտություններս ցույց տալ

  21. #60
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Չուշացար, վայրկյանը վայրկյանին թայմինգ եղավ: 13.34
    Շնորհակալություն բոլորին:

    Արս ջան, վերջաբան լինելու է՞: Թե Մոնկը սկսի:

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •